Միխայիլ Ալեմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Ալեմանով
նոյեմբերի 8 (20), 1856 - դեկտեմբերի 4, 1918(1918-12-04) (62 տարեկան)
ԶորատեսակՀեծելազոր
Կոչումգնդապետ
Հրամանատարն էր6-րդ Օրենբուրգյան կազակական բանակ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878), Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Brusilov Offensive? և Kolchak army offensive?
ԿրթությունOrenburg Cossack School?
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Միխայիլ Ալեմանով (ռուս.՝ Александр Андреевич Алёнкин, նոյեմբերի 8 (20), 1856 - դեկտեմբերի 4, 1918(1918-12-04)), գնդապետ, 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի, Ռուս-ճապոնական պատերազմի, Առաջին համաշխարհային պատերազմի և Քաղաքացիական պատերազմի մասնակից։ Օրենբուրգյան կազակական բանակի տարածքում ապստամբության ժամանակ խոշոր խռովարարական ջոկատի հրամանատար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիտինյան և Պրեչիստենյան ստանիցաների Ալեմանովներից է, Օրենբուրգյան կազակական բանակի Առաջին (Օրենբուրգյան) ռազմական բաժնից։ Ծառայության մեջ է 1875 թվականի հունվարի 1-ից, մասնակցել է (1877-1878) թվականների Ռուս-թուրքական պատերազմին։ Ավարտել է Օրենբուրգի Կազակական Յունկերական ուսումնարանը 2-րդ կարգով և 1884 թվականի հունվարի 28-ին ստացել խորունժի կոչում։ Հարյուրապետ (26.12.1888 թվականից մինչև 28.01.1888 թվական), ենթաեսաուլ (01.07.1898 թվականից), եսաուլ (1909), բանակային ավագ (1909), գնդապետ[2]։ Պրեչիստենյան ստանիցայի ուսուցչի պաշտոնակատար (09.1895)։ 1904 թվականի հունվարի 21-ին գործուղվել է Անդրբայկալյան կազակական զորքեր։

Անդրբայկալյան կազակական զորքերի Վորխնեուդինսկի 2-րդ արտոնյալ գնդի կազմում մասնակցել է Ռուս-ճապոնական պատերազմին։ 4-րդ Օրենբուրգյան կազակական բանակի եսաուլ։ Պաշտոնաթող է եղել բանակային ավագի կոչումով (06.1909)։

Եղել է ապստամբական ջոկատի հրամանատար (03.1918), հանդես է եկել եսաուլ Ժուկովի պարտիզանական ջոկատում (04.1918)։ 1918 թվականի դեկտեմբերին սպանվել է մարտում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (27.07.1896)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան սրերով (1906)
  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (1915)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Акулинин И. Г. Оренбургское казачье войско в борьбе с большевиками
  2. Ганин А. В., Семёнов В. Г. Офицерский корпус Оренбургского казачьего войска. 1891-1945: Биографический справочник. - М.: Русский путь, 2007. - 676 с. - ISBN 978-5-85887-259-7.