Միկոլաս Վայտկուս
Միկոլաս Վայտկուս լիտ.՝ Mykolas Vaitkus | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1883 հոկտեմբերի 27 |
Ծննդավայր | Gargždai, Լիտվա |
Վախճանվել է | մայիսի 20, 1973 | (տարիքը 89)
Վախճանի վայր | ![]() |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, հոգևորական |
Լեզու | լիտվերեն |
Ազգություն | լիտվացի |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Kaunas Priest Seminary? |
![]() |
Միկոլաս Վայտկուս (լիտ.՝ Mykolas Vaitkus, 27 հոկտեմբերի, 1883, Գարջայ — 20 մայիսի, 1973, Փրովիդենս, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), լիտվացի բանաստեղծ, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոլաս Վայտկուսը ծնվել է 1883 թվականի հոկտեմբերի 27-ին Լիտվայի Գարջայ քաղաքում։ Պալանգայում սովորել է նախագիմնազիայում, իսկ Լիեպայայում՝ գիմնազիայում։ 1903 թվականին ընդունվել է Կաունասի սեմինարիա։ Կրթությունը շարունակել է Սանկտ Պետերբուրգի Հոգևոր ակադեմիայում ու Ինսբրուկում։ 1909 թվականից հոգևոր ծառայություն է կատարել Տելշյայում։
1944 թվականի հոկտեմբերին փախել է Լիտվայից։ Ապրել է Ավստրիայում, Գերմանիայում, իսկ 1951 թվականից՝ ԱՄՆ-ում։ Մահացել է 1973 թվականի մայիսի 20-ին Փրովիդենս քաղաքում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոլաս Վայտկուսի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1896 թվականին։ Միկոլաս Վայտկուսը՝ որպես բանաստեղծ, քնարերգակ է, որ սահմանափակվում է անձնական ապրումները պատկերելով։ Նրա ստեղծագործության մեջ նշանակալի տեղ ունեն նաև կրոնական տարրերը։ Վայտկուսը եղել է լիտվական «ազգային վերածննդի» ամենավառ ներկայացուցիչներից մեկը բանաստեղծ Մայրոնիսի հետ համատեղ։
Միկոլաս Վայտկուսի բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն Կոնստանտին Բալմոնտի կողմից։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Margumynai (բանաստեղծություններ, 1911)
- Laimė (պոեմ, 1911)
- Genijus ir meilė (պոեմ, 1912)
- Šviesūs krislai (բանաստեղծություններ, 1913)
- Upytė (պոեմ, 1914)
- Brėkšta (պոեմ, 1919)
- Liepsnelės (բանաստեղծություններ, 1920)
- Žvaigždės duktė (դրամա, 1922)
- Žaibas ir mergaitė (դրամա)
- Vilnius mūsų (դրամա)
- Tvanas (վեպ, 1925)
- Nušvitusi dulkė (բանաստեղծություններ, 1933)
- Vienatvė (բանաստեղծություններ, 1952)
- Aukso ruduo (բանաստեղծություններ, 1955)
- Nuošaliu taku (բանաստեղծություններ, 1956)
- Alfa ir Omega (բանաստեղծություններ, 1963)
- Šerkšno sidabras (բանաստեղծություններ, 1965)
- Dienoraštis (բանաստեղծություններ, 1966).
- Հուշերի գրքեր.
- Mistiniame sode (1957)
- Keturi ganytojai (1960)
- Su Minija į Baltiją (1962)
- Baltijos gražuolė (1963)
- Šiaurės žvaigždė (1965)
- Per giedrą ir audrą (1965)
- Nepriklausomybės saulėj 1918—1940 m. (1968—1969).
- Milžinų rungtynėse (1972)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Литературной энциклопедии 1929—1939.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Virginija Paplauskienė. Mykolo Vaitkaus asmenybė ir kūryba Արխիվացված 2013-06-18 Wayback Machine (լիտվ.)
- Mykolas Vaitkus(չաշխատող հղում) (գերմ.)