Միխայիլ Տիխոմիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Միխայիլ Տիխոմիրով
Михаил Тихомиров
Могила академика Михаила Тихомирова.JPG
Ծնվել է մայիսի 31, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:31|2|0}})
Մոսկվա
Մահացել է սեպտեմբերի 2, 1965({{padleft:1965|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:2|2|0}}) (72 տարեկանում)
Մոսկվա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն պատմաբան
Անդամակցություն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատեր Մոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր

Միխայիլ Նիկոլայի Տիխոմիրով (ռուս.՝ Михаил Николаевич Тихомиров, Մոսկվա, 1893 մայիսի 19 (31) - Մոսկվա, 1965 սեպտեմբերի 2), ռուս պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1939), ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ Եղբայրը՝ Բորիս Տիխոմիրով (1898-1939), պատմաբան, ենթարկվել է ռեպրեսիաների։

Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1917)։ 1934-ից դասախոսել է Մոսկվայի համալսարանի պատմության ֆակուլտետում և այլ բուհերում։ 1935-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ պատմության, ապա սլավոնագիտության ինստիտուտում։ 1953—57-ին՝ ՍՍՏՄ ԳԱ պատմ․ գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1956-ից՝ Հնագրական հանձնաժողովի նախագահ։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Ռուսաստանի և ՍՍՀՄ ժողովուրդների, ինչպես նաև Բյուզանդիայի, Սերբիայի պատմությանը, համա սլավոնական խընդիրներին, աղբյուրագիտությանը, հնագրությանը, պատմագրությանը։ «Ռուսաստանը XVI հարյուրամյակում» (1962) ընդհանրացնող աշխատությունը հիմնակազմ ներդրում է պատմական աշխարհագրության մեջ։ Տիխոմիրովը ուսումնասիրել է հին ռուս, քաղաքների («Հին ռուսական քաղաքներ», 1956), XVI—XVII դդ․ ժողովրդական շարժումների («Դասակարգային պայքարը Ռուսաստանում XVII դ․», 1969), ֆեոդալական Ռուսաստանի պետության հիմնարկների («Ռուսական պետությունը XV—XVII դդ․», 1973) պատմությունը։ Տիխոմիրովը անհայտ ձեռագրերի հայտնաբերման ու նկարագրման գծով սովետական հնագրագետների ղեկավարն էր։ Նրա գլխավորությամբ է սկսվել ՍՍՀՄ-ում պահպանվող հազվագյուտ ձեռագրերի տեղեկատուի ստեղծումը, 1959-ից Տիխոմիրովը Լեհական ԳԱ-ի իսկական անդամ էր։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով, նաև մեդալներով։

Գրականություն[խմբագրել]

  • Русская культура X—XVIII вв․, М․, 1968
  • Древняя Русь, М․, 1975
  • Исследование о Русской Правде, М․—Л․, 1941
  • Источниковедение истории СССР, в․ I․ С древнейших времен до конца XVIII в․, М․, 1962

Արտաքին հղումներ[խմբագրել]