Միխայիլ Բեկետով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բեկետով
Ծնվել էմարտի 16, 1976(1976-03-16) (48 տարեկան)
ԾննդավայրՍտուպինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիա
Մասնագիտությունվոլեյբոլիստ

Միխայիլ Ալեքսանդրովիչ Բեկետով (ռուս.՝ Михаил Александрович Бекетов, մարտի 16, 1976(1976-03-16), Ստուպինո, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս վոլեյբոլիստ, անկյունագծային։ Հասակը` 199 սմ[1]։ Հիմնականում հանդես է եկել մերձմոսկովյան Օդինցովո քաղաքի «Իսկրա» և Օրենբուրգի «Նեֆտյանիկ» թիմերում[2]։ 2001/2002 տարեշրջանում ճանաչվել է Ռուսաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության լավագույն խաղացող[3]։ Ներկայումս Օդինցովոյի «Իսկրա» թիմի գլխավոր մարզիչն է[4]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի վոլեյբոլի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր - 2002/03, 2007/08 և բրոնզե մրցանակակիր - 1998/99, 1999/2000, 2000/2001, 2005/2006, 2006/2007, 2008/2009
  • Ռուսաստանի գավաթակիր - 2002|2002
  • Եվրոպայի չեմպիոնների լիգայի արծաթե մեդալակիր - 2003/04
  • Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության արծաթե (2005/06) և բրոնզե (2002/03) մրցանակակիր
  • Եվրոպայի թոփ-ակումբների մարտահրավերի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր - 2006/07
  • Անդրեյ Կուզնեցովի անվան մրցանակի դափնեկիր - 2002
  • Ռուսաստանի վոլեյբոլի տղամարդ աստղերի մրցախաղի մասնակից - 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1831652
  2. Состав команды "Нефтяник", orenvolley.ru, {{{2}}}
  3. ««Пора подумать о втором образовании»». «Спорт-Экспресс». 2002 թ․ մարտի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  4. ««Замыкая круг…»». ВЦМО. 2016 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]