Միկա Նյուտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միկա Նյուտոն
Mika Newton
Mika Newton, ESC 2011.jpg
Ծնվել էմարտի 5, 1986(1986-03-05) (33 տարեկան)
ԾննդավայրԲուրշտին, Գալիչի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի
Կայքmikanewton.com
Mika Newton Վիքիպահեստում

Միկա Նյուտոն (իսկական անունը՝ Օքսանա Ստեֆանովնա Գրիցայ ուկր.՝ Оксана Стефанівна Грицай), ուկրաինացի երգչուհի և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկա Նյուտոնը ծնվել է ուկրաինական Բուրշտին քաղաքում 1986 թ. մարտի 5-ին։ 1995-ին սկսվում է Օքսանայի կարիերան։ Նա երաժշտական դպրոցում սովորել է նվագել դաշնամուր, որի հետ միասին նաև պարապել է վոկալ։

2002-ին «Սևծովյան խաղեր» փառատոնում հաղթել է, որից հետո պրոդյուսեր Յուրի Ֆալյոսը որոշեց համագործակցել նրա հետ։ Նույն տարում կնքվեց պայմանագիր և Միկա Նյուտոնը ընտրվեց Օքսանայի բեմական կեղծանուն։ Միկա ձայնագրեց իր առաջին հիթերը՝ «Փախչել» և «Անոմալիա» կատարումները։

2007 թ. սովորել է Անգլիայի Գլիֆորդի համալսարանում։ 2008 թ. ապրիլին հանուն խաղաղության Միկան ստեղծել է կազմակերպություն։

2011 թ. մասնակցել է Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որտեղ ներկայացրել է Angel (Հրեշտակ) երգը զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը 159 միավորով։