Jump to content

Միխայիլ Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Իվանով
Ծնվել էսեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1871
ԾննդավայրՅալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 29, 1935(1935-10-29)[1] (64 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունKharkiv State Veterinary Academy?
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունանասնաբույժ, կենսաբան, անասնաբույծ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Միխայիլ Ֆեոդորովիչ Իվանով (սեպտեմբերի 20 (հոկտեմբերի 2), 1871, Յալթա, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1935(1935-10-29)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային անասնաբույծ, նախկին ԽՍՀՄ-ում տոհմային գործի հիմնադիրներից, Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1935)։ Իվանովի առաջարկությամբ 1925 թվականին Ասկանիա Նովայում (Խերսոնի մարզ) կազմակերպվեց տոհմաբուծական և անասնաբուծական փորձակայան, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվեցին ասկանիական նրբագեղմ ոչխարի և ուկրաինական տափաստանային սպիտակ խոզերի ցեղեր։ Իվանովի բուծման համակարգում առանձնահատուկ տեղ էր տալիս կերակրման գործոնին։ Դիտական ուսումնասիրությունները վերաբերում են կարակուլյան ցեղի ոչխարների, լեռնային մերինոսների և ընդհանրապես գյուղատնտեսական կենդանիների բուծման գործնական հարցերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 422