Միխայիլ Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Մելքումյան
Ծնվել էհունվարի 20, 1925(1925-01-20)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 11, 1994(1994-06-11) (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1960)
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր (1972)
Մասնագիտությունտնտեսագետ

Միխայիլ Արշակի Մելքումյան (հունվարի 20, 1925(1925-01-20), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 11, 1994(1994-06-11), Երևան, Հայաստան), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1981):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Արշակի Մելքումյանը ծնվել է 1925 թվականի հունվարի 20-ին, Թիֆլիսում։ 1960 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1967-1979 թվականներին եղել է «Անի» համամիութենական գիտաարտադրական միավորման կառավարման ավտոմատացված համակարգերի բաժանմունքի պետ, 1981-1982 թվականներին՝ ճյուղային լաբորատորիայի վարիչ, 1979-1981 թվականներին՝ ՈւԽՍՀ Իվանո-Ֆրանկովսկի մարզում նավթի և գազի ինստիտուտի կառավարման ամբիոնի վարիչ, «1982-1990 թվականներին՝ Կառավարման և կազմակերպման հիմնահարցերի (1988 թվականից՝ կիրառական ավտոմատացված համակարգերի) համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի փոխտնօրեն, 1986-1993 թվականներին, միաժամանակ՝ Հայաստանի միջճյուղային «Արդյունաբերություն» կառավարման համալիրի գլխավոր կոնստրուկտոր[1]։

Աշխատանքները վերաբերում են համակարգերի ընդհանուր տեսությանը, գիտական հիմունքների և կառավարման միօրինականացված ադապտիվ ավտոմատացված համակարգերին։ Առաջին անգամ մշակել և ներդրել է կառավարման ավտոմատացված «Արշալույս 2» (1971 թվականին՝ Մոսկվայի մարզի «Էքստրոն» գործարանում) և «Արշալույս 4» (1973 թվականին՝ Բելոռուսիայի Գոմելի «Մոդուլ» գործարանում) համակարգերը[1]։

Անհիմն բռնադատվել է 1942 թվականին, արդարացվել՝ 1956 թվականին[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Некоторые принципы автоматизированной системы управления приборостроительным предприятием, Е., 1967 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 71։