Միխայել Մյուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայել Մյուլեր
 
Կուսակցություն՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տպագրիչ
Դավանանք Գերմանիայի ավետարանչական եկեղեցի
Ծննդյան օր դեկտեմբերի 9, 1964(1964-12-09)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Արևմտյան Բեռլին, Գերմանիա
Քաղաքացիություն  Գերմանիա
 
Ինքնագիր Изображение автографа

Միխայել Մյուլեր (գերմ.՝ Michael Müller, դեկտեմբերի 9, 1964(1964-12-09)[1], Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի քաղաքական գործիչ, ԳՍԴԿ անդամ, 2014 թվականի դեկտեմբերի 11-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինի բուրգոմիստր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայել Մյուլերը ծնվել է Տեմպելհոֆ շրջանում, 1982 թվականին միջնակարգ կրթություն է ստացել։ 1983-1986 թվականներին ստացել է առևտրի մասնագետի կրթություն։ Մինչև 2011 թվականը աշխատել է հոր՝ Յուրգեն Մյուլերի ընտանեկան ձեռնարկությունում, որես տպագրիչ։

1981 թվականին Մյուլերը միացել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ 1989-1996 թվականներին եղել է Տեմպելհոֆի շրջանային ժողովի պատգամավոր, գլխավորել է խմբակցությունը։ 2000-2004 թվականներին Մյուլերը զբաղեցրել է Տեմպելհոֆ-Շենեբերգ շրջանի ԳՍԴԿ շրջանային բաժանմունքի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից Միխայել Մյուլերն ընտրվել է Բեռլինի պատգամավորների պալատ, իսկ 2001 թվականի հունիսից մինչև 2011 թվականի նոյեմբերը եղել է այդտեղ ԳՍԴԿ խմբակցության նախագահը։ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին ընդգրկվել է Կլաուս Վովերայթի կառավարության կազմում։ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Բեռլինի բուրգոմիստրի պաշտոնում փոխարինեց իր լիազորությունները վաղաժամկետ վայր դրած Կլաուս Վովերայթին, դրանից քիչ առաջ կրկին գլխավորելով ԳՍԴԿ պատգամավորական խմբակցությունը՝ Պատգամավորների պալատում։ Նրա առաջնորդությամբ ԳՍԴԿ-ն 2016 թվականին հաղթել է Բեռլինի Լանդթագի ընտրություններում։

Ամուսնացած է։ Ունի երկու չափահաս երեխաներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայել Մյուլեր» հոդվածին։