Յուստինաս Միլյաուսկաս
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1947 (79 տարեկան) | ||
| Դիրք | կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Յուստինաս Միլյաուսկաս (ռուս.՝ Миляускас, Юстинас Юстинович, փետրվարի 2, 1947), խորհրդային և լիտվացի ֆուտբոլային մրցավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է որպես ֆուտբոլիստ, սակայն պրոֆեսիոնալ մակարդակում անց է կացրել միայն մեկ խաղ։ 1971 թվականին վիլնյուսյան «Ժիլգիրիս» ակումբի կազմում Միլյաուսկասը առաջին լիգայում խաղացել է խարկովյան «Մետալիստի» դեմ։
1980-ական թվականներին Միլյաուսկասն սկսել է սպասարկել ԽՍՀՄ ցածր լիգայի խաղերը։ 1986 թվականին ստացել է համամիութենական կարգ։ Դրանից մեկ տարի առաջ, 1985 թվականի հուլիսի 13-ին, իր դեբյուդն է նշել բարձրագույն լիգայում` սպասարկելով մոսկովյան «Տորպեդոյի» և խարկովյան «Մետալիստի» հանդիպումը[1]։ Բարձրագույն լիգայի խաղերն սպասարկել է մինչև 1989 թվականի խաղաշրջանի ավարտը, երբ լիտվական ակումբները դուրս են եկել ԽՍՀՄ առաջնությունից` սպասարկելով 48 խաղ։ 1990 թվականին սպասարկել է Մերձբալթիկայի միացյալ առաջնությունը, իսկ այնուհետև ևս մի քանի տարի մրցավարել է արդեն անկախ Լիտվայի առաջնության խաղերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|