Միլոսլավ Ֆլորիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլոսլավ Ֆլորիան
Ծնվել էմայիսի 10, 1931(1931-05-10)[1]
ԾննդավայրԿուտնա Հորա, Բերոունի շրջան
Վախճանվել էմայիսի 10, 1996(1996-05-10)[1] (65 տարեկանում)
Վախճանի վայրՊրահա, Չեխիա
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, գրադարանավար, բանաստեղծ և լրագրող
Լեզուչեխերեն
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներժողովրդական արտիստ
Miroslav Florian - podpis.jpg
Miroslav Florian Վիքիպահեստում

Միլոսլավ Ֆլորիան (չեխ․՝ Miroslav Florian, մայիսի 10, 1931(1931-05-10)[1], Կուտնա Հորա, Բերոունի շրջան - մայիսի 10, 1996(1996-05-10)[1], Պրահա, Չեխիա), չեխ բանաստեղծ, թարգմանիչ։ Չեխիայի ժողովրդական արտիստ (1982 թ.)։ Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակի դափնեկիր (1973 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոսլավ Ֆլորիանը ծնվել է 1931 թվականին Կուտնա-Գորայում։ Ավարտել է Պրահայի Կարլի համալսարանը[2]: 1952-1954 թվականներին ծառայել է բանակում, թղթակցել «Československý voják» (Չեխոսլովակիայի զինվոր) ամսագրին։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է Չեխոսլովակիայի ռադիոյում։ 1976 թվականին ընտրվել է Չեխիայի ազգային խորհրդի անդամ։

Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուները՝ «Նշանի մատանի» (1948 թ.), «Ճանապարհ դեպի արևը» (1953 թ.) կազմում են նրա մտերմիկ և պոեզիային լիրիկան։ 1955 թվականին լույս է տեսել «Մտերիմ ձայն» բանաստեղծական ժողովածուն, այնուհետև «Բաց տուն» (1957 թ.), «Գլխապտույտ» (1957 թ.) ժողովածուները։ Ֆլորիանին բնորոշ է դեպի առօրյա կյանքն ունեցած հետաքրքրությունը։ Իր բանաստեղծություններում նա անդրադառնում է հասարակական կյանքի խնդիրներին[3]:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխոսլովակիայի վաստակավոր արտիստ, 1975 թ.
  • Չեխոսլովակիայի ժողովրդական արտիստ, 1982 թ.
  • Կլեմենտ Գոտվալդի անվան պետական մրցանակ, 1973 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://en.isabart.org/person/9700
  2. Miroslav Florian
  3. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն