Միխեիլ Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միխեիլ Սիմոնյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 29, 1987(1987-07-29)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 187 սմ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Հայաստան Լոռի 1 (0)
2002-2004 Հայաստան Արաքս (Արարատ) 73 (5)
2005 Հայաստան Կոտայք 14 (0)
2006 Հայաստան Փյունիկ ? (?)
2006 Հայաստան Ուլիս 2 (1)
2006-2007 Հունաստան Լևադիակոս ? (?)
2007-2008 Հունաստան Էգալեո ? (?)
2008 Հայաստան Արարատ (Երևան) 8 (0)
2009 Հայաստան Գանձասար 27 (1)
2010-2011 Հայաստան Իմպուլս 26 (0)
2011-2013 Հայաստան Ուլիս 45 (1)
2013 Հայաստան Ալաշկերտ 1 (0)
2013-2014 Հունաստան Ֆոկիկոս 18 (0)
2015 Հայաստան Արարատ (Երևան) 0 (0)
Ազգային հավաքական
20042005 Հայաստան Հայաստան (մինչև 19) 10 (0)
2005-2008 Հայաստան Հայաստան (մինչև 21) 11 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միխեիլ Սիմոնյան (հուլիսի 29, 1987(1987-07-29)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան

Ակումբային կարիերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնյանը 3 լրիվ մրցաշրջան է անցկացրել «Արաքս» ակումբում, որի կազմում 2002 թվականին դարձել է Առաջին լիգայի արծաթե մրցանակակիր և դուրս եկել Պրեմիեր լիգա։ Սակայն թիմը պատրաստ չէր այդ մակարդակի խաղերին և 9 միավորով զբաղեցրել է վերջին տեղը։ Ակումբի հետ միասին Սիմոնյանն անցել է առաջին լիգա։ 2004 թվականի մրցաշրջանից հետո Սիմոնյանը հեռացել է «Արաքսից», որը 2005 թվականի մրցաշրջանի 7-րդ փուլից հետո հեռացվել է առաջնությունից։ Սիմոնյանը տեղափեխվել է Պրեմիեր լիգայի «Կոտայք» ակումբ, որը 2006 թվականի սկզբին կազմալուծվել է։ Սիմոնյանը, դառնալով ազատ գործակալ, տեղափոխվել է «Փյունիկ»։ 2006-2008 թվականներին երկու մրցաշրջան խաղացել է Հունաստանում։

2008 թվականին վերադարձել է Հայաստան, որտեղ պայմանագիր է կնքել Երևանի «Արարատ» ակումբի հետ, որի կազմում 2008 թվականին դարձել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր։ Սիմոնյանն «Արարատի» կազմում հասնակցել է թիմի ոսկե խաղին[2]։ 2008 թվականի վերջին տեղափոխվել է «Գանձասար», որի կազում անցկացրել է մեկ լրիվ մրցաշրջան։ 2010 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Դիլիջանի «Իմպուլս» ակումբի հետ, որը դուրս է եկել Պրեմիեր լիգա[3]։ 2011 թվականի առաջնության 7-րդ փուլից հետո Սիմոնյանը խզել է պայմանագիրը ակումբի հետ։ Դրա պատճառը եղել է այն, որ Սիմոնյանը չէր ընդգրկվել թիմի կազմում[4]։

Որոշ ժամանակ անց Սիմոնյանը մեկուկես տարով պայմանագիր է կնքել «Ուլիս» ակումբի հետ։ 2013 թվականին տեղափոխվել է հունական «Ֆոկիկոս» ակումբ։ 2015 թվականին վերադարձել է Հայաստան և ընդգրկվել «Արարատի» կազմում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 2008
  • Հայաստան «Ուլիս»
    • Հայաստանի չեմպիոն - 2011

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավաք եղբայրը՝ Ալիկ Սիմոնյանը ժամանակին խաղացել է Վանաձերի «Լոռի» ակումբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Протокол матча «Пюник» — «Арарат»» (ռուսերեն). FFA.am. 19.11.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 24.06.2011-ին.
  3. «Геворг Нранян и Аркадий Чилингарян перешли в «Импульс»» (ռուսերեն). Armfootball.com. 12.01.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 24.06.2011-ին.
  4. ««Импульс» отказался от услуг двух футболистов» (ռուսերեն). Armsport.am. 06.05.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 24.06.2011-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]