Միխայիլ Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բալայան
Ծնվել էմայիսի 11, 1933(1933-05-11)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 5, 2000(2000-11-05) (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1957)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Միխայիլ Սուրենի Բալայան (մայիսի 11, 1933(1933-05-11), Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 5, 2000(2000-11-05), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային գիտնական և մանկավարժ վիրուսաբանության, իմունոլոգիայի և համաճարակաբանության բնագավառում, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000, թղթակից անդամ՝ 1993 թվականից)։ Հեպատիտ E-ի և այն առաջացնող վիրուսի հայտնաբերողը (1981 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականի մայիսի 11-ին Մոսկվայում։

1952-1957 թվականներին սովորել է Մոսկվայի առաջին պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ։ 1957-1960 թվականներին եղել է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտի ինստիտուտի ասպիրանտ։

1960-2000 թվականներին գիտահետազոտական աշխատանք է կատարել Չումակովի անվան պոլիոմիելիտի և վիրուսային էնցեֆալիտի ինստիտուտում՝ հետևյալ պաշտոններում. 1960-1968 թվականներին՝ կրտսեր գիտական աշխատող, 1968-1976 թվականներին՝ ավագ գիտական աշխատող, 1976-2000 թվականներին՝ վիրուսային հեպատիտների բաժանմունքի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, 1978-2000 թվականներին միաժամանակ եղել է այդ ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն։ 1965-1968 թվականներին եղել է արտասահմանյան գործուղումներում Կուբայում, իսկ 1971-1976 թվականներին՝ Ուգանդայում՝ գիտական աշխատանքի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (անգլ.՝ World Health Organization, WHO) վիրուսաբանական լաբորատորիայում[1][2]։

Գիտամանկավարժական գործունեություն և ներդրում գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բալայանի գիտամանկավարժական հիմնական գործունեությունն առնչվել է վիրուսաբանության, իմունոլոգիայի և համաճարակաբանության ոլորտի խնդիրներին, նա զբաղվել է վիրուսային հեպատիտի և պոլիոմիելիտի վիրուսի հարուցիչների շտամների գենետիկական հատկությունների ուսումնասիրությամբ։ Նրա ղեկավարությամբ առաջարկվել է երեխաների թոշնած պարեզի էթիոլոգիայի ախտորոշման մեթոդը, նա պարզել է շոգ երկրներում կենդանի պոլիոպատվաստանյութի ցածր իմունոգենության պատճառները և առաջարկել է արդյունավետությունը բարձրացնելու մեթոդ։

Միխայիլ Բալայանն ուսումնասիրել է հեպատիտ A վիրուսի հատկությունները, նրա ղեկավարությամբ այդ հիվանդությամբ տառապողների մոտ մշակվել է առաջնային ախտորոշման համակարգ և դրա դեմ ապաակտիվացված պատվաստանյութ է ստեղծվել[1][2]։

1981 թվականին Միխայիլ Բալայանը, օգտագործելով ինքնավարակի փորձը, զբաղվել է վիրուսային հեպատիտի նոր ձևի՝ օրալ-ֆեկալ ճանապարհով փոխանցվող հեպատիտ E-ի հետազոտությամբ և նկարագրությամբ, ուսումնասիրել և առանձնացրել է այդ հիվանդության հարուցիչը[3][4]։

1960 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Պրեցիպիտացիայի ռեակցիայի կիրառումը պոլիոմիելիտի ժամանակ», 1972 թվականին պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի համար թեզը՝ «Պոլիովիրուսների շտամային տարատեսակները և փորձարարական պոլիոմիելիտի պաթոգենեզը» թեմայով։ 1984 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։ 1993 թվականին Բալայանն ընտրվել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2000 թվականին՝ ակադեմիկոս։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալայանը գրել է ավելի քան երեք հարյուր գիտական աշխատություն, այդ թվում՝ տասը մենագրություն։ Նա եղել է ԽՍՀՄ - ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի «Պոլիոմիելիտ և էնտերովիրուսային այլ վարակներ» պրոբլեմային հանձնաժողովի նախագահը[1][2]։

Մահացել է 2000 թվականի նոյեմբերի 5-ին Մոսկվայում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Методы лабораторной диагностики энтеровирусных инфекций / М. К. Ворошилова, В. И. Жевандрова, М. С. Балаян ; Ин-т полиомиелита и вирусных энцефалитов АМН СССР. - Москва : Медицина, 1964. - 152 с.
  • Энциклопедический словарь - вирусные гепатиты / М. С. Балаян, М. И. Михайлов. - М. : Новая слобода, 1994. - 208 с. ISBN 5-86395-068-4:
  • Энциклопедический словарь - вирусные гепатиты/ М. С. Балаян, М. И. Михайлов. - 2. изд., перераб. и доп. - М. : Амипресс, 1999. - 301 с. ISBN 5-93145-003-3[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Московская энциклопедия : [в 2 т.] / [принимали участие : И. Л. Беленький и др.]. - Москва : Москвоведение, Т. 1: Лица Москвы. кн. 6 : А—Я / редкол. : гл. ред. С. О. Шмидт [и др.]. - 2012. — 639 с. — ISBN 978-5-7853-1504-4
  2. 2,0 2,1 2,2 Врачи Москвы : биографическая энциклопедия : А—Я / [редкол.: Бокерия Л. А. и др.]. - Москва : Столичная энцикл. : Департамент здравоохранения г. Москвы, 2007. — 701 с. — С.43 — ISBN 978-5-903316-02-1
  3. Подвиг ученого Արխիվացված 2021-10-29 Wayback Machine // Комсомольская правда
  4. В шаге от премии. Нобелевку по медицине могли дать вирусологу из России
  5. Балаян, Михаил Суренович Արխիվացված 2019-11-26 Wayback Machine / Российская государственная библиотека

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Московская энциклопедия : [в 2 т.] / [принимали участие : И. Л. Беленький и др.]. - Москва : Москвоведение, Т. 1: Лица Москвы. кн. 6 : А—Я / редкол. : гл. ред. С. О. Шмидт [и др.]. - 2012. — 639 с. — ISBN 978-5-7853-1504-4
  • Врачи Москвы : биографическая энциклопедия : А—Я / [редкол.: Бокерия Л. А. и др.]. - Москва : Столичная энцикл. : Департамент здравоохранения г. Москвы, 2007. — 701 с. — ISBN 978-5-903316-02-1