Միխայիլ Միլիոնշչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Միլիոնշչիկով
Ծնվել էհունվարի 3 (16), 1913
Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 27, 1973(1973-05-27)[1] (60 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ազգային հետազոտական միջուկային համալսարան, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Պրոֆեսոր Ն․ Ժուկովսկու անվան կենտրոնական աերոհիդրոդինամիկական ինստիտուտ և Կուրչատովի ինստիտուտ
Գործունեության ոլորտմեխանիկա, applied physics? և Միջուկային էներգիա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերԱկադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նաֆթային տեխնիկական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան[2]
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ անդամ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և 1962
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԱնդրեյ Կոլմոգորով և Boris Yuryev?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Լենինյան մրցանակ
«Մոնղոլական Ժողովրդական Հեղափոխության 50 տարի» մեդալ և Order of Labour
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Vladimir Millionshikov?

Միխայիլ Դմիտրևիչ Միլիոնեչիկով (ռուս.՝ Михаи́л Дми́триевич Миллио́нщиков, հունվարի 3 (16), 1913, Գրոզնի, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 27, 1973(1973-05-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային գիտնական և հասարակական գործիչ, մեխանիկայի և կիրառական ֆիզիկայի մասնագետ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962, թղթակից անդամ 1953 թվականից)։ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ (1962 թվականից)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Գրոզնու նավթի ինստիտուտը։ Դասավանդել է Մոսկվայի ավիացիոն (1934-1943 թվականներին), այնուհետև ինժեներաֆիզիկական ինստիտուտներում։ 1944-1949 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի, այնուհետև ատոմային էներգիայի ինստիտուտներում (1960 թվականից՝ տնօրենի տեղակալ)։

Աշխատանքները վերաբերում են տուրբուլենտության տեսության, կիրառական գազային դինամիկայի, միջուկային էներգետիկայի հարցերին։ ԽՍՀՄ ԳԱ խմբագրական-հրատարակչական խորհրդի նախագահ (1966 թվականից)։

1967 թվականից դարձել է Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ։ Պագուոշի խորհրդային կոմիտեի նախագահ (1964 թվականից)։ ԱՄՆ-ի գիտությունների և արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1968 թվականից)։ Բեռլինի գերմանական ԳԱ արտասահմանյան անդամ (1971 թվականից)։

Եղել է ՌԽՖՍՀ 7-րդ և 8-րդ գումարումների Գերագույն խորհրդի նախագահ։

Արժանացել է ԽՍՀՄ պետական (1951, 1954) և լենինյան (1961) մրցանակների։

Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Миллионщиков Михаил Дмитриевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 537