Միխայիլ Ալպերին
Միխայիլ Ալպերին | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1956 |
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 11, 2018[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Նորվեգիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, ջազ երաժիշտ, պրոֆեսոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Աշխատավայր | Երաժշտության նորվեգական ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Mikhail Alperin Վիքիպահեստում |
Միխայիլ Եֆիմովիչ Ալպերին (ռուս.՝ Михаил Ефимович Альперин, նոյեմբերի 7, 1956, Կամենեց-Պոդոլսկի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 11, 2018[1], Օսլո, Նորվեգիա), խորհրդային և նորվեգացի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, խմբի ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայիլ Ալպերինը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 7-ին Կամենեց-Պոդոլսկում, լրագրող Էֆիմ Իոսիֆովիչի և երաժշտության ուսուցչուհի Սառա Սավելևնա Ալպերինի ընտանիքում։ Սովորել է Կամյանեց-Պոդիլսկու թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1971 թվականին Կամյանեց-Պոդիլսկու երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Խմելնիցկիի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետև տեղափոխվել Բալթի, որտեղ ուսումը շարունակել է երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի մասնագիտությամբ։ Այն ավարտել է 1976 թվականին։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է 1977 թվականին, Քիշնևի պետական ֆիլհարմոնիայում ՎԻԱ «Բուկուրիա» անսամբլում։ Նրա ղեկավարը եղել է Ալեքսանդր Բիրյուկովը։ 1980 թվականից նվագել է Քիշնևի «Կվարտա» անսամբլում։
1983-1984 թվականներին հանդես է եկել Ալեքսեյ Կոզլովի «Արսենալ» անսամբլում, 1984-1985 թվականներին՝ սաքսոֆոնահար Սիմոն Շիրմանի հետ դուետում, «Moscow Art Trio» ռուսական եռյակում։
Ավելի քան քսան տարի նա իմպրովիզացիայի արվեստ է դասավանդել Նորվեգիայի երաժշտական ակադեմիայում։ Ստեղծագործության մեջ իր հիմնական ուղղությունը նա սահմանել է որպես «երևակայական բանահյուսություն»։ Մասնակցել է տարբեր միջազգային ջազ փառատոների, այդ թվում Գերմանիայում, Բելգիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում։ Իր երաժշտական գործունեության մեջ օգտագործել է մոլդովական և այլ ֆոլկլորային մոտիվներ[2][3]։ Ալպերինը ստեղծագործել է մանկական երգչախմբի և կամերային նվագախմբի, ջազ բալետի և ֆլյուգելհորն կոնցերտի, դաշնամուրի և նվագախմբի համար։
1991 թվականից մինչև իր մահն ապրել և աշխատել է Նորվեգիայի Օսլո քաղաքում։
Միխայիլ Ալպերինը մահացել է 2018 թվականի մայիսի 11-ին Օսլոյում[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фейертаг Владимир. Джаз XX века։ Энциклопедический справочник. — Санкт-Петербург, 2001. — С. 19.
- Печенюк М. А. Музиканти Кам’янеччини. — Хмельницький։ Поділля, 2003. — С. 26—27, 444.
- Будзей Олег. Майстер джазу з вулиці Шевченка։ Ювілеї // Подолянин (Кам’янець-Подільський). — 2006. — 3 листопада. — С. 8.
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 — Автопортрет (фирма грамзаписи «Мелодия»)
- 1990 — Wave of Sorrow, M. Alperin & A. Shilkloper (ECM-records)
- 1990 — Mad man from the moon, Misha Alperin/Keshavan Maslak (Soundings World Jazz, USA)
- 1991/1996 — Prayer, M. Alperin with Moscow Art Trio and Russian Folk Choir, Tuva Ensemble (Boheme records, Russia, and JARO-records)
- 1992—1998 — Live in Grenoble, M. Alperin/A. Shilkloper (Boheme-records, Russia)
- 1993 — Blue Fiords, M. Alperin solo piano (Boheme-records, Russia)
- 1995 — Folk Dreams, Mikhail Alperin with Moscow Art Trio and Russian Folk Choir (JARO-records)
- 1996 — Hamburg Concert, live in Hamburg, Mikhail Alperin’s Moscow Art Trio (NDR-studio, JARO-records)
- 1996 — Fly, fly my sadness, Bulgarian Voices Angelite, Huun-Huur-Tu, Moscow Art Trio (JARO-records and Shanachie-records-USA)
- 1997 — North Story, Misha Alperin with Brunborg, Christensen, Shilkloper (Gewelt, ECM-records)
- 1998 — Music, Moscow Art Trio with H. K. Kjos Sørensen-percussion (JARO-records)
- 1998 — Mountain Tale, Bulgarian Voices Angelite, Moscow Art Trio with Huun-Huur-Tu (JARO-records)
- 1999 — First Impression, Misha Alperin with J. Surman (Christensen-dr, Shilkloper-h, Gewelt-b)
- 1999 — Live in KarlsruheMoscow Art Trio (Boheme-records, Russia)
- 2000 — Portrait, Mikhail Alperin (Jaro-records)
- 2001 — At Home, Misha Alperin solo piano (ECM-records)
- 2001 — Once Upon A Time, Misha Alperin’s Moscow Art Trio with Eli Kristin Hagen
- 2002 — Night, Misha Alperin with Anja Lechner-cello and H. K. Kjos Sørensen-perc (Live in Norway, ECM-records)
- 2004 — Double Dream, Mikhail Rudy and Misha Alperin (2 pianos)Improvisations on Shumann, Debussy, Prokofiev, Bach, Janachek, Skrjabin, Alperin (EMI Classic)
- 2006 — Instead of making children, Misha Alperins Moscow Art trio (Jaro-records)
- 2007 — Moscow Art Trio in concert, live DVD from Poland (Jaro-records)
- 2008 — Her first dance. Music for cello, horn, piano (ECM-records)
- 2008 — Village Variations music for an imaginary ballet in 6 scenes, Moscow Art trio, Norwegian Chamber Orchestra and percussion (JARO-records)
- 2015 — Prayers and Meditations. Mikhail Alperin with Oslo Chamber choir, Bulgarian Vocal Family and Sergey Starostin with Evelina Petrova-Alperin (JARO-records)
- 2016 — Mirrors. Oslo Art trio (Leo Records)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.lenta.ru/news/2018/05/11/alperin/
- ↑ First Impression, 1997
- ↑ Всё будет джаз Արխիվացված 2007-10-16 Wayback Machine
- ↑ Сообщение ТАСС 11 мая 2018 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Маргиналии Миши Альперина. Интервью с музыкантом
- Переписка Миша Альперин — Олег Степурко «об импровизации»
- Интервью М. Альперина
- Михаил Альперин
- О Альперине (չաշխատող հղում)
- Михаил Альперин(անգլ.) Allmusic կայքում
- Некролог colta.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Ալպերին» հոդվածին։ |
|