Միխայիլ Եգորով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Եգորով
Միխայիլ Եգորով.jpg
մայիսի 5, 1923(1923-05-05)[1] - հունիսի 20, 1975(1975-06-20)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՌուդնյանսկի շրջան
Մահվան վայրԴեմիդովսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանMemory Of Heroes square
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԶորատեսակԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և Q21659800?
Կոչումսերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-գերմանական ռազմաճակատ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան,
, Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Փառքի երրորդ աստիճանի շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և Miner's Glory 3rd class

Միխայիլ Ալեքսեևիչ Եգորով (ռուս.՝ Михаил Алексеевич Егоров, մայիսի 5, 1923(1923-05-05)[1], Ռուդնյանսկի շրջան - հունիսի 20, 1975(1975-06-20)[1], Դեմիդովսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս, Կարմիր բանակի սերժանտ, կրտսեր սերժանտ Մելիտոն Կանտարիայի հետ լեյտենանտ Ա. Պ. Բերեստի ղեկավարությամբ[2]։ 1945 թվականի մայիսի 1-ի վաղ առավոտյան գերմանական Ռեյխստագի տանիքին է ամրացրել Հաղթանակի դրոշը[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Ալեքսեևիչ Եգորովը ծնվել է 1923 թվականի մայիսի 5-ին Սմոլենսկի նահանգի Սմոլենսկի շրջանի Երմոշենկի գյուղում, ռուս[4] գյուղացու ընտանիքում[5]։ Ստացել է նախնական կրթություն, աշխատել է կոլտնտեսությունում։

Գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից Սմոլենսկի մարզի օկուպացիայի ժամանակ Միխայիլ Եգորովը միացել է պարտիզաններին։ Մարտնչել է «Սադչիկովի գունդ» պարտիզանական բրիգադի շարքերում (հրամանատար՝ Ի. Ֆ. Սադչիկով, կոմիսար՝ Ա. Ֆ. Յուրև)։ 1943 թվականին «Սադչիկովի գունդ» պարտիզանական բրիգադը Պարտիզանական շարժման կենտրոնական շտաբի պետ Պոնտելեյմոն Կոնդրատևիչ Պոնոմարենկոյի կարգադրությամբ տեղափոխվել է Բելառուսիայի Պոլոցկո-Լեպելսկի պարտիզանական գոտի։

Միխաիլ Եգորովը, լինելով պարտիզանական բրիգադի հետախուզության մարտիկ, 1944 թվականի մայիսի 5-ի գիշերը մասնակցել է ֆաշիստական շրջապատման լեգենդար պարտիզանական ճեղքմանը։

1944 թվականի դեկտեմբերից Միխայիլ Եգորովը թշնամու դեմ մարտնչել է գործող բանակի կազմում, եղել է 1-ին Բելառուսական ճակատի 3-րդ հարվածային բանակի 150-րդ հրաձգային դիվիզիայի 756-րդ հրաձգային գնդի հետախույզ։

Կրտսեր սերժանտ Մելիտոն Կանտարիայի հետ միասին Միխայիլ Եգորովը Ռայխստագի շենքի գրոհի ժամանակ (խումբը ղեկավարում էր լեյտենանտ Ալեքսեյ Պրոկոֆևիչ Բերեստը) բարձրացրել է Հաղթանակի դրոշը շենքի տանիքին։

Իր կատարած սխրանքի համար Միխայիլ Եգորովին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1946 թվականի մայիսի 8-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանով և Ոսկե աստղ մեդալով։

Միխայիլ Եգորովը Կարմիր բանակի շարքերում է եղել մինչև 1947 թվականը։ Բանակից զորացրվելուց հետո ավարտել է Սմոլենսկի խորհրդային-կուսակցական դպրոցը։ Աշխատել է Ռուդնյայի կաթ-պահածոների կոմբինատում։

Միխայիլ Եգորովը մահացել է 1975 թվականի հունիսի 20-ին Սմոլենսկի մարզում տեղի ունեցած ավտովթարից[6]։

Սմոլենսկի հերոսների հիշատակի պուրակում գտնվող Միխայիլ Եգորովի գերեզմանի վրա տեղադրվել է նրա կիսանդրին, որը հեղինակել է քանդակագործ Ալբերտ Սերգեևը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ № 6972 (8 մայիսի, 1946)
  • Լենինի շքանշան (8 մայիսի, 1946)
  • Կարմիր դրոշի շքանշան (19 մայիսի, 1945)
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան (30 ապրիլի, 1945)
  • Փառքի III աստիճանի շքանշան (30 ապրիլի, 1945)
  • Փառքի III աստիճանի շքանշան (10 մայիսի, 1965)
  • «Հայրենական պատերազմի պարտիզան» 1-ին աստիճանի մեդալ (15 օգոստոսի, 1944)
  • «Ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի քսան տարին» մեդալ
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի երեսուն տարին» մեդալ
  • «Վարշավայի ազատագրման համար» մեդալ (1945)
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ (1945)
  • «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարին» մեդալ

ԳԴՀ մրցանակներ

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշան

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Եգորովի տուն-թանգարանը Ռուդնյայում

Թաղված է Սմոլենսկ քաղաքում՝ Հերոսների հիշատակի պուրակի պարսպի մոտ։

Միխայիլ Եգորովի անունով կոչվել են նրբանցք Սմոլենսկի մարզի Մոնաստիրշչինա գյուղում և փողոց Սմոլենսկի շրջանի Պասովո գյուղում[7]։ Ռուդնյա քաղաքի կաթի կոմբինատի պատին և Եգորովի տան պատին տեղադրվել են հուշատախտակներ։ Միխայիլ Եգորովին շնորհվել է Սմոլենսկի պատվավոր քաղաքացու կոչում։

1965 թվականի մայիսի 8-ից եղել է Բեռլինի պատվավոր քաղաքացի է (զրկվել է պատվավոր կոչումից 1992 թվականի սեպտեմբերի 29-ին)։

Հայրենի Ռուդնյա քաղաքում գտնվող տունը, որտեղ ապրել է Խորհրդային Միության հերոսը, վերածվել է տուն-թանգարանի։ Թանգարանում հավաքված են նախկինում Եգորովին պատկանած տարբեր իրեր։

Պսկովի մարզի Պսկովի շրջանի Բորիսովիչի գյուղի փողոցներից մեկը նույնպես կոչվել է Միխայիլ Եգորովի անունով։

Եգորովի կերպարը մարմնավորվել է կինոյում․

  • «Բեռլինի անկումը» (ռուս.՝ «Падение Берлина», 1950, Դմիտրի Դուբով),
  • «Ազատագրում» (ռուս.՝ «Освобождение», 1972, Գենադի Կրաշենիննիկով),
  • «Դյատլովի լեռնանցք» (ռուս.՝ «Перевал Дятлова», 2020, Դանիլ Իվանով)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Егоров М. А., Кантария М. В. Знамя Победы. — М.: Воениздат, 1975.
  • Егоров М. А., Кантария М. В. Знамя Победы. Бой первый – бой последний / лит. запись Б. Данюшевского. — М.։ Молодая Гвардия, 1975. — 111 с., 16 л. ил. — ББК Т3(2)622.5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 TracesOfWar
  2. «Наградной лист в электронном банке документов «Подвиг народа» (архивные материалы ЦАМО, ф. 33, оп. 687572, д. 830, л. 30).» 
  3. Федеральный закон РФ от 7 мая 2007 г. № 68.
  4. Сайт «Герои страны»
  5. Ռուդնյանսկի շրջանի Լեշնյանսկի գյուղխորհրդի կազմում ներառված Երմոշենկի գյուղը (տես «Егоров Михаил Алексеевич (1923—1975)»։ Герои СССР — уроженцы Руднянского района (ռուսերեն)։ Руднянский исторический музей։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-11-ին։ Վերցված է 2017-05-12  ) չի պահպանվել, ներկայում այն նույն շրջանի ныне Չիստիկովսկի գյուղական բնակավայրի տարածքում է։
  6. Знаменосец Победы. Как жил и погиб легендарный Михаил Егоров // АиФ Смоленск
  7. В Смоленске именами Героев назвали «пустое место»(ռուս.) // Информагентство «О чём говорит Смоленск» (сетевое издание). — 2012.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Егоров, Михаил Алексеевич // Динамика атмосферы — Железнодорожный узел. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 616. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 9). — ISBN 978-5-85270-339-2.
  • Боброва И. Знамя Победы не спасло от бед // Московский комсомолец : газета. — 2009. — № 25049.
  • Бортаковский Т. В. Сквер Памяти Героев. — Смоленск: Маджента, 2005. — 160 с. — 1000 экз.
  • Зинченко Ф. М. Герои штурма рейхстага / Литературная запись Н. М. Ильяша. — 3-е изд. — М.։ Воениздат, 1983. — 192 с. — (Военные мемуары). — 65 000 экз.
  • Зинченко Ф. М. Рукопись «Они штурмовали Рейхстаг». — 1975.
  • Знамя Победы // Последний штурм. — М.: Политиздат, 1965.
  • Купарев А. С., Гончаров Г. А. Знаменосцы Победы. История легенды. — Киров: ООО «Кировская областная типография», 2017. — 320 с. — 1000 экз. — ISBN 978-5-498-00480-8
  • Минин М. П. Трудные дороги к Победе։ Воспоминания ветерана Великой Отечественной войны. — Псков, 2001. — 255 с.
  • Минин М. П. Трудные дороги войны.
  • Неустроев С. А. Путь к рейхстагу. — Свердловск: Средне-Уральское кн. изд-во, 1986. — 192 с. — 20 000 экз.
  • Неустроев С. А. Русский солдат: на пути к Рейхстагу. — Краснодар: Советская Кубань, 1997.
  • Из доклада С. Перевёрткина на 1-й научной конференции по изучению Берлинской операции. ЦАМО. Ф. 233. Оп. 2356. Д. 805. Л. 106—116..
  • Сапрыков В. Н. Дважды победное. — М.։ Московские учебники – СиДипресс, 2008.
  • Шатилов В. М. Знамя над рейхстагом. — изд. 3-е, испр. и доп. — М.։ Воениздат, 1975. — 350 с., илл. — (Военные мемуары). — 200 000 экз.
  • Ямской Н. П. Кто брал Рейхстаг. Герои по умолчанию. — М.: Олма-Пресс, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]