Միկոլա Օլեյնիկ
Միկոլա Օլեյնիկ | |
---|---|
Ծնվել է | 1923 մարտի 9 |
Ծննդավայր | Բիշև |
Վախճանվել է | հունվարի 8, 1997 (73 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող և արձակագիր |
Կրթություն | Կիևի մանկավարժական ինստիտուտ |
Միկոլա Օլեյնիկ (ուկրաիներեն՝ Олійник Микола Якович, մարտի 9, 1923, Byshiv, Մակարովի շրջան, Կիևի շրջան, Կիևի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 8, 1997, Կիև, Ուկրաինա), ուկրաինացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միկոլա Օլեյնիկը ծնվել է 1923 թվականին Կիևշչինայի Բիշև գյուղում, գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո 1940 թվականին ընդունվել է Կիևի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է պատերազմից հետո, հեռակա կարգով։ Հայրենական պատերազմն սկսվելիս աշխատել է արևելք էվակուացված հիմնարկների վերականգնման գործում։ Մեկ տարի անց զորակոչվել է գործող բանակ։ 1948 թվականից աշխատել է թերթերի խմբագրություններում, եղել է «Օտչիզնա» ամսագրի արձակի բաժնի խմբագիրը։ Եղել է ԽՄԿԿ անդամ[1]։
Մահացել է 1997 թվականի հունվարի 8-ին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը (հատված № 49ա)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վոլինյան պատմվածքներ»
- «Լսում ես, եղբայր իմ», 1959
- «Հանուն կյանքի», 1962
- «Պրոմեթևսի դուստրը», 1966
- «Արյուն արյան դիմաց», 1968
- «Նախերգ», 1975
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեսյա Ուկրաինկայի անվան մրցանակ «Պրոմեթևսի դուստրը» վեպի համար, 1991
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մայիսի 8-ին Բիշևի դպրոցի մոտ տեղադրվել է Միկոլա Օլեյնիկի հուշարձանը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Віктор Жадько. Некрополь на Байковій горі.-К., 2008.-С. 282.
- Віктор Жадько. Український некрополь.-К., 2005.-С.253.
- Віктор Жадько. У пам'яті Києва.-К., 2007.-С.328.
- Письменники Радянської України: Біобібліографічний довідник / Автори-упорядники В. К. Коваль, В. П. Павловська. — К.: Радянський письменник, 1981. — С. 198.
- Літературна Макарівщина. — К., 2008. — С. 102–105.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977