Միխայիլ Սպերանսկի
| Միխայիլ Սպերանսկի ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 1 (12), 1772[1][2][3][…] |
| Ծննդավայր | Չերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] |
| Մահացել է | փետրվարի 11 (23), 1839[1][2][3][…] (67 տարեկան) կամ փետրվարի 23, 1839[4] (67 տարեկան) |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] |
| Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ռուսերեն[6] |
| Կրթություն | St. Vladimir Seminary Feofanovskaya? և Սանկտ Պետերբուրգի ճեմարան |
| Մասնագիտություն | պետական գործիչ, քաղաքական գործիչ, իրավաբան և փիլիսոփա |
| Զբաղեցրած պաշտոններ | state secretary? և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Q4229743?[7] |
| Երեխաներ | Elisabeth Bagreèff-Speransky? |
Միխայիլ Միխայլովիչ Սպերանսկի (ռուս.՝ Михаи́л Миха́йлович Спера́нский, հունվարի 1 (12), 1772[1][2][3][…], Չերկուտինո (գյուղ, Սոբինսկի շրջան), Vladimir Province, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[2] - փետրվարի 11 (23), 1839[1][2][3][…] կամ փետրվարի 23, 1839[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5]), ռուս պետական գործիչ, կոմս (1839)։ 1803-1807 թվականներին՝ ներքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրեն։ 1807 թվականից՝ Ալեքսանդր I կայսրի մերձավորագույն խորհրդականը, պետական բարեփոխումների հեղինակ, պետական խորհրդի ստեղծման (1810) նախաձեռնողը։
Ալեքսանդր I-ի հանձնարարությամբ 1809 թվականին կազմել է պետական վերափոխումների պլան, որով հեղափոխական ցնցումները կանխելու նպատակով աոաջարկել է ցարական ինքնակալությանը տալ սահմանադրական միապետության արտաքին ձևերը (իշխանությունների բաժանում, դատարանի կազմակերպման նոր սկզբունքներ, պաշտոնյաների մի մասի ընտրովիություն և այլն)։ Ըստ Սպերանսկու նախագծի, քաղաքացիական իրավունքներ ստանում էին միայն ազնվականությունը և «միջին կարողության մարդիկ»։ «Աշխատավոր ժողովրդին» տրվում էին միայն որոշ քաղաքացիական իրավունքներ։ Լիբերալիզմի մեջ մեղադրվելով, Սպերանսկին 1812 թվականին աքսորվել է Նիժնի Նովգորոդ, ապա Պերմ։ 1819 թվականից եղել է Սիբիրի գեներալ-նահանգապետը, որտեղ նախաձեռնել է Սիբիրի կառավարման բարենորոգումներ։ 1821 թվականին թույլատրվել է վերադառնալ Պետերբուրգ։ Այդ շրջանում դարձել է անսահմանափակ միապետության պաշտպան։ 1826 թվականից փաստորեն գլխավորել է նորին կայսերական մեծության կոդիֆիկացումն իրականացնող անձնական գրասենյակի 2-րդ բաժանմունքը։ Սպերանսկու գլխավորությամբ կազմվել են Ռուսական կայսրության օրենքների լրիվ ժողովածուն, Ռուսական կայսրության հավաք օրինացը (1832) և այլն։ 1835-1837 թվականներին թագաժառանգին (ապագա կայսր Ալեքսանդր II-ին) դասավանդել է իրավագիտություն։ 1820-1830-ական թվականներին եղել է մի շարք բարձրագույն կոմիտեների, 1838 թվականից՝ պետական խորհրդի օրենսդրական դեպարտամենտի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Сперанский, Михаил Михайлович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXXI. — С. 188—192.
- 1 2 3 4 5 6 Середонин С. М. Сперанский, Михаил Михайлович (ռուս.) // Русский биографический словарь / под ред. А. А. Половцов — СПб.: 1909. — Т. 19. — С. 193—240.
- 1 2 3 4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- 1 2 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- 1 2 Сперанский Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Biografiskt lexikon för Finland (շվեդերեն) — SLS.
- ↑ Шевырёв С. П. История императорского Московского университета (ռուս.) — М.: Университетская Типография, 1855. — С. 475.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 70)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Սպերանսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 12 ծնունդներ
- 1772 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1839 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս փիլիսոփաներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուս դիվանագետներ
- Ռուս պատմաբաններ
- Անձինք նամականիշերի վրա