Միխայիլ Զեմսկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Զեմսկով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1994(1994-05-02)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Վլադիմիր, Ռուսաստան
Հասակ 174 սմ
Դիրք հարձակվող, կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Ռուսաստան Տորպեդովեց սիր.
2011-2012 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 8 (1)
2012 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) սիր.
2013-2015 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 61 (15)
2015-2018 Ռուսաստան Շիննիկ 93 (17)
2018—մ․հ․ Ռուսաստան Ավանգարդ 38 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միխայիլ Միխայլովիչ Զեմսկով (ռուս.՝ Михаил Михайлович Земсков, մայիսի 2, 1994(1994-05-02)[1], Վլադիմիր, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, ՖԱԼ Ավանգարդ ակումբի հարձակվող և կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիրի ֆուտբոլի սան է։ 2010-2012 թվականներին խաղացել է Վլադիմիրի շրջանի առաջնությունում «Տորպեդովեց» ակումբի կազմում։ 2011/12 մրցաշրջանում անցկացրել է 8 խաղ և խփել մեկ գոլ Վլադիմիրի «Տորպեդո» ակումբի կազմում, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ 2012 մրցաշրջանում «Տորպեդոյի» կազմում սիրողական առաջնությունում անցկացրել է 14 խաղ և խփել 16 գոլ։ 2012/13 և 2014/15 մրցաշրջաններում նորից հանդես է եկել ՊՖԼ առաջնությունում՝ անցկացնելո 61 խաղ և խփելով 15 գոլ։ Ռուսաստանի ՖԱԼ գավաթի 2015 թվականի խաղարկությունում «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում անցկացրած հինգ խաղերի ընթացքում խփել է երկու գոլ, բայց արդյունքում պայմանագիր չի կնքել[2]։ 2015/16 մրցաշրջանում տեղափոխվել է Յարոսլավլի «Շիննիկ» ակումբ, որի կազմում հասել է մինչև 2017/18 Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

2014 թվականի հունվարին և փետրվարին անցկացրել է ընկերական հինգ խաղ Ռուսաստանի երիտասարդական հավաքականում, խփել երկու գոլ Էստոնիայի դեմ խաղում (3:0)[3]։

2018 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Կուրսկի «Ավանգարդ» ակումբի հետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եղբայրը՝ Ալեքսեյ (ծնվել է 2002 թվականին),
  • Կինը՝ Անաստասիա (2016 թվականից)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Զեմսկով» հոդվածին։