Միկոլա Ռուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկոլա Ռուդ
Ծնվել էմայիսի 9, 1912(1912-05-09)
ԾննդավայրԶաչեպիլովի շրջան, Խարկովի մարզ
Վախճանվել էհոկտեմբերի 22, 1989(1989-10-22) (77 տարեկանում)
Վախճանի վայրԿիև, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն և ուկրաիներեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ՊարգևներԺողովուրդների բարեկամության շքանշան Կարմիր Աստղի շքանշան և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Միկոլա Դանիլովիչ Ռուդ (ուկր.՝ Тарас Рибас, մայիսի 9, 1912(1912-05-09), Զաչեպիլովի շրջան, Խարկովի մարզ - հոկտեմբերի 22, 1989(1989-10-22), Կիև, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային գրող, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոլա Ռուդը ծնվել է 1912 թվականին Խարկովի մարզի Զաչեպիլովի շրջանի Ալեքսանդրովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Յոթնամյա կրթությունն ավարտելուց հետո աշխատել է գյուղում։ 1929 թվականին ընդունվել է Կրասնոգրադի մանկավարժական տեխնիկում, սակայն չունենալով անհրաժեշտ պայմաններ, թողել է տեխնիկումը և մեկնել Դոնբաս, աշխատել է մետալուրգիական գործարանում և հանքերում։ Մինչև հայրենական պատերազմն աշխատել է մամուլում, հեռակա կարգով սովորել Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում: Պատերազմի տարիներին եղել է հատուկ թղթակից։ Անցել է մարտական ուղի Վոլգայից Բելգրադ ու Բեռլին: Պատերազմից հետո աշխատել է մամուլում։ Եղել է ԽՄԿԿ անդամ[1][2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովուրդների բարեկամության» շքանշան

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձին հրատարակությամբ լույս են տեսել Ռուդի բանաստեղծությունների, ակնարկների, պատմվածքների, վիպակների ժողովածուները, վեպերը։

  • «Փոթորկից հետո», 1936
  • «Խոսքը մարտից հետո», 1947
  • «Կապույտ թռչուն», 1961
  • «Եվ չասաց` սիրում եմ», 1964

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Енциклопедія українознавства : Словникова частина : [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. - Париж ; Нью-Йорк : Молоде життя, 1955-1995.
  • Календар знаменних і пам'ятних дат Донецької області. 2012 рік [Текст] / Донец. облдержадмін., упр. культури і туризму, Донец. обл. універс. наук. б-ка ім. Н. К. Крупської; уклад. І. В. Гайдишева; ред. Т. С. Литвин; наук. ред. Н. П. Авдєєнко, Н. В. Петренко; відп. за вип. Л. О. Новакова, засл. працівник культури України. - Донецьк : Сх. вид. дім, 2011. - 113 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
  2. Միկոլա Դանիլովիչ Ռուդ