Միխայիլ Գալակտիոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միխաիլ Գալակտիոնովից)
Միխայիլ Գալակտիոնով
ռուս.՝ Михаил Романович Галактионов
հոկտեմբերի 5, 1897(1897-10-05)[1] - ապրիլի 5, 1948(1948-04-05) (50 տարեկան) կամ մարտի 31, 1948(1948-03-31)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ Զինված ուժեր
Կոչումգեներալ-մայոր և գեներալ-մայոր[1]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Միխայիլ Գալակտիոնով (ռուս.՝ Михаил Романович Галактионов, հոկտեմբերի 5, 1897(1897-10-05)[1], Կիև, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1948(1948-04-05) կամ մարտի 31, 1948(1948-03-31)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից, ռազմական պատմաբան և լրագրող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալակտիոնովի գերեզմանը Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը

Միխայիլ Գալակտիոնովը ծնվել է 1897 թվականին Կիևում։ Ավարտել է Կիևի համալսարանը, ծառայել ցարական բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է ենթասպա[2]։

1918 թվականին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1920 թվականին Գալակտիոնովն ավարտել է Մ. Վ. Ֆրուզեի ռազմական ակադեմիան։ Հետպատերազմյան շրջանում դասավանդել է տարբեր ռազմական բուհերում[2]։

1930-ական թվականներին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանական խորհրդի խմբում։ 1937 թվականին կեղծ տեղեկությունների պատճառով հեռացվել է աշխատանքից և կուսակցությունից։ Կես տարի հետո վերականգնվել է կուսակցությունում[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում աշխատել է «Կարմիր Աստղ» թերթում, միաժամանակ` նաև քարոզչական բաժնում։ Հեղինակ է ռազմական-պատմական թեմաներով բազմաթիվ հոդվածների։ Եղել է «Կարմիր աստղի» խմբագրական խորհրդի անդամ։ 1943 թվականի օգոստոսի 29-ին Գալակտիոնովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[2]։

Պատերազմի ավարտից հետո եղել է «Պրավդա» թերթի ռազմական բաժնի պատասխանատուն։ 1946 թվականին գործուղվել է ԱՄՆ[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի ապրիլի 5-ին ինքնասպանություն է գործել։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինի շքանշան
  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (23.09.1945)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Темпы операций. - М.: Воениздат, 1936 - 422 с.
  • Марнское сражение. - М.: Воениздат, 1938 - 80 с.
  • Марна. - М.: Воениздат, 1939. - 64 с. - (Библиотека красноармейца)
  • Просчеты германского командования в планировании войны. - М.: Воениздат, 1942 - 24 с.
  • О роли второго фронта против Германии в первую мировую войну. - М.: Госполитиздат, 1943 - 18 с.

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Броня и мотор. Война и революция. 1932. № 4.
  • Стратегическая и тактическая подвижность современных армий. Книга и оборона СССР. 1932. № 14.
  • Артиллерия и танки. Война и революция. 1932. № 11-12.
  • Танк Кристи. Война и революция. 1933. № 11-12.
  • Подвижность и маневр будущего. Книга и оборона СССР. 1934. № 1.
  • Мото-мехсилы и авиация в операции «Канны». Война и революция. 1934. № 7-8.
  • Английская стратегия и Антанта. Военно-исторический журнал. 1940. № 6.
  • Органические пороки германской стратегии. Военная мысль. 1942. № 2-3.
  • Некоторые особенности современной войны. Военная мысль. 1942. № 6.
  • Современные фронты. Военная мысль. 1942. № 8.
  • Стратегические резервы. Военная мысль. 1942. № 10.
  • Две стратегии. Военная мысль. 1943. № 2-3.
  • Фош как полководец первой мировой войны. Военная мысль. 1943. № 7.
  • Человек и техника в современной войне. Военная мысль. 1945. № 10-11.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://generals.dk/general/Galaktionov/Mikhail_Romanovich/Soviet_Union.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Галактионов Михаил Романович» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)