Միկե Բալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկե Բալ
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1946(1946-03-14)[1][2][3] (78 տարեկան)
ԾննդավայրՀեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[3]
ԿրթությունՈւտրեխտի համալսարան և Ամստերդամի համալսարան
Մասնագիտությունտեսաբան, արվեստագետ, համալսարանի դասախոս և վիդեոնկարիչ
ԱշխատավայրՌոչեստերի համալսարան, Ուտրեխտի համալսարան և Ամստերդամի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա[6] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքmiekebal.org
 Mieke Bal Վիքիպահեստում

Միկե Բալ (նիդերլ.` Mieke Bal, մարտի 14, 1946(1946-03-14)[1][2][3], Հեյմստեյդե, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի գրականագետ, մշակույթի և արվեստի պատմաբան։ 1991 թվականից համարվում է Ամստերդամի համալսարանի գրականության տեսության պրոֆեսոր։ Ամստերդամի Մշակութային հետազոտությունների ինստիտուտի (Amsterdam School for Cultural Analysis, Theory and Interpretation (ASCA)) հիմնադիրն ու առաջին տնօրենն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի մարտի 14-ին։ 1977 թվականին Ուտրեխտի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն ֆրանսիական և պատմահամեմատական գրականության գծով։ 1987-1991 թվականներին աշխատել է Ռոչեստրի համալսարանի (Նյու Յորք) Օտար լեզուների, գրականության և լեզվաբանության ինստիտուտի հետդոկտորական ծրագրի տնօրեն։ 1991-1996 թվականներին աշխատել է նույն համալսարանում որպես տեսողական և մշակութային ուսումնասիրությունների ստուդիայի հրավիրյալ պրոֆեսոր։ 1991 թվականից զբաղեցրել է Ամստերդամի համալսարանի պրոֆեսորի պաշտոնը։ 2003 թվականին Միկե Բալը մասնակցել է Ֆրանսիայում արաբ միգրանտների մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ 2004-2005 թվականներին նկարիչ Շարամ Էնտեկաբի հետ միասին պատրաստել է տեսահոլովակների շարք «միգրացիա» թեմայով՝ Glub, Road Movie, Lost in Space, eye contact։

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալի գիտական հետաքրքրությունների շրջանակում ներառված են գրականության տեսություն, նշանագիտություն, մշակութաբանություն, հետգաղութային և ֆեմինիստական տեսություն, վիպագիտություն, Հին Կտակարանի ուսումնասիրություններ, ժամանակակից մշակույթ և 17-րդ դարի մշակույթ։ Բալի ստեղծագործությունների վրա ազդեցություն են ունեցել այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են Ջուդիթ Բատլերը, Յուլիա Կրիստևան, Գայատրի Չակրավորտի Սպիվակը, Ժիլ Դելյոզը, Ժակ Դերիդան, Հոմի Բհաբհան։

«The Practice of Cultural Analysis: Exposing Interdisciplinary Interpretation» (1999) ծրագրային աշխատանքի հրապարակումից հետո Բալը դիտարկվում է որպես հումանիտար գիտությունների բարեփոխումների ջատագով՝ ուղղված մշակույթի նոր վերլուծության զարգացմանը, որը պետք է տեղի ունենա միջդիսցիպլինար մակարդակում, միաժամանակ խուսափելով ամերիկյան մշակութաբանության որոշ մոտեցումներին բնորոշ որոշակի մեթոդաբանական անթափանցիկությունից, պարզեցումներից և կամայականությունից (Cultural Studies): Գրքում ներկայացված է ինչպես տեսական հասկացությունները, այնպես էլ այդ տեսակի մշակութային վերլուծության կիրառման գործնական հնարավորությունները։ Գիրքը թարգմանվել է գերմաներեն, իսպաներեն և չինարեն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալի դուստրը՝ Նանա Վերհոֆը, նույնպես գիտնական է։ Նա Ուտրեխտի համալսարանի ԶԼՄ-ների և մշակույթի ուսումնասիրությունների ամբիոնի մեդիա և կատարողական ուսումնասիրությունների դասախոս է[7]։

Ընտրված հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Kulturanalyse" (редакторы и авторы послесловия Thomas Fechner-Smarsly и Sonja Neef, 2000, 2002)
  • "The Practice of Cultural Analysis: Exposing Interdisciplinary Interpretation" (как редактор, 1999)
  • "Quoting Caravaggio: Contemporary Art, Preposterous History" (1999)
  • "Hovering Thing between and Event: Encounters with Lili Dujourie" (1998)
  • "The Mottled Screen: Reading Proust Visually" (1997)
  • "Double Exposures: The Subject of Cultural Analysis" (1996)
  • "Reading Rembrandt: Beyond the Word-Image Opposition" (1991, 1994)
  • "Lethal Love: Feminist Literary Readings of Biblical Love Stories." (1987)
  • "Murder and difference: gender, genre, and scholarship on Sisera's death." (1987)
  • "Femmes au risque d'narratologie critique." (1986)
  • "De theorie de vertellen en verhalen: inleiding in de narratologie." (1986)
  • "En Sara in haar tent lachte-- : patriarchaat en verzet in bijbelverhalen." (1984)
  • "Inleiding in de literatuurwetenschap." (mit Jan Van Luxemburg und Grietje van Ginneken, 1981)
  • "Literaire genres en hun gebruik." (1981)
  • "Theorie De van vertellen en verhalen." (1980), englisch: "Narratology: introduction to the theory of narrative." (1985, 1997)
  • "Mensen van papier: over personages in de literatuur." (1979)
  • "Narratologie: essais sur la signification narrative dans quatre romans modernes." (1977)
  • "La Complexite d'un roman populaire: ambiguite dans «La Chatte»." (1974)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mieke Bal (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 https://rkd.nl/nl/explore/artists/127522
  4. https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2017-20271.html
  5. https://www.amacad.org/new-members-2023
  6. http://www.miekebal.org/about/
  7. «Medewerkers - Universiteit Utrecht».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկե Բալ» հոդվածին։