Jump to content

Միխայլո Պարաշչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայլո Պարաշչուկ
ուկրաիներեն՝ Михайло Паращук
բուլղար․՝ Михайло Парашчук
Ծնվել էնոյեմբերի 16, 1878(1878-11-16)
ԾննդավայրՎարվարինցի, Ավստրո-Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 24, 1963(1963-12-24) (85 տարեկան)
Վախճանի վայրըԲանյա, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Բուլղարիա
ԿրթությունԿրակովի գեղարվեստի ակադեմիա
Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ժուլիենի ակադեմիա
ՈւսուցիչՕգյուստ Ռոդեն
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
ԱնդամությունԿարմիր խաչի միջազգային կոմիտե
 Mykhailo Parashchuk Վիքիպահեստում

Միխայլո Իվանովիչ Պարաշչուկ (ուկրաիներեն՝ Михайло Іванович Паращук, բուլղար․՝ Михайло Иванович Парашчук, նոյեմբերի 16, 1878(1878-11-16), Varvaryntsi, Q11825782?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - դեկտեմբերի 24, 1963(1963-12-24), Banya, Karlovo, Պլովդիվի մարզ, Բուլղարիա), ուկրաինական ծագմամբ բուլղարացի քանդակագործ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայլո Պարաշչուկը ծնվել է 1878 թվականի նոյեմբերի 16-ին Ավստրո-Հունգարիայի Վարվարինցի գյուղում (ներկայում՝ Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Տերեբովլյայի շրջանում)։ 13 տարեկան հասակում նա եղել է Ս. Վույցիկի օգնականը Ստրուսով գյուղի եկեղեցու, իսկ ավելի ուշ՝ Նովի Սոնչի քաղաքապետարանի դրվագազարդման աշխատանքների ժամանակ։ Սովորել է Կրակովի ու Վիեննայի գեղարվեստի ակադեմիաներում, Փարիզի Ժուլիենի ակադեմիայում (ավարտել է 1910 թվականին) և Օգյուստ Ռոդենի արվեստանոցում[1][2][3] (Ֆրանսիա

Միխայլո Պարաշչուկն աշխատել է Լվովում (1899-1902 և 1910-1911 թվականներ), Վարշավայում (1902-1905 թվականներ), Մյունխենում (1908-1911 թվականներ) և Կիևում (1911-1913 թվականներ)։ 1913 թվականին նա ձերբակալվել է ռուս-ավստրիական սահամնն անցնելիս, ավստրիական իշխանություննրի կողմից մեղադրվել լրտեսության մեջ ու ուղարկվել Տալերհոֆ համակենտրոնացման ճամբար (Զալցբուրգի մոտ, Շտիրիա)։ 1914 թվականին Պարաշչուկին հաջողվել է դուրս գալ այդտեղից։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Միխայլո Պարաշչուկը եղել է Ուկրաինայի ազատագրման միության ակտիվ մասնակից։ 1915-1918 թվականներին նա քանդակագործության, բրուտագործության ու փայտի վրա փորագրության դասընթացներ է վարել Ռուսական կայսերական բանակի՝ Ռաշտատ ու Վեցլար քաղաքների համակենտրոնացման ճամբարներում գտնող ուկրաինացի զինվորների համար[2]։

1918 թվականին Միխայլո Պաշարչուկը վերադարձել է Ուկրաինա։ 1920 թվականից նա եղել է Տալլինում Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության դիվանագիտական առաքելության քարտուղարը, իսկ հետո՝ նախագահը, Լիտվայում Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչության նախագահության խորհրդական։ 1921 թվականից (այլ տվյալներով՝ 1923 թվականից) Պարաշչուկը Բուլղարիայում եղել է Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչը, բնակվել է Սոֆիայում, որտեղ հետագայում բացել է կերպարվեստի դպրոց։ Այդ շրջանում Միխայլո Պարաշչուկն ստեղծել է բուլղարացի (Դիմիտր Բլագոև, Ա. Կրայչև, Գեորգի Դալչև, Գ. Ստայկով) և ուկրաինացի (Միխայիլ Գրուշևսկի, Սիմոն Պետլյուրա) քաղաքական ու մշակութային գործիչների բազմաթիվ դիմանկարներ, ինչպես նաև քանդակներով զարդարել է Պաշտպանության նախարարության, Ռազմական ակադեմիայի, Գիտությունների ակադեմիայի, Ազգային թատրոնի, Վ. Կոլարովի անվան գրադարանի, Կիրիլի և Միֆոդիի անվան ազգային գրադարանի, Սոֆիայի համալսարանի ռեկտորատի շենքերը։

Բուլղարիայում Միխայլո Պարաշչուկը մասնակցել է ուկրաինագան գաղութի հասարակական կյանքին, եղել է բուլղարա-ուկրաինական համագործակցության ակտիվ գործիչ, կազմակերպել է ուկրաինացի տարագիրների համագումար։

Միխայլո Պարաշչուկը մահացել է 1963 թվականի դեկտեմբերի 24-ին Բանյա Կառլովա գյուղում (ներկայում՝ քաղաք Բանյա Բուլղարիայի Պլովդիվի մարզում)։ Հետմահու պարգևատրվել է «Կիրիլ և Միֆոդի սրբերի I աստիճանի շքանշանով։ Պարաշչուկի շիրիմին տեղադրվել է նրա կիսանդրին ու առյուծի քանդակ, որոնք ստեղծել է բուլղարացի քանդակագործ Վեջի Ռաշիդովը[4]։

Միխայլո Պարաշչուկն ունեցել է դուստր, ով ամուսնացած է եղել Լվովի պատկերասրահի տնօրեն, նկարիչ Իվան Իվանեցի հետ[5]։

  • М. Ониськів, Р. Півторак, Б. Хаварівський, Л. Щербак. Паращук Михайло Іванович.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Жукивский, Васил (2005). «Един ваятел на парадното стълбище» (Bulgarian). Български войн.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Ценкова, Искра (2006). «Клишета и оригинали» (Bulgarian). ТЕМА. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Жукивский, Васил. «Кой е украинецът Михайло Парашчук?» (Bulgarian). Украински вести. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «На паметника на Парашчук отново има бюст и лъв» (Bulgarian). Украински вести. 2009 թ․ ապրիլի 29. Վերցված է 2009 թ․ մայիսի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Дуда І. М. Іванець Іван Йосипович // Тернопільський енциклопедичний словник : у 4 т. / редкол.: Г. Яворський та ін. — Тернопіль : Видавничо-поліграфічний комбінат «Збруч», 2004. — Т. 1 : А — Й. — 696 с. — ISBN 966-528-197-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայլո Պարաշչուկ» հոդվածին։