Միխայիլ Բոժի
Միխայիլ Բոժի | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7 (20), 1911 կամ 1911[1] |
Ծննդավայր | Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | հունվարի 1, 1990 |
Մահվան վայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և քաղաքական գործիչ |
Ժանր | դիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ |
Ուսուցիչ | Danylo Karpowytsch Krajnjew? |
Աշակերտներ | Q62083663? |
Պարգևներ | |
Պաշտոն | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Զավակներ | Q62083663? |
Միխայիլ Բոժի (ուկրաիներեն՝ Михайло Михайлович Божій, սեպտեմբերի 7 (20), 1911 կամ 1911[1], Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 1, 1990, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և խորհրդային նկարիչ-գեղանկարիչ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963 թվական)։ Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1974 թվական)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1911 թվականի սեպտեմբերի 7-ին Նիկոլաև քաղաքում` նավանորոգման գործարանի աշխատողի ընտանիքում։
Նկարչի առաջին նկարները («Ստենկա Ռազին» և «Երմակ»), որոնք նկարված էին յուղաներկերով, մնացել են հայրական տունը ներկելուց հետո։ Սկզբում նկարել է սովորել գրքերից, այնուհետև բնօրինակից է նկարել` թեյնիկ, ճաշաման կամ պրիմուս, որը վառվում է մթնշաղում։
1930-1933 թվականներին սովորել է Նիկոլաևի գեղարվեստական տեխնիկումում` Դ. Կրայնևի մոտ։
1933 թվականից թերթի խմբագրությունում ցինկագիր և նկարիչ է աշխատել, Նիկոլաևում եղել է հրապարակների և փողոցների ձևավորող։ 1935 թվականին Նիկոլաևում մասնակցել է Մասնագետների տան գեղարվեստական ձևավորմանը։
Հաճախ նկարել է մտերիմ մարդկանց դիմանկարներ, ամեն անգամ կատարելագործելով դիմանկարի գրարվեստը։ Նրա տեխնիկան աստիճանաբար դարձել է բազմազան, և նա արդեն նկարել է ոչ միայն յուղաներկով, այլ և փորձել է ածուխով, տիրապետել է պաստելների տեխնիկային։
1936 թվականին Օդեսայի կինոֆաբրիկայի հրավերով ընդունվել է նկարիչ-մուլտիպլիկատորների խումբ և տեղափոխվել է Օդեսա։ Նաև նկարիչ է աշխատել Օդեսայի Միխայիլ Ֆրունզեի անվան մանկական կինոթատրոնում։
Նկարչի նկարների առաջին ցուցահանդեսը կայացել է 1938 թվականին, որտեղ նա ներկայացրել է իր մի քանի դիմանկարային էտյուդները։ Պատերազմի ժամանակ ՏԱՍՍ-ի պատուհաններին նկարել է պլակատներ և երգիծական նկարներ։
Հետպատերազմյան տարիներին եղել է ԽՍՀՄ գեղարվեստական ֆոնդին կից գեղարվեստա-արտադրական արհեստանոցների նկարիչ։
Նա շատ է աշխատել Խորհրդային բանակի ներկայացուցիչների, պետական գործիչների, մշակույթի աշխատակիցների դիմանկարների վրա (Խորհրդային Միության հերոս Ռոստիսլավ Կուշլյանսկու (1945 թվական), Դիմիտրի Մանուիլսկու (1947 թվական), Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր դերասանուհի` Օլգա Կուսենկոյի (1952 թվական) և այլոց դիմանկարներ։
Դիմանկարներում նա բացահայտել է մարդու ներքին նշանակալիությունը` «Իմ մտածմունքները, մտածմունքները» (1959-1960 թվական), «Վլադիմիր Լենին» (1959-1961 թվական), «Բեթհովեն» (1968-1969 թվական)։
Նկարչի ստեղծագործական ուղին անընդհատ նոր, անզուսպ իդեալ աշխատանքի որոնումն է, որը կապված է նկարչի` իր հանդեպ ունեցած ահռելի պահանջների հետ[3]։
Եղել է ԽՍՀՄ 6-7 գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր (1962-1970 թվական)։ Եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962 թվական)։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1958 թվականից)[4]։
Մահացել է 1990 թվականի հունվարի 1-ին, Օդեսայում։ Թաղված է Օդեսայի երկրորդ քրիստոնեական գերեզմանատանը։
Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ (1957 թվական)[5]
- Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1960 թվական)
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963 թվական)
- Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (1974 թվական)` «Վլադիմիր Լենին», «22-րդ դար», «Նոր ժամանակ» նկարների համար
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Մեդալ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի անձնվեր աշխատանքի համար»
- Մեդալներ
- ԽՍՀՄ մշակույթի մինիստրության արծաթե մեդալ` «Բուժքույրը» կտավի համար
- Բրյուսելի Համաշխարհային գեղարվեստական ցուցահանդեսի բրոնզե մեդալ (1958 թվական)` «Բուժքույր» կտավի համար
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մերձմոսկովյան վայրեր», 1955 թվական
- «Դերասանուհի` Լիդիա Մացիսկու դիմանկարը», 1947 թվական
- «Էտյուդ», 1948 թվական
- «Վլադիմիր Լենին», 1949 թվական
- «Կանացի դիմանկար», 1960 թվական
- «Տանյա, մի թարթիր», 1954 թվական
- «Մերկը», 1957 թվական
- «Երեկոն», 1950 թվական
- «Կեսօրը», 1955 թվական
- «Աստիճանների վրա», 1955 թվական
- «Հանգիստը», 1958 թվական
- «Հարևանուհիները», 1959 թվական
- «Սպիտակ կոֆտայով աղջիկը», 1961 թվական
Նկարչի աշխատանքները պահվում են Ուկրաինայի կերպարվեստի թանգարանում (Կիև), Ռուսաստանի արվեստի թանգարանում (Կիև), նախկին ԽՍՀՄ գեղարվեստական խոշոր թանգարաններում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 2,2 Божий Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ігор Шаров, Анатолій Толстоухов. Художники України: 100 видатних імен. — К.: АртЕк, 2007. – C. 45-49. ISBN 966-505-134-2 (ուկր.)
- ↑ Божий Михаил Михайлович цена картин, купить, продать, оценить картину советского художника
- ↑ Божий Михаил Михайлович
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Шапошников Ф., Михайло Михайлович Божій, Киïв, 1963.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 1 մահեր
- 1990 մահեր
- Օդեսա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ
- Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով