Միկոլաս Ալեկնա
Միկոլաս Ալեկնա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | լիտ.՝ Mykolas Alekna |
Մասնագիտացում՝ | Սկավառականետորդ |
Երկիր՝ | Լիտվա |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 28, 2002[1] (22 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վիլնյուս, Լիտվա |
Հասակ՝ | 1,94 մետր |
Միկոլաս Ալեկնա (լիտ.՝ Mykolas Alekna, սեպտեմբերի 28, 2002[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի սկավառականետորդ, Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն, 2022 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և 2023 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 19 տարեկանում 2022 թվականի նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալ՝ դառնալով պատմության մեջ սկավառակ նետող ամենաերիտասարդ մեդալակիրը։ Սկավառակի նետման աշխարհի ռեկորդակիր 2024 թվականի ապրիլի 14-ից (74,35 մ):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոլասը սկավառակի նետման օլիմպիական կրկնակի չեմպիոն Վիրջիլիուս Ալեկնայի որդին է: Նրա ավագ եղբայրը՝ Մարտինաս Ալեկնան (ծնված 2000 թվականին) նույնպես սկավառակ նետող է և հանդես է գալիս Լիտվայի ազգային հավաքականում։ Քույր Գաբրիել Ալեքնայտեն հեռացատկորդ է:
2022 թվականի հունիսին 19-ամյա Միկոլասը Ստոկհոլմում անցկացվող Diamond League մրցույթում սահմանել է 69,81 մ նոր անձնական լավագույն արդյունք՝ սահմանելով սկավառակի ռեկորդ իր տարիքի մարզիկների համար: 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում, պարտվել է միայն Կրիստյան Չեխին՝ դառնալով պատմության մեջ սկավառակի աշխարհի առաջնության ամենաերիտասարդ մեդալակիրը։ Մեկ ամիս անց՝ 2022 թվականին Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությունում Ալեկնան դարձել է չեմպիոն՝ սահմանելով Եվրոպայի առաջնության ռեկորդ (69,78 մ):
2023 թվականի ապրիլի 29-ին Բերքլիում (Կալիֆոռնիա) Big Meet-ում Ալեքնան դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ սկավառակ նետողը, որը հաղթահարել է 70 մետրը, սահմանելով եվրոպական նոր ռեկորդ մինչև 23 տարեկան մարզիկների համար:
2023 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում Միկոլասը 68,85 մ[2] արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։
2024 թվականի հունիսի սկզբին Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում 67,48 մ արդյունքով գրավել է երրորդ հորիզոնականը։
2024 թվականի օգոստոսի 7-ին Փարիզի Օլիմպիական խաղերում սկավառակի նետման ժամանակ արծաթե մեդալ է նվաճել։ Միկոլասը եզրափակչի երկրորդ փորձի ժամանակ նետել է 69,97 մ և գերազանցել է իր հոր օլիմպիական ռեկորդը, որը սահմանվել էր 2004 թվաակնին։ Այնուամենայնիվ, Ճամայկայից Ռոժե Ստոնան չորրորդ փորձի ժամանակ Միկոլասից 3 սմ ավել է նետել և նվաճեց ոսկին[3]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://worldathletics.org/athletes/-/14841124
- ↑ «Американцы Ша'Кэрри Ричардсон и Грант Холлоуэй, Хью Фабрис Занго из Буркина-Фасо и швед Даниэль Штоль – победители третьего дня чемпионата мира в Будапеште». allsportinfo.ru. Արխիվացված օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-08-22-ին.
- ↑ https://olympics.com/en/news/paris-2024-athletics-mens-discus-throw-results-roje-stona-wins-gold-medal.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկոլաս Ալեկնա» հոդվածին։ |
|