Jump to content

Միխայիլ Ֆորմուզալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Միխայիլ Ֆորմուզալ
Կուսակցություն՝Party of Regions of Moldova?
Ծննդյան օր՝ նոյեմբերի 7, 1959(1959-11-07) (65 տարեկան)
Ծննդավայր՝Չադըր-Լունգա, Գագաուզիյա, Մոլդովա
Պարգևներ՝
ՌԴ նախագահի պատվոգիր
և «Աշխատանքային փառք» շքանշան

Միխայիլ Մակարովիչ Ֆորմուզալ (գագ.՝ Mihail Formuzal, նոյեմբերի 7, 1959(1959-11-07), Չադըր-Լունգա, Գագաուզիյա, Մոլդովա), մոլդովացի քաղաքական և պետական գործիչ։ Գագաուզիայի Ինքնավար Տարածքային Կազմավորման բաշկան (ղեկավար) Մոլդովայի Հանրապետությունում[1]։ 2011 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2016 թվականի փետրվարի 20-ը Մոլդովայի շրջանների կուսակցության նախագահ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ֆորմուզալը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 7-ին Բեշգյոզ գյուղում (Չադիր-Լունգայի շրջան, Մոլդավական ԽՍՀ), գյուղացիական բազմազավակ ընտանիքում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը (1966-1977), 1977 թվականին զորակոչվել է ԽՍՀՄ ռազմածովային նավատորմ։ 1979 թվականին ընդունվել է Օդեսայի (Ուկրաինա) Մ. Ֆրունզեի անվան ռազմական հրետանային բարձրագույն ուսումնարանը, որն ավարտել է 1983 թվականին: Հետագայում ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերի տարբեր պաշտոններում: 1994 թվակականի նոյեմբերին պաշտոնանկ է արվել մայորի կոչումով։

1995 թվականին եղել է Չադիր-Լունգա քաղաքի փողքաղաքապետը։ 1995-1998 թվականներին Միխայիլ Ֆորմուզալը սովորել է Մոլդովայի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման ակադեմիայում։ 1999 թվականին ընտրվել է Չադիր-Լունգայի քաղաքապետ, 2003 թվականին վերընտրվել է։ Մասնակցել է 2006 և 2010 թվականների Գագաուզիայի բաշկանի ընտրություններին և հաղթել է: Եղել է 2002 թվականի հոկտեմբերի 6-ի Գագաուզիայի բաշկանի թեկնածու, սակայն ընտրողների ցածր մասնակցության պատճառով (41,43 %, պահանջվող 50 %-ի փոխարեն), ընտրություններն անվավեր են ճանաչվել:

2005 թվականի մայիսին մտել է Ժողովրդական Հանրապետական Կուսակցության կազմի մեջ, եղել է կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ։ 2004-2007 թվականներին ղեկավարել է «Միասնական Գագաուզիա» հասարակական շարժումը։

Գագաուզիայի բաշկան (2006-2015)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի դեկտեմբերի 19-ին, Գագաուզիայի բաշկան ընտրվելուց հետո, Միխայիլ Ֆորմուզալը հայտարարել է, որ մտադիր է կառուցողական կերպով աշխատել Մոլդովայի Հանրապետության կենտրոնական իշխանությունների հետ։ Նաև հայտնել է, որ չի քննադատելու կամ մեղարդելու իր նախորդներին, սակայն ավարտելու է նրանց մանդատների ժամանակ սկսված բոլոր նախագծերը:

Օրենսդրության համաձայն՝ Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական պաշտոնական տվյալներով, բաշկանի նոր մանդատը պետք է հաստատվի Կոմրատի Վերաքննիչ դատարանի կողմից։ Ավելի ուշ, նախագահի հրամանագրով նոր բաշկանը պետք է նշանակվի որպես կառավարության անդամ: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Կոմրատի Վերաքննիչ դատարանը հաստատել է բաշկանի ընտրությունների դեկտեմբերի 3-ին և 17-ին կայացած ընտրությունների արդյունքների վավերականությունը: 2006 թվականի դեկտեմբերի 29-ին կայացել է նոր բաշկանի երդմնակալությունը Կոմրատի մշակույթի տանը։ Միխայիլ Ֆորմուզալը սկսում է կառուցողական աշխատել Գագաուզիայի Ժողովրդական Ժողովի հետ, որտեղ տեղերի մեծամասնությունը զբաղեցնում էին Մոլդովայի Հանրապետության Կոմունիստական կուսակցության անդամները։ 2007 թվականի հունվարի 16-ի Մոլդովայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Վորոնինայի հրամանագրով Միխայիլ Ֆորմուզալը հաստատվել է որպես կառավարության անդամ։

2010 թվականին Միխայիլ Ֆորմուզալը վերընտրվել է Գագաուզիայի բաշկան։

Բաշկանի պաշտոնից հեռանալուց հետո Միխայիլ Ֆորմուզալը շարունակել է ակտիվ հասարակական գործունեությունը։ Դարձել է Գագաուզիայի ռազմավարական նախաձեռնությունների հիմնադրամի հիմնադիրը[3]։

2014 թվականի աշնանը՝ նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, լինելով «Հանուն Եվրոպական միության» 3 կուսակցությունների դաշինքի և 10 հասարակական կազմակերպությունների առաջնորդներից մեկը՝ խոստացել է ստորագրել Մոլդովայի Հանրապետության և ԵՄ-ի ասոցացման համաձայնագիրը[4]։

  • «Աշխատանքային փառք» շքանշան (2009 թվական նոյեմբերի 7 ), հանրային կառավարման մարմիններում երկարամյա արդյունավետ աշխատանքի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացման գործում ներդրած ավանդի և ակտիվ կազմակերպչական գործունեության համար[5]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2010 դեկտեմբերի 12), ռուս-մոլդովական մշակութային համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա՞։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вулканешты, Примэрия (2023-03-01). «Город Вулканешты посетил кандидат в башканы АТО Гагаузия Михаил Формузал». vulcanesti (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024-01-30-ին. Վերցված է 2024-01-30-ին.
  2. «Башкан Гагаузии возглавил Партию регионов Молдовы». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2011-10-19-ին.
  3. «(ВИДЕО) Михаил Формузал: Мы создадим НПО, которая будет заниматься проблемами людей » GAGAUZMEDIA.MD». gagauzmedia.md. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-01-17-ին.
  4. Ян Лебедка: «Российские молдаване хотят в Таможенный союз» Archive copy Wayback Machine-ի միջոցով:. «Утро.Ру», 13.10.201
  5. «Указ Президента Республики Молдова от 7 ноября 2009 года № 44 «О награждении господина Михаила Формузала орденом «Gloria Muncii»». Արխիվացված է օրիգինալից 2019-08-21-ին. Վերցված է 2019-08-21-ին.
  6. «Распоряжение Президента Российской Федерации от 12 декабря 2010 года № 859-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации Формузала М. М.»». Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին. Վերցված է 2013-10-16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ֆորմուզալ» հոդվածին։