Միխայիլ Պուգովկինի հուշարձան (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Պուգովկինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան և  Ուկրաինա
ԲնակավայրՅալթա
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Միխայիլ Պուգովկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Михаилу Пуговкину), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, ոը նվիրված է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միխայիլ Պուգովկինին։ Տեղադրվել է 2016 թվականին Լենինի անվան առափնյա փողոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հուլիսին դերասան Միխայիլ Պուգովկինը մշտական բնակության է տեղափոխվել Յալթա, որտեղ կազմակերպել է Միխայիլ Պուգովկինի կենտրոնը։ Նա ելույթներ ու ստեղծագործական հանդիպումներ է ունեցել Ղրիմի առողջարանային հանգստավայրերում, շարունակել է նկարահանվել ֆիլմերում։ Պուգովկինը Ղրիմի Ինքնավար Հանրապետության պատվավոր քաղաքացի է (1998)։ 2000 թվականին նա վերադարձել է Մոսկվա, աշխատել սեփական «Միխայիլ Պուգովկին կինոկենտրոնում»[1]։

Այն տան պատին, որտեղ ապրել է Պուգովկինը (Չեռնոմորսկի նրբանցք, տուն 6), փակցված է հուշատախտակ[2]։

Դերասանի այրին՝ Իրինա Կոնստանտինովնան, 2008 թվականին, ամուսնու մահից հետո, եկել էր Յալթա՝ նրա անունը հավերժացնելու մտադրությամբ. նա ցանկանում էր Պուգովկինի անունով կոչել քաղաքի պուրակներից մեկը։ Սակայն նրան մերժեցին։ Քաղաքացիները դրամահավաք էին կազմակերպել՝ Միխայիլ Պուգովկինի հուշարձանը տեղադրելու համար։ 2016 թվականի օգոստոսի 13-ին՝ Յալթայի օրվա կապակցությամբ, Միխայիլ Պուգովկինի հուշարձանը բացվեց։ Նա պատկերված է ռեժիսոր Յակինի կերպարով («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»)[2]։ Արձանը տեղադրվել է այն վայրում, որտեղ տեղի են ունեցել այս ֆիլմի նկարահանումները։ Պատկերված է այն պահը, երբ ձեռնափայտով[3] Յակինը, ոտքը ոտքին գցած, լսում է երգող դերասանուհի Զինային[4]։

Հեղինակներն են քանդակագործներ Կոնստանտին Ցիխեևն ու Ալբերտ Ալիևը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В Ялте открыли памятник актеру Михаилу Пуговкину».
  2. 2,0 2,1 «Памятник Михаилу Пуговкину в Ялте».(չաշխատող հղում)
  3. «Памятник актеру Михаилу Пуговкину открыт на набережной Ялты».
  4. «Памятники Ялты: серьезные и с чувством юмора». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.