Միխայիլ Մոլկոչանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Մոլկոչանով
Ծնվել է1877
ԾննդավայրԵրևան
Մահացել է1937
Մասնագիտությունսպա
Աշխատանքխորհրդային ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան

Միխայիլ Վասիլևիչ Մոլկոչանով (1877-1937), խորհրդային ռազմական գործիչ, Հայկական ԽՍՀ զորքերի հրամանատար (1921

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Կիևի ռազմական ուսումնարանում, ապա կայսերական ռազմական ակադեմիայի դասընթացներում։ Մասնակցել է ռուս-ճապոնական (1904-1905) և Առաջին համաշխարհային (1914-1918) պատերազմներին։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության օրերին հարել է հեղափոխական զինվորներին, ծառայության է մտել կարմիր բանակում։ Եղել է դիվիզիայի պետ, 1919-1920 թվականներիին՝ բանակի (8-րդ, ապա 14-րդ) հրամանատար։ 1921 թվականին Հայաստանում ղեկավարել է դաշնակցականների փետրվարյան խռովության ջախջախումը և աշխատավորների պայքարը խորհրդային կարգերի ամրապնդման համար։ Մասնակցել է ՀԽՍՀ կարմիր բանակի վերակառուցմանը։ 1924 թվականից ԲԴԿԲ-ում կատարել է Գլխավոր շտաբի հատուկ հանձնարարություններ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ՀԽՍՀ Կարմիր դրոշի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 691 CC-BY-SA-icon-80x15.png