Միխայիլ Գրեշնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Գրեշնով
Ծնվել էհունիսի 5, 1916(1916-06-05)
ԾննդավայրԴյաչկինո (Տարասովսկի շրջան), Տարասովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ
Վախճանվել է1994
Վախճանի վայրԱնապա, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿուբանի պետական համալսարան
Ժանրերֆանտաստիկա և պատմվածք

Միխայիլ Նիկոլաևիչ Գրեշնով (ռուս.՝ Михаил Николаевич Грешнов, հունիսի 5, 1916(1916-06-05), Դյաչկինո (Տարասովսկի շրջան), Տարասովսկի շրջան, Ռոստովի մարզ, ԽՍՀՄ - 1994, Անապա, Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան), ռուս գրող, հրապարակախոս, ֆանտաստ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Գրեշնովը ծնվել է ներկայիս Ռոստովի մարզի Դյաչկինո սլոբոդայում[2]։ Սովորել է ֆաբրիկագործարանային ուսումնարանում։ Աշխատել է որպես փականագործ շոգեքարշային դեպոյում։ Սովորել է նաև Ռոստովի համալսարանում։ 1938 թվականին ընդունվել է Լենինգրադի համալսարան։ 1940-ից 1947 թվականներին ՌՍՖՍՌ ժողկոմխորհի կողմից նշանակումով մեկնել է աշխատելու Մեձբայկալ՝ Բուրյաթիա։ Ավարտել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտը (1958): Աշխատել է որպես գյուղական ուսուցիչ, հետո նաև տնօրեն։

Եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Հատընտիր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեք հանդիպում։ Պատմվածքներ։ Ստավրոպոլ, 1962
  • Հետդարձ կապ։ Պատմվածքներ։ Նովոսիբիրսկ, 1967
  • Փարավոնի դեմքը։ Ստավրոպոլ, 1971
  • Կախարդական ջրհորը։ Պատմվածքներ, 1974
  • Նարնջի մի կորիզ։ Կրասնոդար, 1975
  • Քների վաճառականը։ Կրասնոդար, 1980
  • Արձագանք։ 1988
  • Ինչի մասին են խոսում վարդակակաչները։ Կրասնոդար, 1989
  • Սագան-Դալիլ։ 1991

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Грешнов Михаил Николаевич - это... Что такое Грешнов Михаил Николаевич?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. «Грешнов Михаил Николаевич». Союз писателей Кубани.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]