Միխայիլ Եֆրեմով (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Եֆրեմով
ռուս.՝ Михаил Олегович Ефремов
Ծնվել էնոյեմբերի 10, 1963(1963-11-10)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1987)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հաղորդավար, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոռեժիսոր և թատերական պրոդյուսեր
ԸնտրանիCitizen Poet?
Ծնողներհայր՝ Օլեգ Եֆրեմով, մայր՝ Ալլա Պոկրովսկայա
Ամուսին(ներ)Եվգենյա Դոբրովոլսկայա և Քսենյա Կաչալինա
Երեխա(ներ)Նիկիտա Եֆրեմով և Աննա Մարիա Էֆրեմովա
Պարգևներ և մրցանակներ
m-efremov.ru
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Եֆրեմով (այլ կիրառումներ)

Միխայիլ Օլեգովիչ Եֆրեմով (ռուս.՝ Михаил Олегович Ефремов, նոյեմբերի 10, 1963(1963-11-10)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, հեռուստահաղորդավար։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Եֆրեմովը ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայում, թատերական ընտանիքում. երրորդ սերնդի դերասան է։ Նրա հայրը՝ Օլեգ Եֆրեմովն է, մայրը՝ «Սովրեմեննիկ» դերասանուհի Ալլա Պոկրովսկայան, պապը՝ օպերային ռեժիսոր Բորիս Պոկրովսկին, նախանախապապը՝ չուվաշական այբուբենի ստեղծող և լուսավորիչ Իվան Յակովլևը[4][5]։

Միխայիլ Եֆրեմովը, հիշելով մանկությունը, ասել է. «Ամենից շատ ինձ դաստիարակել է իմ պապ Նիկոլայ Իվանովիչ Եֆրեմովը։ Նա ամենախորամանկ մարդն է մեր ընտանիքում, որովհետև 1934 թվականին, երբ նա հասկացել է, որ շուտով կսկսեն բոլորին բռնել, տեղափոխել է Հյուսիս և սկսել է ճամբարներում աշխատել որպես հաշվապահ։ Դրանով իսկ նա ընտանիքին զերծ է պահել բռնաճնշումներից»[4]։

Առաջին անգամ Միխայիլ Եֆրեմովը բեմ է բարձրացել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում վաղ տարիքում և կատարել ոչ մեծ դեր «Հեռանալիս հետ նայիր» (ռուս.՝ «Уходя, оглянись!») ներկայացման մեջ։ Կինոյում սկսել է նկարահանվել դպրոցական տարիներին. 1976 թվականին կատարել է իր նորամուտը կինոյում՝ հանդես գալով «Վիրաբույժ Միշկինի օրերը» ֆիլմում, իսկ երկու տարի անց նկարահանվել է «Երբ ես դառնամ հսկա» (ռուս.՝ «Когда я стану великаном») ֆիլմում, որում կատարած դերի շնորհիվ դարձել է երկրի ամենաճանաչված պատանի դերասաններից մեկը[4][5]։

1982-1984 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ ռազմաօդային ուժերում (զորամաս 74326, ավիացիոն կրտսեր մասնագետների դպրոց, քաղաք Վիշնի Վոլոչեկ)։

1987 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան և գլխավորել «Սովրեմեննիկ-2» թատրոն ստուդիան, որտեղ խաղացել են Սերգեյ Շեխովցևը, Անդրեյ Զայկովը, Ելենա Գոլյանովան, Նիկիտա Վիսոցկին, Մարիա Եվստիգնեևան, Վյաչեսլավ Նեվիննի կրտսերը, Միխայիլ Գորևոյը, Ելենա Յարալովան։ «Սովրեմեննիկ-2» ստուդիան դադարցրել է իր գոյությունը 1990 թվականին։

1991-1996 թվականներին Միխայիլ Եֆրեմովը եղել է Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասան։

2006 թվականից հրավիրվել է որպես ՈՒՀԱ Բարձրագույն լիգայի ժյուրիի անդամ։

2007 թվականին Միխայիլ Եֆրեմովն ստացել է «Ոսկե արծիվ» մրցանակ «Տղամարդու լավագույն դերակատարում կինոյում» անվանակարգում «12» ֆիլմում կատարած դերի համար, իսկ 2009 թվականին Վիբորգում անցկացված «Պատուհան դեպի Եվրոպա» XVII կինոփառատոնում արժանացել է «Серебряная ладья» ժյուրիի հատուկ մրցանակի «Տղամարդու լավագույն դերակատարման համար» «Կատվիկը» ֆիլմի համար[4]։

2009 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2010 թվականի ապրիլի 19-ը Իգոր Կվաշայի հետ միասին վարել է «Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня») հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքով։ 2010 թվականի ապրիլի 26-ից մինչև 2012 թվականի մայիսի 25-ը նրանք աշխատել են հերթով, իսկ 2012 թվականի օգոստոսի 30-ից, երբ մահացել է Իգոր Կվաշան, մինչև 2014 թվականի հունիսի 27-ը Միխայիլ Եֆրեմովը եղել է այդ հաղորդման մշտական վարող։

2011 թվականից մինչև 2012 թվականի մարտի 5-ը մասնակցել է «Քաղաքացի բանաստեղծ» («Гражданин поэт») նախագծին F5 կայքում և Эхо Москвы ռադիոալիքով (նախկինում՝ «Дождь» հեռուստաալիք), որտեղ կարդացել է Դմիտրի Բիկովի բանաստեղծությունները՝ նմանակելով հայտնի բանաստեղծների ու գրողների։

2013 թվականի մարտի 12-ին «Дождь» հեռուստաալիքով Անդրեյ Վասիլևի և Դմիտրի Բիկովի հետ միասին սկսել է «Господин хороший» նախագիծը, որի շրջանակներում ցուցադրվել են արդիական լուրերին վերաբերող հինգ տեսանյութեր, որոնց հաջորդել են քննարկումները ստուդիայում։

Իր հիսունամյակի նախօրեին՝ 2013 թվականի նոյեմբերին, Միխայիլ Եֆրեմովը, հարցազրույց տալով «Metro Москва» պարբերականի թղթակցին, ասել է, թե կինոյի համեմատ իրեն «ավելի մոտ է թատրոնը։ Որովհետև թատրոնում դու գտնվում ես հանդիսատեսի առաջ։ Կինոն ռեժիսորի արվեստն է, իսկ թատրոնը՝ դերասանի... Կենդանի դերասանին փոխարինել անհնար է»[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախանախապապ – Իվան Յակովլև (1848-1930), չուվաշ լուսավորիչ, ուղղափառ միսիոներ, մանկավարժ, ժողովրդական դպրոցների կազմակերպիչ, չուվաշական նոր այբուբենի և չուվաշերեն ու չուվաշների համար նախատեսված ռուսերենի դասագրքերի հեղինակ, գրող, թարգմանիչ, բանահյուսագետ,
  • Նախանախատատ – Եկատերինա Յակովլևա (օրիորդական ազգանունը՝ Բոբրովնիկովա, 1861-1936),
  • Նախատատ – Լիդիա Նեկրասովա (օրիորդական ազգանունը՝ Յակովլևա, 1881-1942), բանասեր, արվեստագետ, էթնոգրաֆ, թարգմանիչ անգլերենից և գերմաներենից,
  • Նախապապ – Ալեքսեյ Նեկրասով (1873-1953),
  • Տատ – Աննա Նեկրասովա (1913-2003), Կենտրոնական մանկական թատրոնի ռեժիսոր, Թատերական արվեստի պետական ինստիտուտի պրոֆեսոր,
  • Պապ – Բորիս Պոկրովսկի (1912-2009),
  • Մայր – Ալլա Պոկրովսկայա (1937-2019), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ,
  • Հայր – Օլեգ Եֆրեմով (1927-2000)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Ելենա Գոլյանովա (ծնվել է 1964 թվականի օգոստոսի 20-ին), դերասանուհի,
  • Երկրորդ կինը՝ Ասյա Վորոբյովա, բանասեր, խմբագիր, Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, զբաղեցրել է գրական խմբագրի պաշտոն Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնում, գրականության պատմաբան Ռոբերտ Բիկմուխամետովի դուստրն է,
    • Որդի՝ Նիկիտա Եֆրեմով (ծնվել է 1988 թվականի մայիսի 30-ին), Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան,
  • Երրորդ կինը՝ Եվգենյա Դոբրովոլսկայա (ծնվել է 1964 թվականի դեկտեմբերի 26-ին), դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2005)։ Միխայիլն ու Եվգենյան ամուսնացել են 1990 թվականին,
    • Որդի՝ Նիկոլայ Եֆրեմով (ծնվել է 1991 թվականի օգոստոսի 16-ին), դերասան, նկարահանվել է «Սպիտակ գվարդիա» հեռուստասերիալում (2012),
  • Չորրորդ կինը՝ Քսենյա Կաչալինա (ծնվել է 1971 թվականի մայիսի 3-ին), դերասանուհի,
    • Դուստր՝ Աննա Մարիա (ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 14-ին),
  • Հինգերորդ կինը՝ Սոֆյա Կրուգլիկովա, հնչյունային ռեժիսոր։ 1996 թվականին ավարտել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի հնչյունային ռեժիսուրայի բաժինը, 2005 թվականին սկսել է դասավանդել Մոսկվայի Ժամանակակից արվեստի ինստիտուտի երաժշտական ֆակուլտետում, վարում է «Հնչյունային ռեժիսուրայի», «Ֆոնոգրամաների լսողական վերլուծության» դասընթացներ[6],
    • Դուստր՝ Վերա (ծնվել է 2005 թվականին),
    • Դուստր՝ Նադեժդա (ծնվել է 2007 թվականին),
    • Որդի՝ Բորիս (ծնվել է 2010 թվականին։

Սկանդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտին՝ Սամարայի օպերայի և բալետի թատրոնում «Մի դարձիր օտար» ներկայացման ժամանակ (ռուս.՝ «Не становись чужим»), հանդիսատեսը դժգոհել է Եֆրեմովի ելույթից. դերասանը խոսել է ոչ պարզ և, ըստ ոմանց, եղել է հարբած։ Դրան ի պատասխան՝ Եֆրեմովը դադարեցրել է ներկայացումն ու վիճաբանել հանդիսատեսի հետ՝ օգտագործելով անպարկեշտ բառապաշար[7]։ Չնայած նրան, որ համացանցում հայտնվել է այդ իրադարձության տեսագրությունը, Եֆրեմովի ընկեր և նրա ստեղծագործական գործընկեր Դմիտրի Բիկովը դա կոչել է «սադրանք» և հայտարարել, որ դա արվել է կանխամտածված կերպով[8]։

Բազմիցս հասարակակն վայրերում հայտնվել է ոչ սթափ վիճակում[9][10][11][12]։

Քրեական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունիսի 8-ին Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 2 մասով (ճանապարհային կանոնների խախտում հարբած վիճակում) Միխաիլ Եֆրեմովի դեմ Սմոլենսկայա հրապարակի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո։ 57-ամյա Սերգեյ Զախարովը՝ այն մեքենայի վարորդը, որին բախվել էր Միխայիլ Եֆրեմովի մեքենան, մահացել է հունիսի 9-ի վաղ առավոտյան Ն․ Սկլիֆասովսկու անվան շտապօգնության ԳՀԻ-ում[13][14][15]։ Դրանից հետո գործը վերաձևակերպվել է ՌԴ ՔՕ նույն հոդվածի 4-րդ մասով (ճանապարհատրանսպորտային պատահար մահվան ելքով)[16]։

Միխայիլ Եֆրեմովը ձերբակալվել է դեպքի վայրում և ուղարկվել բժշկական քննության արյան մեջ ալկոհոլի պարունակության վերաբերյալ։ Ավելի ուշ քննությունը հաստատել է, որ դերասանը եղել է հարբած[17][Ն 1]։ Վարորդի մահվանից հետո մեղադրանքը վերաձևակերպվել է ավելի ծանր հոդվածով, որով նախատեսվում է 5-ից մինչև 12 տարի ազատազրկում[19][20]։

Սկզբում Միխայիլ Եֆրեմովը ստորագրություն է տվել չհեռանալու մասին[21]։ Հունիսի 9-ի առավոտյան նա ինքնուրույն չի ներկայացել հարցաքննության, և ձերբակալվել է։ Դերասանին ներկայացվել է մեղադրանք ՌԴ ՔՕ 264 հոդվածի4 մասի «ա» կետով[22][23][24]։ Հունիսի 9-ի երեկոյան Տագանկայի շրջանային դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը մինչև օգոստոսի 9-ը[25]։

Օգոստոսի 6-ին Միխայիլ Էֆրեմովի գործով դատական նիստում ցուցադրվեց տեսանյութ[26], որը պատրաստվել է անմիջապես Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, որում դերասանն ասում է, որ ինքը մեղավոր է կատարվածի համար։ Էֆրեմովը, ով պաշտոնապես չի ընդունում իր մեղքը, ասել է, որ ինքը «դժվար է» իրեն ճանաչում տեսանյութում։ Դերասանը մեղադրվում է ալկոհոլային հարբած վիճակի մեջ գտնվելու մեջ, կազմակերպել է դժբախտ պատահար, որի ժամանակ մարդ է մահացել։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քաղաքացի բանաստեղծ» նախագիծ, 2012

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1976 — Հեռանալիս հետ նայիր (ռուս.՝ «Уходя, оглянись!»)
  2. 1979 – «Բադի որս» (ռուս.՝ «Утиная охота»)
  3. 1991 – «Օտտո Վեյնինգերի վերջին գիշերը» (ռուս.՝ «Последняя ночь Отто Вейнингера»)
  4. 1991 – «Ճայը» (ռուս.՝ «Чайка») (ըստ Անտոն Չեխովի «Ճայը» պիեսի) – Կոնստանտին Գավրիլովիչ Տրեպլյով
  5. 1992 – «Ամադեուս» (ռուս.՝ «Амадей») – Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
  6. 1992 – «Խելքից պատուհաս» (ռուս.՝ «Горе от ума») (ըստ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսի) – Ալեքսանդր Չացկի
  7. 1992 – «Դաս կանանց» (ռուս.՝ «Урок жёнам», ռեժիսոր՝ Մ. Եֆրեմով)
  8. 1993 – «Կանանց խաղեր» (ռուս.՝ «Игры женщин», Քշիշտոֆ Զանուսի և Էդվարդ Ժեբրովսկի, ռեժիսոր՝ Քշիշտոֆ Զանուսի)
  9. 1994 – «Բորիս Գոդունով» (ռուս.՝ «Борис Годунов»)
  10. 1994 – «Դաս ամուսիններին» (ռուս.՝ «Урок мужьям», ռեժիսոր՝ Մ. Եֆրեմով)

«Սովրեմեննիկ-2» թատրոն-ստուդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1987 – «Ապտակ» (ռուս.՝ «Пощёчина») (Յուրի Օլեշայի «Նախանձ» վեպի մոտիվներով, ռեժիսոր՝ Մ. Եֆրեմով) – Նիկոլայ Կավալերով, բանաստեղծ և երազող (գլխավոր դեր)
  2. 1988 – «Հերակլեսի յոթերորդ սխրանքը» (ռուս.՝ «Седьмой подвиг Геракла», ըստ Միխայիլ Ռոշչինի «Հերակլեսի յոթերորդ սխրանքը» պիեսի, բեմադրությունը՝ Մ. Եֆրեմովի)
  3. 1988 – «Ստվեր» (ռուս.՝ «Тень», Եվգենի Շվարցի «Ստվեր» պիեսի մոտիվներով, բեմադրությունը՝ Մ. Եֆրեմովի) – Քրիստիան-Թեոդոր, գիտնական (գլխավոր դեր)

«Սովրեմեննիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1989 – «Ուրվականներ» (ռուս.՝ «Привидения»)
  2. 2008 – «Երեք քույր» (ռուս.՝ «Три сестры», Անտոն Չեխովի «Երեք քույր» պիեսի մոտիվներով, ռեժիսոր՝ Գալինա Վոլչեկ) – Վասիլի Վասիլևիչ Սոլյոնի
  3. 2008 – «Շարմանկա» (ռուս.՝ «Шарманка», հեղինակ՝ Անդրեյ Պլատոնով, ռեժիսոր՝ Միխայիլ Եֆրեմով) – Շչոև
  4. 2012 – «Անարխիա» (ռուս.՝ «Анархия», ըստ Մայք Փեքերի «Անարխիա» պիեսի, ռեժիսոր՝ Իգոր Սուկաչյով) – Բիլլի
  5. 2017 – «ԱՄստերդամ» (ռուս.՝ «Амстердам», հեղինակ՝ Ալեքսանդր Գալին, ռեժիսոր՝ Սերգեյ Գազարով) – Սկվորցով

«Ժամանակակից պիեսի դպրոց»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1994 – «Առանց հայելիների» (ռուս.՝ «Без зеркал»), ըստ Նիկոլայ Կլիմոնտովիչի «Առանց հայելիների» պիեսի, ռեժիսոր՝ Իոսիֆ Ռայխելգաուզ

Անտոն Չեխովի թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1995 – «Մետրո» (ռուս.՝ «Подземка»)

Անտրեպրիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորական աշխատանքներ թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1996 – «Չարագործուհին, կամ Դելֆինի ճիչը» (ռուս.՝ «Злодейка, или Крик дельфина», Իվան Օխլոբիստին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Գարիկ Սուկաչյովի հետ համատեղ)
  2. 1998 – «Մաքսիմիլիան Ստոլպնիկ» (ռուս.՝ «Максимилиан Столпник», Իվան Օխլոբիստին, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն)
  3. 2008 – «Շարմանկա» (ռուս.՝ «Шарманка», Անդրեյ Պլատոնով, «Սովրեմեննիկ»)

Աշխատանք հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009-2014 – «Սպասիր ինձ» (ռուս.՝ «Жди меня»), հաղորդավար 2009 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 12-ը, մարդկանց որոնմանը նվիրված ծրագիր Առաջին ալիքով[27],
  • 2011-2012 – «Քաղաքացի բանաստեղծ» (ռուս.՝ «Гражданин поэт»), «Дождь» ալիքի հեռուստատեսային նախագիծը Դմիտրի Բիկովի հետ միասին,
  • 2013 – «Господин хороший», «Дождь» ալիքի հեռուստատեսային նախագիծը «Քաղաքացի բանաստեղծ» հաղորդման հեղինակներից,
  • 2013 – «Ձնհալը» բանաստեղծությունների մեջ (ռուս.՝ «Оттепель» в стихах), Առաջին ալիքի հատուկ հեռուստատեսային նախագիծը, որ ստեղծվել է «Ձնհալ» հեռուստասերիալի գովազդման համար, կարդում է Գենադի Շպալիկովի «Դժբախտաբար կամ բարեբախտաբար՝ ճշմարտությունը պարզ է» (ռուս.՝ «По несчастью или к счастью, истина проста…») բանաստեղծությունը[28]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 ֆ Վիրաբույժ Միշկինի օրերը Дни хирурга Мишкина Սաշա Միշկինը մանկության տարիներին
1978 ֆ Երբ ես դառնամ հսկա Когда я стану великаном Պետյա Կոպեյկին
1978 ֆ Տունը օղակապտույտ ճանապարհի մոտ Дом у кольцевой дороги Կոլյա
1981 ֆ Ամեն ինչ հակառակն է Всё наоборот Անդրեյ Լոսկուտով
1981 ֆ Հեռանալիս հետ նայիր... Уходя, оглянись... Բորյա Կրոխինը պատանի հասակում
1987 ֆ Շանտաժիստ Шантажист Միխայիլ Ռուբցով
1988 ֆ Ազնվաբարո ավազակ Վլադիմիր Դուբրովսկին Благородный разбойник Владимир Дубровский Վլադիմիր Անդրեևիչ Դուբրովսկի
1991 ֆ «Վիվատ, գարդեմարիններ» Виват, гардемарины! գահաժառանգ Պյոտր Ֆեոդորովիչ
1991 ֆ Լյուկ Люк Լյուկ
1992 ֆ Տղամարդկային զիգզագ Мужской зигзаг Սաշա Բատյուշկին
1996 ֆ Միջին տարիքի ճգնաժամ Кризис среднего возраста Տիմոխա Յագին, Վլադի ընկերը
1996-1997 ս Մարգո թագուհի Королева Марго թագավոր Շառլ IX
1997 ֆ Մարցեֆալ Марцефаль դիջեյ
1998 ս Չեխով և Կո Чехов и Ко («Дорогая собака») Կնապս
1999 ս Д. Д. Д. Досье детектива Дубровского Սոպլիգին
2000 ս Կամենսկայա (սերիա՝ «Խաղ օտար դաշտում») Каменская («Игра на чужом поле») Նիկոլայ Ալֆյորով
2000 ֆ Ռոմանովներ։ Պսակակիր ընտանիք Романовы. Венценосная семья Կերենսկի
2000 ս Սահման։ Տայգայական սիրավեպ Граница. Таёжный роман Ալեքսեյ Ժգուտ, ավագ լեյտենանտ
2000 ֆ Փրկարարները։ Խավարում Спасатели. Затмение Իլյա
2001 ֆ Տոն Праздник Ձյուբա
2001 ֆ Հիպնոս Гипноз
2002 ֆ Շարժման մեջ В движении Վովան
2002 ֆ Ջոկեր Джокеръ Միխայիլ Կրեչինսկի
2002 ֆ Անտիկիլլեր Антикиллер Միխայիլ Խոնդաչյով, բանկիր
2003 ֆ Անտիկիլլեր 2։ Հակաահաբեկչություն Антикиллер 2: Антитеррор Միխայիլ Խոնդաչյով, բանկիր
2003 ֆ Երկինք։ Ինքնաթիռ։ Աղջիկ Небо. Самолёт. Девушка Ալեքսեյ, նավապետ
2003 ս Մահացու ուժ 5 Убойная сила 5 Պախոմով
2003 ֆ Սուպերզոքանչ անհաջողակի համար Супертёща для неудачника Սերգեյ
2003 ս Участок Կորիտնիկով
2004 ֆ Ունկնդիր Слушатель Կուլյոմա
2004 ֆ Ֆրանսիացին Француз Կարպենկո, ոստիկանության գնդապետ
2004 ֆ Ռուսական Русское Էդի հայրը
2004 ֆ Ճանապարհի սկիզբը Начало пути համակենտրոնացման ճամբարի պարետ
2004 ս Դիվերսանտ Диверсант Կոստենեցկի
2004 ս Մոսկովյան սագա Московская сага Բժշկական ինստիտուտի կուսկազմակերպիչ
2005 ս ՊԱԿ-ը սմոքինգով КГБ в смокинге թերթի գլխավոր խմբագիր
2005 ֆ 9-րդ վաշտ 9 рота
2005 ֆ Դունեչկա Дунечка Բորիս Ալեքսանդրովիչ, թատրոնի ռեժիսոր
2005 ֆ Սիրիր ինձ Люби меня Անտոն
2005 ս Մարալի որս Охота на изюбря Սերով
2005 ս Կարապի դրախտ Лебединый рай Դիմա
2005 ֆ Պետական խորհրդական Статский советник Եվստրատի Միլնիկով
2005 ֆ Կանացի ինտուիցիա 2 Женская интуиция 2 Միշա
2005 ֆ Հունական արձակուրդ Греческие каникулы Իպոլիտի հայրը
2005 ֆ Մայրիկ, մի վշտանա 2 Мама не горюй 2 Մոնյաг
2006 ֆ Жесть մանյակ (բարի տղամարդ)
2005 ս Ոսկե հորթ (4, 6 սերիաներ) Золотой телёнок Վասիսուալի Լոխանկին
2006 ֆ Պիրանիայի որս Охота на пиранью Դորոխով
2006 ֆ Նապաստակն անհատականության վրա Заяц над бездной Բլինդա, գնդապետ
2006 ս Ինը անհայտներ Девять неизвестных դատական պրիստավ
2006 ս Սպաներ Офицеры Սեմյոն Պետրենկո, փոխգնդապետ
2006 ս Երեք կիսագեղուհիներ Три полуграции Սլավա, Սոնյայի սիրեկանը
2006 ֆ Կետ Точка Էդիկ
2006 ֆ Ոչ ոք չգիտի սեքսի մասին Никто не знает про секс Կեշայի հայրը
2006 ֆ Տեղաշարժ Сдвиг
2006 ֆ Грозовые ворота Լանևսկի, կապիտան
2006 ֆ Խորհրդային ժամանակաշրջանի այգի Парк советского периода ընկեր Ռոբերտ
2006 ֆ Առաջինը տանը Первый дома Ֆեոդոր Երմակով
2007 ֆ 12 12 8-րդ երդվյալ
2007 ֆ Վերադառնում է ամուսինը գործողումից Возвращается муж из командировки Պավել Զագորսկի
2007 ֆ Քերծվածք Царапина Վասիլի
2007 ֆ Պարագրաֆ 78 Параграф 78 բանտի պետ
2007 ս Լենինգրադ Ленинград Օմելչենկո
2007 ֆ Սուրբ գործ Святое дело
2007 ֆ Արտիստուհի Артистка Գուսյատնիկով
2007 ֆ Վրեժ Месть
2007 ֆ Ընտրությունների օր День выборов Ինոկենտիի հայրը
2007 ս Դիվերսանտ 2։ Պատերազմի ավարտը Диверсант 2: Конец войны Կստենեցկի
2007 ֆ Քավության վիլլա, կամ Արևի խավարման պարը Вилла раздора, или Танец солнечного затмения Ալիկ
2007 ֆ Երեքը և Սնեժինկան Трое и Снежинка տրակտորիստ
2007 ֆ Ճակատագրի հեգնանքը։ Շարունակություն Ирония судьбы. Продолжение Ձմեռ պապ
2007 ս Զինվորներ-7 Солдаты-7 կապիտան Ստոմարոսով
2008 ֆ Семейка Ады Պյոտր Պոգոդին / Իվան Պոգոդին
2008 ֆ Արևի տունը Дом Солнца պրոֆեսոր Նեմչինով
2008 ֆ Ինդիգո Индиго Կալյաևի հայրը
2008 ֆ Ուրբաթ։ 12 Пятница. 12 ոստիկան
2008 ս Ծանր ավազ Тяжёлый песок Սերգեյ Տերեշչենկո, փաստաբան
2008 ֆ Воротилы Կուվաև
2008 ֆ Ամենալավ ֆիլմը 2 Самый лучший фильм 2
2008-2009 ս Ամուսնական մատանի Обручальное кольцо Պյոտր
2009 ս Վերվոլֆի որս Охота на Вервольфа Ադոլֆ Հիտլեր
2009 ֆ Վարպետների գիրքը Книга мастеров 34-րդ դյուցազուն
2009 ս Դեղագործ Аптекарь Կաշտանով
2009 ֆ Վարդեր Էլզայի համար Розы для Эльзы գլխավոր ռեյդեր
2009 ֆ Հրաայված է ոչնչացնել։ Գործողություն «Չինական զարդատուփ» Приказано уничтожить! Операция: «Китайская шкатулка» Բաբուշկին / Գամմադիոն
2009 ֆ Սիրո պայմանագիր Контракт на любовь ռեժիսոր
2009 ֆ Какраки Միխալ Միխալիչ
2009 ֆ Անտիկիլլեր Դ. Կ։ Սեր առանց հիշողության Антикиллер Д.К: Любовь без памяти Антикиллер Д. К. / Խոնդաչյով
2009 ֆ Սև Կայծակ Чёрная молния հարբեցող
2009 ֆ Սպիտակ ավազ Белый песок
2009 ֆ Կատվիկներ Кошечка (новелла «Бешеная балерина») Վարեչկա
2010 ֆ Համադասարանցիները Одноклассники քանդակագործ-անտուն Գենա
2010 ֆ Սերը մեծ քաղաքում 2 Любовь в большом городе 2 Վալերի Բորիսովիչ
2010 ս Ավտոտնակներ Гаражи քննիչ Միխայիլ Շչուկին
2010 ֆ Օլիմպիական գյուղ Олимпийская деревня Սենկա
2010 ս Հիանալի տղամարդիկ Классные мужики Գորսկի քաղաքապետ
2010 ս Ռոբինզոն Робинзон Լյովկին
2010 ֆ Зайцев, жги! История шоумена Վալյոկ
2011 ֆ Ամենալավ ֆիլմը 3-ԴԷ Самый лучший фильм 3-ДЭ աշխատանքի ուսուցիչ Միշա
2011 ֆ Generation П Լեոնիդ (Լեգեոն) Ազադովսկի
2011 ս Պատահական վկա Случайный свидетель Արկադի Ցարկով
2011 ս Ֆուրցևա Фурцева Օլեգ Եֆրեմով
2011 ֆ Երեք օր հիմարի հետ Три дня с придурком Բորիս, Սոֆյայի ամուսինը
2011 ֆ Էլ ինչի մասին են խոսում տղամարդիկ О чём ещё говорят мужчины քահանա
2011 ֆ Ես ցանկանում եմ քեզ ինձ Я желаю тебе себя Ալեքսանդր Սերգեևիչ
2011 ֆ Քրեական հանգամանքներ Криминальные обстоятельства
2011 ֆ 22 հունիսի։ Ճակատագրական որոշումներ 22 июня. Роковые решения պատմող
2012 ֆ Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի Ржевский против Наполеона Լև Տոլստոյ
2012 ս ՄՈՒՌ։ Երրորդ ճակատ МУР. Третий фронт մայոր Իվան Դանիլով
2012 ֆ Духless Կոնդրատով
2012 ֆ Ջունգլիներ Джунгли Վադիմ Վադիմովիչ
2012 ֆ Աստծո աչք Глаз Божий Ալեքսեյ
2012 ֆ Քաղաքացի բանաստեղծ։ Տարվա ստուգողական փորձ Гражданин поэт. Прогон года «Քաղաքացի»
2012 ֆ Գարեգին Նժդեհ Гарегин Нжде Պետկո Խրիստով
2012 ս Արտաքին հսկողութոյւն Наружное наблюдение գնդապետ Սերգեյ Դոդին
2013 ս Դեպարտամենտ Департамент Օլենև, գեներալ
2013 ֆ Zոմբի արձակուրդ 3D Zомби каникулы 3D Դուդիկով
2013 ֆ Մի՛ վախեցիր, ես քեզ հետ եմ։ 1919 Не бойся, я с тобой! 1919 ոստիկանապետ
2013 ս Ձնհալ Оттепель Ֆեոդոր Կրիվիցկի, կինոռեժիսոր
2013 ֆ Тётушки մանդարին վաճառող
2014 ֆ Կովկասի գերուհին Кавказская пленница! 'հյուրանոցի ադմինիստրատոր
2014 ֆ Հատակում На дне Սվերչկով-Զադոնսկի
2014 ֆ Կոնտուզահար Контуженый Անտոն Տորոպորկին, թանգարանի տնօրեն
2014 ֆ Անփառունակ հիմարներ Бесславные придурки
2014 ս Նոր կին Новая жена Սաշա
2015 ֆ Լրտեսի հոգին Душа шпиона
2015 ֆ Մոսկվան երբեք չի քնում Москва никогда не спит Վլադիմիր
2015 ֆ Սիրո մասին Про любовь փեսացու
2015 ֆ Խորություն Глубина Դմիտրի Դիբենկո
2016 ս Քննիչ Տիխոնովը Следователь Тихонов Ստանիսլավ Տիխոնով
2016 ֆ Ընտրությունների օր 2 День выборов 2 Ինոկենտիի հայրը
2016 ֆ Սառցանցք Прорубь մեծահարուստ
2016 ֆ Լավ տղա Хороший мальчик Վլադիմիր Դրոնով, դպրոցի տնօրեն
2016 ֆ Սեր և Սաքս Любовь и Сакс
2016 ֆ Մայակովսկի Маяковский
2016 ֆ Հարբած ֆիրմա Пьяная фирма Գրիգորի Շտուչնի
2016 ս Քաղաքացի Ոչ ոք Гражданин Никто Իգոր Օսադչի / Թղթե մարդասպան
2017 ֆ Բլոքբաստեր Блокбастер Պաստեռնակ
2018 ս Թիմ Բ Команда Б Բրուսնիցին
2018 ս Берёзка Գենադի Մանկով
2018 ֆ Դեպի Փարիզ На Париж փոխգնդապետ
2018 ֆ Ֆրանսիացի Француз Ուսպենսկի
2018 ֆ Русский Бес Սվյատոսլավի ընկերը
2019 ֆ Գալակտիկայի դարպասապահը Вратарь Галактики Վասիլի
2020 ֆ Սապատավոր ձիուկը Конёк-горбунок ցար

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 մֆ Про Федота-стрельца, удалого молодца
2013 ֆ ИЛЬФИПЕТРОВ Վալենտին Կատաև
2014 ֆ Скорый «Москва-Россия» հեղինակի տեքստ
2016 ֆ Ինը կյանք Девять жизней Թոմ Բրենդ (Քևին Սփեյսի)
2017 մֆ Гурвинек: Волшебная игра Սփեյբլ
2018 մֆ Սադկո Садко Կաղ, ծովահենների առաջնորդ

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 – «Полюби меня» (Неприкасаемые)
  • 2003 – «Граница» (Լեոնիդ Ագուտին և Отпетые мошенники)
  • 2010 – «Птица» (DJ Smash)
  • 2011 – «УГ» (Վասյա Օբլոմով)
  • 2012 – «Сочиняй мечты» (Каста)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ТАСС և РИА Новости գործակալությունները, հղում կատարելով անանուն աղբյուրների, նշել են, որ Եֆրեմովի անալիզներում հայտնաբերվել են կոկայինի և մարիխուանայի հետքեր[18]։ Միևնույն ժամանակ РИА Новости-ի զրուցակիցը նշել է, որ խոսքը վերաբերում է մնացորդային հետքերին, այսինքն՝ բացառված չէ, որ դերասանը թմրանյութեր օգտագործել է նախկինում, բայց դժվար թե դա ազդած լինի վթարի վրա[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. «Указ президента Российской Федерации Б. Ельцина от 17 марта 1995 года № 284 «О присвоении почётных званий Российской Федерации творческим работникам»». Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Профиль звезды: Михаил Ефремов». // Сайт 7Дней.ру. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. 5,0 5,1 5,2 Нешевец, Михаил. Михаил Ефремов: «Не получается отшутиться» // Metro Москва. — 2013. — № 68 за 8 ноября. — С. 22. (Ստուգված է 11 Նոյեմբերի 2015)
  6. «Кругликова Софья Николаевна на сайте Института современного искусства». isi-vuz.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. «Видео скандальной выходки Ефремова в Самаре выложили в Сеть» (ռուսերեն). Национальная Служба Новостей - НСН. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  8. ««Клевета и травля!» Дмитрий Быков встал на защиту Ефремова» (ռուսերեն). Национальная Служба Новостей - НСН. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  9. «Пьяного Ефремова не выпустили из Санкт-Петербурга». lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  10. «Пьяный Михаил Ефремов "разгонял" ОМОН в центре Москвы — видео» (ռուսերեն). Life.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  11. «Михаил Ефремов устроил пьяный дебош в Сочи» (ռուսերեն). Телекомпания НТВ. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  12. «Актер Михаил Ефремов попал в ДТП в центре Москвы» (ռուսերեն). vz.ru. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  13. «СМИ сообщили о состоянии пострадавшего в ДТП с Ефремовым». РБК. 2020 թ․ հունիսի 9.
  14. «ДТП с участием Михаила Ефремова. Главное». ТАСС. 2020 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  15. «Отказали органы»: после ДТП с Михаилом Ефремовым умер человек — Газета.ру 09.06.2020
  16. Полиция переквалифицировала дело против Ефремова на более тяжкую статью — Коммерсантъ 09.06.2020
  17. 17,0 17,1 Михаила Ефремова отправили под домашний арест. В ДТП с его участием погиб человек, BBC, 9.06.2020
  18. «В крови Ефремова обнаружили наркотики». Lenta. 2020 թ․ հունիսի 9.
  19. Водитель, в которого врезался Михаил Ефремов, умер. Актёр был пьян, BBC, 9.06.2020
  20. «Скончался водитель, пострадавший в аварии с участием Ефремова». N4k. 2020 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.
  21. «Ефремова отпустили под подписку о невыезде после аварии». Lenta. 2020 թ․ հունիսի 9.(չաշխատող հղում)
  22. «Ефремову предъявили обвинение». РИА Новости. 2020 թ․ հունիսի 9.
  23. «ДТП с участием Михаила Ефремова. Главное». ТАСС. 2020 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  24. «Ефремову предъявили обвинение в нарушении ПДД со смертельным исходом». ТАСС. 2020 թ․ հունիսի 9. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  25. «Актёра Ефремова отправили под домашний арест за смертельное ДТП». Интерфакс. 2020 թ․ հունիսի 9.
  26. «Михаил Ефремов говорит, что не виноват в ДТП. И у него есть объяснение, почему раньше он говорил обратное». b2bingo. 2020 թ․ օգոստոսի 11. {{cite web}}: Text "amp/" ignored (օգնություն)
  27. Лица Первого канала. Михаил Ефремов — ведущий программы «Жди меня» // 1tv.ru
  28. «Оттепель» в стихах. Часть 2. Михаил Ефремов (сериал «Оттепель») читает стихотворение Геннадия Шпаликова (Видео) Արխիվացված 2013-12-13 Wayback Machine // gazeta.ru (29 ноября 2013 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Եֆրեմով (դերասան)» հոդվածին։