Միլցինի եկամտաբեր տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլցինի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Միլցինի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Мыльцына), XIX դարի քաղաքացիական ճարտարապետության հուշարձան[1] և մշակութային ժառանգության օբյեկտ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Գտնվում է Պաշտպանության փողոց, 48/18, Սեմաշկոյի նրբանցք հասցեում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը մշակութային ժառանգության օբյեկտների ցուցակում նշված է սեփականատերերից մեկի` Ֆեոդոր Իվանովիչ Միլցինի ազգանունով։ Նա զբաղվել է հացահատկի առևտրով և բանկային գործով։ 30 տարի Ֆեոդոր Միլցինն աշխատել է քաղաքային հասարակական բանկում, որտեղ ժամանակի մեծ մասը զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։ Եղել է Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի և զբաղվել է բարեգործությամբ։ 1913 թվականին տեղեկություն հայտնվեց, որ Ֆեոդոր Միլցինը կարող էր մասնակից լինել գումարները վատնելուն, որի պատճառով նա դադարեց բանկի տնօրեն լինելուց[3]։

Նրա տունը ճարտարապետության հուշարձան է, կառուցվել է XIX դարի վերջում[2]։ Միլցինի տունն անվանում են քաղաքի պատմական մասի կենտրոն, որն ազդել է շրջակայքի կառուցապատման ձևավորման վրա[1]։ Շենքն ունի պահպանության տեղական կարգավիճակ[2]։ «Պատմության և մշակույթի տեղական նշանակության «Ֆ. Ի. Միլցինի եկամտաբեր տուն» հուշարձանի տարածքը և պահպանման գոտին սահմանելու մասին» 2001 թվականի հունվարի 9-ի թիվ 2 որոշմամբ հաստատվել են մշակութային ժառանգության օբյեկտի սահմանները և պահպանման գոտին[4]։

Դոնի Ռոստով քաղաքի գույքահողային հարաբերությունների բաժինը 2010 թվականի մարտի 12-ին հաստատեց թիվ 834 հրամանը, որը վերաբերում է «Ֆ. Ի. Միլցինի եկամտաբեր տուն» հուշարձանի մունիցիպալացմանը[5]։

Նկուղային տարածքների վերակառուցման ժամանակ Միլցինի տանը հայտնաբերել են բազմամակարդակ նկուղներ, որոնք խորացել են գետնի տակ։ Դրանք կարող են լինել Դոնի Ռոստովի կենտրոնի տակ գտնվող ստորերկրյա այրերի մի մասը[6]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան ճարտարապետական ոճը բնորոշ է մինչև 1917 թվականի հեղափոխությունը Դոնի Ռոստովում կառուցված առանձնատներին։ Առաջին հարկում գտնվում էր առևտրային հաստատություն։ Տունը զարդարված է էկլեկտիզմի նեոկլասիցիզմի ուղղության տարրերով[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ростов-на-Дону» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Доходный дом Ф. И. Мыльцына». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  3. «Известная кондитерская на месте забытого завода». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  4. «Постановление от 09 января 2001 года № 2». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  5. 5,0 5,1 Вторая «ошибка» к ряду?…или планомерное уничтожение памятников?
  6. «На «Парамонах» обнаружили шестой склад и вход в таинственное подземелье». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.