Միխայիլ Քարամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միխայիլ Գևորգի Քարամյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 18, 1912 Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հուլիսի 8, 1992 (80 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | անասնաբույծ |
| Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
| Գործունեության ոլորտ | ոչխարաբուծություն |
| Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1935) |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1963) |
| Պարգևներ | |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
Միխայիլ Գևորգի Քարամյան (հունվարի 18, 1912, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հուլիսի 8, 1992, Երևան, Հայաստան), խորհրդային և հայ անասնաբույծ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1965), ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ 1935 թ. ավարտել է Անդրֆեդերացիայի անվան անասնաբուծական անասնաբուժական ինստիտուտը։ 1946 թ.-ից աշխատել է նույն ինստիտուտում, 1952 թ.-ից՝ մանր անասնաբուծության ամբիոնի վարիչ, 1969-1974 թթ.-ին՝ գիտության գծով պրոռեկտոր։ Քարամյանի ղեկավարությամբ ու մասնակցությամբ մշակվել են հանրապետության խառնացեղ ոչխարաբուծության զարգացման գիտականորեն՝ հիմնավորված ուղիները, ստեղծվել ոչխարների բարձր մթերատու տիպեր՝ զանգեզուրյան, Լոռի-Փամբակի, հայկական կորիդել, բացահայտվել դրանց մսային, բրդային և ոչխարների մթերատվության ձևավորման օրինաչափությունները օնտոգենեզի ընթացքում։ Համահեղինակ է «Ոչխարաբուծություն» (1966) ուսումնական ձեռնարկի։ ԽՄԿԿ անդամ 1943 թ.-ից։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոչխարաբուծություն»։ Ուսումնական ձեռնարկ, (1966, համահեղինակ)։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հունվարի 18 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Հուլիսի 8 մահեր
- 1992 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ անասնաբույծներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ