Միխայիլ Լինկով
Միխայիլ Լինկով բելառուս․՝ Міхась Лынькоў | |
---|---|
Ծննդյան անուն | բելառուս․՝ Міхаіл Ціханавіч Лынькоў |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1899[1] |
Ծննդավայր | Zazyby 2, Q114733838?, Vitebsk Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 21, 1975[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Գրական անուն | Міхась Васілёк |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, գրականագետ, խմբագիր և թարգմանիչ |
Լեզու | բելառուսերեն, ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Q31892819? |
Ժանրեր | Նովել |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Բելառուսական պրոլետար գրողների ասոցիացիա, Մալադնյակ և Բելառուսիայի գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Q6466011?, Բեռալռուս, Q13028722?, Q17047375? և Յանկա Կուպալայի անվան գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Q123824688? |
Michaś Lyńkoŭ Վիքիպահեստում |
Միխայիլ Լինկով (հայտնի է որպես Միխաս Լինկով, բելառուս․՝ Міхась Лынькоў, նոյեմբերի 30, 1899[1], Zazyby 2, Q114733838?, Vitebsk Uyezd, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1975[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս գրող, հասարակական-քաղաքական գործիչ։ Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1962)։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ (1936), ակադեմիկոս (1953)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Լինկովը ծնվել է 1899 թվականին երկաթուղային բանվորի ընտանիքում։ 1917 թվականին ավարտել է Ռոգաչյովի ուսուցչական սեմինարիան։ 1919-1922 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել է խորհրդային-լեհական պատերազմին։ 1919 թվականին Սմոլենսկի «Պայքար» թերթում հրատարակել է իր առաջին ստեղծագործությունները (բանաստեղծությունները)։ Որպես ուսուցիչ աշխատել է Լիպինիչի գյուղում, եղել է «Камуніст» («Կոմունիստ») օրաթերթի խմբագիրը, գրել է մի քանի ծածկանուններով (Միխաս Վասիլյոկ և այլն)։ Աշխատանքներ է կատարել թերթը բարելավելու գործում, որտեղ նյութեր են տպագրվել բելառուսերեն, ռուսերեն, իդիշերեն, ուկրաիներեն[2]։ 1930 թվականին տեղափոխվել է Մինսկ, աշխատել Բելառուսի պետական հրատարակչությունում։ 1933-1941 թվականներին եղել է «Полымя рэвалюцыі» («Հեղափոխության բոց») բելառուսական գրական ամսագրի խմբագիր։ Համարվում է, որ այս պաշտոնը զբաղեցնելիս Լինկովը տոտալիտար ռեժիմի պայմաններում կարողացել է պաշտպանել բելառուսական գրականությունը[3]։
Հիմնադրման պահից՝ 1934 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։ 1938-1948 թվականներին եղել է Բելառուսիայի գրողների միության նախագահը, 1941-1942 թվականներին՝ «За Савецкую Беларусь» ռազմական թերթի խմբագիրը, 1943-1946 և 1949-1952 թվականներին՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության, լեզվի և արվեստի ինստիտուտի տնօրեն։
Մահացել է 1975 թվականի սեպտեմբերի 21-ին։ Թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պատմվածքներ» առաջին ժողովածուն լույս է տեսել 1927 թվականին։ 1929 թվականին լույս է տեսել երկրորդ ժողովածուն՝ «Գոյը», 1930 թվականին՝ պատմվածքների երրորդ գիրքը՝ «Անդրեյ Լետուն» խորագրով[4]։
- «Անմոռաց օրեր», վեպ-էպոպեա, 1958
- «Խիզախ մարտիկ Միշկայի և նրա փառապանծ ընկերների մասին»
- «Պարաշյուտիստ Յանկան»
- «Միկոլկա-շոգեքարշը», 1937 (էկրանավորվել է 1956 թվականին)
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի շքանշան (1949, 1955, 1969)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1974)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1939, 1959, 1967)
- Կարմիր աստղի շքանշան (1943)
- Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակի դափնեկիր
- Բելառուսական ԽՍՀ ժողովրդական գրող (1962)
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1927 թվականին ամուսնացել է Խաննա Արենկովի հետ։ Ունեցել են որդի՝ Մարեկը։ Կնոջն ու որդուն 1941 թվականին գերմանացիները գնդակահարել են։ 1946 թվականին Յանկա Մավրը գրել է «Հանուն ինչի» պատմվածքը, որի հիմքում ընկած է այս ողբերգական փաստը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 թվականին Լինկովի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Բելառուսի ազգային բանկը թողարկել է հոբելյանական հուշադրամ
- 2011 թվականին Բոբրույսկում սահմանվել է գրողի անվան հատուկ մրցանակ
- Մինսկում, Բոբրույսկում և Պինսկում Լինկովի անվամբ կան փողոցներ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бугаёў, Д. Я. Шчодрае сэрца пісьменніка : Проза Міхася Лынькова даваеннага часу / Д. Я. Бугаёў. - Мінск : Дзяржвыд БССР, 1963. - 200 c.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Бобруйский райисполком. Официальный сайт. - Михась Лыньков / Ими гордится Бобруйщина / Регион / | Бобруйский район | Бобруйск | Бобруйский райисполком | Новости Бобруйского района». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Возраст огня - вечность Արխիվացված 2014-07-14 Wayback Machine (ռուս.)
- ↑ Հանուն բարեկամության «Կամուրջ», Բելառուսական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979, 279 էջ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Міхась Лынькоў в библиотеке «Беларуская Палічка»
- Произведения М. Лынькова Արխիվացված 2014-11-29 Wayback Machine в Библиотеке белорусской литературы
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Լինկով» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 30 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 21 մահեր
- 1975 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի խմբագիրներ
- Բելառուս գրականագետներ
- Բելառուս գրողներ
- Բելառուս թարգմանիչներ
- Բելառուս հասարակական գործիչներ
- Բելառուս մանկագիրներ
- Բելառուսի քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային գրականագետներ
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային խմբագիրներ
- Խորհրդային սցենարիստներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 7-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 9-րդ գումարման պատգամավորներ
- Բելառուսական ԽՍՀ ԳԽ 8-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային մանկագիրներ
- Խորհրդային վիպասաններ
- Անձինք մետաղադրամների վրա