Արսեն Միխայլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսեն Միխայլով
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 ապրիլի 2 - 2019 հունվարի 14
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Լվովի համալսարան (2008)
Մասնագիտություն՝ ճարտարագետ-անասնաբույծ
Ծննդյան օր հունվարի 29, 1963(1963-01-29) (61 տարեկան)
Ծննդավայր Արզնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հայր Պյոտր Միխայլով
Զավակներ երեք զավակ[1]

Արսեն Պյոտրի Միխայլով (հունվարի 29, 1963(1963-01-29), Արզնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով ասորի հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր[1]։ Անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի հունվարի 29-ին ասորական ընտանիքում Արզնի գյուղում (այժմ՝ Կոտայքի մարզ), Հայկական ԽՍՀ։ 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Ռուսաստանի Արդատով քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը։ 2008 թվականին ավարտել է Լվովի Ս.Ձ.Գժիցկու անվան պետական համալսարանի (այժմ՝ Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարան) բժշկագիտություն և անասնաբուծություն ֆակուլտետը։ Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-անասնաբույծ[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1989 թվականներին աշխատել է Արզնի գյուղի սովխոզի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար։ 1989-1996 թվականներին աշխատել է Արզնի գյուղի սովխոզի կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար։ 1997-2017 թվականներին աշխատել է Արզնիի համայնքապետի տեղակալ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ։ 1994-2001 թվականներին եղել է Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ 2001 թվականից նույն կազմակերպության նախագահ։
  • 2001 թվականից Ասորական համաշխարհային միության վարչության անդամ է, Արևելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար։
  • 2001 թվականից Իրանում անցկացվող համաասորական «Թամուզ» օլիմպիական սպորտային ամենամյա խաղերի համահեղինակ է[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]