Միխայիլ Բարոյանց
![]() | |
| Ծնվել է | սեպտեմբերի 25, 1925 |
| Ծննդավայր | Կրոպոտկին, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Վախճանվել է | հունիսի 17, 2006 (80 տարեկան) |
| Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա (1953) |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ժանր | բնանկար և նատյուրմորտ |
| Ուսուցիչ | Տատյանա Յաբլոնսկայա, Ալեքսեյ Շովկունենկո, Viktor Puzyrkov?, Կոնստանտին Ելևա և Ilya Shtilman? |
| Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
| Ամուսին | Լյուդմիլա Սեմիկինա |
Միխայիլ Սերգեյի Բարոյանց (սեպտեմբերի 25, 1925, Կրոպոտկին, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2006, Կիև, Ուկրաինա), ուկրաինահայ գեղանկարիչ, 1958 թվականից՝ Ուկրաինայի խորհրդային նկարիչների միության անդամ։ Նկարչուհի Լյուդմիլա Սեմիկինայի ամուսինը, նկարիչ Սեդրակ Բարոյանցի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 25-ին Կրոպոտկին քաղաքում (այժմ՝ Կրասնոդարի երկրամաս, Ռուսաստան): 1940-1942 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում[1]։
Մասնակցել է գերմանա-խորհրդային պատերազմին։ 1945 թվականին խորհրդային բանակից զորացրվելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ։ 1948 թվականին տեղափոխվել է Կիևի գեղարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1953 թվականին[2]։
Նրա ուսուցիչներն են եղել Տատյանա Յաբլոնսկայան, Ալեքսեյ Շովկունենկոն, Վիկտոր Պուզիրկովը, Կոնստանտին Ելևան և Իլյա Շտիլմանը[1]։
Բարոյանցն ապրել է Կիևում, Դաշավսկա փողոցի թիվ 27 շենքի բնակարան 23-ում, այնուհետև Ակադեմիկոս Ֆիլատովի փողոցի թիվ 10ա շենքի բնակարան 6-ում[3]։
Մահացել է 2006 թվականի հունիսի 17-ին Կիևում[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատել է հաստոցային նկարչության բնագավառում։ Նա ռեալիստական ոճով պատկերել է թեմատիկ նկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ[4]։ Աշխատանքների թվում են.
- «Արևելք» (1950)
- «Սմիռնով-Լաստոչկինի փողոց» (1952)
- «Սիրողներ» (1954, Դոնեցկի մարզային գեղարվեստական թանգարան)
- «Երեկո» (1956, Սիմֆերոպոլի գեղարվեստական թանգարան)
- «Կեսօր» (1957)
- «Ընկերներ» (1958, Դոնեցկի մարզային գեղարվեստական թանգարան)
- «Լեռներում կալսելը» (1961, Նիկոլաևի գեղարվեստական թանգարան)
- «Հեղափոխության զինվորը» [«Կամո»] (1963, Վիննիցայի գավառագիտական թանգարան)
- «Որդին» (1964)
- «Հանուն կյանքի» եռապատկեր (1967, Դոնեցկի մարզային գեղարվեստական թանգարան)
- «Հուշեր» (1971)
- «Առավոտ» (1971)
- «Ջուրը հոսում է» (1980)
- «Կարպատյան նավթագործներ» (1987)
- «Տիչինան և Իոնեսյանը Հայաստանում»
Նա նկարներ է ստեղծել Տարաս Շևչենկոյի թեմայով.
- «Տարաս Շևչենկոյի գերեզմանի մոտ» (1961)
- «Տարաս Շևչենկոյի կաղնին» (1961)
- «Տարաս Շևչենկոյի գերեզման տանող ճանապարհը» (1961)
- «Մորինցի գյուղը» (1961, Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան)
- «Տարաս Շևչենկոն աքսորում» (1963)
- «Տարասի լեռը» (1961, Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան)
- «Արշավի ժամանակ» (1964, Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան)
- «Արալյան անապատ» (1964, Տարաս Շևչենկոյի անվան ազգային թանգարան)
- «Տարասի արահետները» (1969)
1953 թվականից մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների, մասնավորապես.
- ԽՍՀՄ գեղարվեստական բուհերի ուսանողների դիպլոմային աշխատանքների 2-րդ համամիութենական ցուցահանդես (Մոսկվա, 1953)
- Ուկրաինական ԽՍՀ կերպարվեստի ցուցահանդես՝ նվիրված Ուկրաինայի Ռուսաստանի հետ միավորման 300-ամյակին (Կիև, 1954)
- Կիևի նկարիչների էտյուդների ցուցահանդես (Կիև, 1955)
- ուկրաինացի նկարիչների աշխատանքների շրջիկ ցուցահանդես (Կիև, 1955)
- Ուկրաինական ԽՍՀ գեղարվեստի հոբելյանական ցուցահանդես (Կիև, 1957)
- Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության 40-ամյակին նվիրված համամիութենական գեղարվեստական ցուցահանդես (Մոսկվա, 1957)
- երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ուկրաինական ԽՍՀ երիտասարդական փառատոնին (Կիև, 1958)
- «Կոմերիտմիության 40-ամյակ» համամիութենական գեղարվեստական ցուցահանդես (Մոսկվա, 1958)
- Կիևի նկարիչների միության 4-րդ տարածաշրջանային ցուցահանդես (Կիև, 1959)
- Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես (Կիև, 1961)
- Տարաս Շևչենկոյի մահվան 100-րդ տարելիցին նվիրված գեղարվեստական ցուցահանդես (Կիև, 1961)
Նկարչի աշխատանքները պահվում են Ուկրաինայի և արտերկրի թանգարաններում[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бароянц, Михаил Сергеевич // Художники народов СССР. Биобиблиографический словарь в 6 томах — Москва: Издательство «Искусство», 1970. — Том 1 (Аавик-Бойко), сторінка 293 (ռուսերեն);
- Бароянц Михайло Сергійович // Українські радянські художники : довідник / відпов. ред. І. І. Верба. — Київ : Мистецтво, 1972. — С. 26—27.;
- Бароянц Михайло Сергійович // Словник художників України / відпов. ред. М. П. Бажан. — Київ : Головна редакція Української радянської енциклопедії, 1973. — С. 177.;
- Бароянц Михайло Сергійович // Шевченківський словник / відповідальний редактор Є. П. Кирилюк ; Інститут літератури імені Тараса Шевченка Академії наук Української РСР, Головна редакція Української радянської енциклопедії. — Київ : Поліграфкнига, 1976. — Т. 1 : А—Мол. — 416 с., сторінки 57—58;
- І. М. Блюміна. Бароянц Михайло Сергійович // Енциклопедія сучасної України / ред. кол.: І. М. Дзюба [та ін.] ; НАН України, НТШ. — К.: Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001–2024. — ISBN 966-02-2074-X.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Михаил Сергеевич Бароянц - биография». Artchive (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 2,0 2,1 Блюміна, І. М. (2003 թ․ դեկտեմբերի 12). «Бароянц Михайло Сергійович». Енциклопедія Сучасної України (ուկրաիներեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Довідник членів Національної спілки художників України. Київ. 2003, сторінка 122.
- ↑ 4,0 4,1 «Бароянц Михаил Сергеевич цена картин, купить, продать, оценить картину советского художника». socrealizm.com.ua. Վերցված է 2025 թ․ ապրիլի 9-ին.
|
