Միխալինա Լիսովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխալինա Լիսովա
Mikhalina Lysova 2018.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`բիաթլոնիստ և cross-country skier
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`մարտի 29, 1992(1992-03-29) (27 տարեկան)
Ծննդավայր`Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան

Միխալինա Լիսովա (ռուս.՝ Михали́на Анато́льевна Лы́сова, մարտի 29, 1992(1992-03-29), Նիժնի Տագիլ, Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան), պարալիմպիկ խաղերի դահուկավազքի և բիաթլոնի քառակի չեմպիոն: Հանդես է գալիս տեսողական խանգարում ունեցող մարզիկների կազմում: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխալինա Լիսովան ծնվել է 1992 թվականի մարտի 29-ին Նիժնի Տագիլում: Հայրն Ուրալվագոնզավոդում աշխատել է փականագործ, մայրն աշխատել է մանկապարտեզում: Ծննդյան օրից ունեցել է թույլ տեսողություն, գրեթե կույր է եղել: 2002 թվականին ավագ քույրը նրան իր հետ տարել է սահադաշտ, և Միխալինան հաստ ապակե ակնոցներով սկսել է պարապել առողջ երեխաների հետ միասին (թեև աղջկա ծնողներն ի սկզբանե դեմ էին նրա մարզումներին՝ վախենալով, որ տեսողությունն ավելի կվատանա): Միխալինայի հետ պարապել է Մարիա Բուսիգինան, ապա հաստատակամ աղջնակին նկատել է Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Օգորոդնիկովը, ով նրան տարել է պարալիմպիկ սպորտ: Միխալինան սկսել է մարզվել Եկատերինբուրգի «Ռոդնիկ» պարալիմպիկ կենտրոնում[1][2]:

2007 թվականից Միխալինա Լիսովան աշխարհի առաջնություններում հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում[2]:

2010 թվականին Վանկուվերի պարալիմպիկ խաղերում Միխալինան նվաճել է ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, 2014 թվականին Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերում՝ 3 ոսկե և 3 արծաթե մեդալ[3]:

Միխալինայի սպորտային կուռքերն են նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյնար Բյորնդալենը և գերմանացի բիաթլոնիստ Կատի Վիլհելմը[2]:

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի Վանկուվերի ձմեռային պարալիմպիկ խաղեր[3]:

  •  Ոսկի - դահուկավազք (բաց էստաֆետ, 3х2,5 կմ) 20.23,2 արդյունքով (Մարիա Իովլևա, Միխալինա Լիսովա, Լյուբով Վասիլևա)[4]
  •  Արծաթ - դահուկավազք (5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •  Արծաթ - դահուկավազք (սպրինտ, 1 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •  Բրոնզե բիաթլոն պասյուտե (3 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար) 13.40,8 արդյունքով[5]
  •  Բրոնզե բիաթլոնի անհատական մրցավազք (12,5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)

2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղեր (2014)[3]

  •  Ոսկի - բիաթլոն (6 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •  Ոսկի - բիաթլոն (10 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •  Ոսկի - դահուկավազք (սպրինտ, 1 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •  Արծաթ - դահուկավազք (15 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •  Արծաթ - բիաթլոնի անհատական մրցավազք (12,5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)
  •  Արծաթ - դահուկավազք (5 կմ - տեսողական խանգարումներ ունեցող մարզիկների համար)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[6][7]
  • Բարեկամության շքանշան (2010 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Վանկուվեր քաղաքում անցկացվող 2010 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար (Կանադա)[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Трижды золотые девушки // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 35. (Ստուգված է 14 Մայիսի 2016)
  2. 2,0 2,1 2,2 «Lysova Mikhalina. Athlete Bio»։ // Website of the Международный паралимпийский комитет։ Վերցված է 2016-05-14 
  3. 3,0 3,1 3,2 «Лысова Михалина Анатольевна (биатлон, лыжные гонки)»։ // Сайт «Олимпийские чемпионы России»։ Վերցված է 2016-05-24 
  4. Мария Иовлева, Михалина Лысова и Любовь Васильева - паралимпийские чемпионки в лыжной эстафете!
  5. Любовь Васильева и Михалина Лысова - призёры ванкуверской Паралимпиады в биатлонном пасьюте
  6. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2016-06-02 
  7. «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации»։ // Официальный сайт Президента России։ 17.03.2014։ Վերցված է 2016-06-02 
  8. «Указ Президента Российской Федерации от 26 марта 2010 года № 373 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2016-06-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]