Միկել Օյարսաբալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միկել Օյարսաբալ
Mikel Oyarzabal
Mikel Oyarzabal.jpg
Օյարսաբալը Իսպանիայի Մ18 հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Mikel Oyarzabal Ugarte
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1997(1997-04-21)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Էյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 77 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Համար 10
Պատանեկան կարիերա
2011-2015 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
2013-2014 Իսպանիա Էյբար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2015 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ B 13 (3)
2015-ներկա Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 95 (20)
Ազգային հավաքական
2015 Իսպանիա Իսպանիա Մ18 2 (0)
2016 Իսպանիա Իսպանիա Մ19 4 (0)
2017-ներկա Իսպանիա Իսպանիա Մ21 12 (3)
2016-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (0)
2016-ներկա Բասկերի երկիր Բասկերի Երկիր 1 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 25-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 25-ի, 2018

Միկել Օյարսաբալ (իսպ.՝ Mikel Oyarzabal, ապրիլի 21, 1997(1997-04-21)[1], Էյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Սոսիեդադի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Սոսիեդադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյարսաբալը Ռեալ Սոսիեդադի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 25-ին՝ փոխարինելով Կառլոս Վելային Լևանտեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2016 թվականի փետրվարի 8-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[5][6]։ Փետրվարի 13-ին Օյարսաբալը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[7]։ Փետրվարի 14-ին նա դուբլ ձևակերպեց Գրանադայի դեմ խաղում[8][9]։ Մայիսի 8-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ռեալ Սոսիեդադին հաղթել 2-1 հաշվով[10]։

2016 թվականի օգոստոսի 19-ին Օյարսաբալը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալ Սոսիեդադի հետ մինչև 2022 թվականը[11][12]։ Սեպտեմբերի 21-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լաս Պալմասի դեմ խաղում[13]։ 2017 թվականի հունվարի 4-ին՝ Իսպանիայի գավաթի Վիլյառեալի դեմ խաղում իսպանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[14]։ 2016-17 մրցաշրջանում Օյարսաբալը անցկացրեց անցկացրեց 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[15]։

2017 թվականի սեպտեմբերի 24-ին Օյարսաբալը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում, սակայն Ռեալ Սոսիեդադը պարտվեց 2-3 հաշվով[16]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2017 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի Վարդարի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[17]։ 2018 թվականի ապրիլի 8-ին Օյարսաբալը դուբլ ձևակերպեց Ժիրոնայի դեմ խաղում[18]։ Ապրիլի 14-ին իսպանացին խփեց Լաս Պալմասի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[19]։ Մայիսի 12-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լեգանեսի դեմ խաղում, ինչի շնորհիվ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով Ռեալ Սոսիեդադի հաղթանակով[20]։ 2017-18 մրցաշրջանում Օյարսաբալը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[21]։

2018-19 մրցաշրջանում Օյարսաբալը ստացավ Ռեալ Սոսիեդադի 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 18-ի փոխարեն[22]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյարսաբալը ներկայացրել է Իսպանիան Մ18 և Մ19 հավաքականների կազմում[23]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մայիսի 29-ին՝ փոխարինելով Նոլիտոյին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[24][25]։ 2017 թվականին Օյարսաբալը Իսպանիայի Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[26] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ, որտեղ Իսպանիան 1-0 հաշվով պարտվեց Գերմանիային[27][28]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[29]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սոսիեդադ B 2014–15 Սեգունդա Դիվիզիոն B 5 0 5 0
2015–16 8 3 8 3
Ընդհանուր 13 3 0 0 0 0 13 3
Ռեալ Սոսիեդադ 2015–16 Լա Լիգա 22 6 2 0 24 6
2016–17 38 2 5 2 43 4
2017–18 35 12 2 0 6 2 43 14
Ընդհանուր 95 20 9 2 6 2 110 24
Կարիերայի ընդհանուր 108 23 9 2 6 2 123 27

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ[29]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Spain - Mikel Oyarzabal - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  3. «Scout Report: Mikel Oyarzabal | Real Sociedad's Intelligent Winger • Outside of the Boot»։ outsideoftheboot.com (en-US)։ Վերցված է 2018-07-25 
  4. «Levante UD - Real Sociedad, Oct 25, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  5. «RCD Espanyol Barcelona - Real Sociedad, Feb 8, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  6. «Vela and Reyes score in Real Sociedad win | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  7. «Oyarzabal signs new deal at Real Sociedad»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  8. «Real Sociedad - Granada CF, Feb 14, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  9. «Real Sociedad vs. Granada - Football Match Report - February 14, 2016 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  10. «Real Sociedad - Rayo Vallecano, May 8, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  11. «Oyarzabal ends €40m Athletic rumours with new Sociedad deal»։ FourFourTwo (անգլերեն)։ 2016-08-19։ Վերցված է 2018-07-25 
  12. «Oyarzabal rejects Athletic for Real renewal | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2018-07-25 
  13. «Real Sociedad - UD Las Palmas, Sep 21, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  14. «Real Sociedad - Villarreal CF, Jan 4, 2017 - Copa del Rey - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  15. «Mikel Oyarzabal | Football Stats | Real Sociedad | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-25 
  16. «Real Sociedad - Valencia CF, Sep 24, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  17. «Vardar Skopje - Real Sociedad, Oct 19, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  18. «Real Sociedad - Girona FC, Apr 8, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  19. «UD Las Palmas - Real Sociedad, Apr 14, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  20. «Real Sociedad - CD Leganés, May 12, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  21. «Mikel Oyarzabal | Football Stats | Real Sociedad | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-25 
  22. «Proud number 10»։ www.realsociedad.eus (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  23. uefa.com (2016-04-30)։ «UEFA.com's weekly wonderkid: Mikel Oyarzabal»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  24. «Spain - Bosnia-Herzegovina, May 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  25. «Spain v Bosnia-Herzegovina Starting XIs, 29/05/2016, Friendlies | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  26. uefa.com։ «Under-21 2017 - History - Spain – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  27. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  28. uefa.com։ «Under-21 2017 - History - Germany-Spain – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-25 
  29. 29,0 29,1 «Mikel Oyarzabal»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]