Jump to content

Միլիցա Ջուրջևիչ-Ստամենկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլիցա Ջուրջևիչ-Ստամենկովսկի
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 21, 1990(1990-07-21) (35 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, ՀՍՖՀ
ԿրթությունԲելգրադի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMinister of Labour, Employment and Social Policy?, Minister of Families and Demographics? և member of the National Assembly of Serbia?
ԿուսակցությունSerbian Party Oathkeepers?[1]
 Milica Đurđević Վիքիպահեստում

Միլիցա Ջուրջևիչ-Ստամենկովսկի (սերբ.՝ Милица Ђурђевић Стаменковски. հուլիսի 21, 1990(1990-07-21), Բելգրադ, ՀՍՖՀ[2]), սերբ քաղաքական գործիչ, սերբական ազգայնական «Զավետնիկի» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի պատգամավոր, 2022 թ. համապետական ընտրություններում երկրի նախագահի թեկնածու, 2024 թվականից՝ ընտանիքի և ժողովրդագրության նախարար:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բելգրադի առաջին գիմնազիան, այնուհետև սովորել է Բելգրադի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում[2][3][4]: Հանդես է եկել որպես ծայրահեղ ազգայնական բողոքի ցույցերի առաջնորդ՝ ընդդիմանալով 2008 թվականին Կոսովոյի անկախության հռչակմանը, Ռադովան Կարաջիչի ու Ռատկո Մլադիչի ձերբակալություններին, ինչպես նաև սերբ ռազմական հանցագործների նկատմամբ միջազգային քրեական դատարանի կայացրած վճիռներին: Մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի այցի դեմ և Սերբիայի ու ՆԱՏՕ-ի միջև նյութատեխնիկական ապահովման՝ լոգիստիկայի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման դեմ բողոքի ցույցերի կազմակերպմանը[3][5][6][7][8]:

Նա մի քանի անգամ անհաջող մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ պատգամավորության թեկնածու առաջադրվելով իր կուսակցության կողմից[4]։ Մասնակցել է նաև 2022 թվականի նախագահական ընտրություններին, քվեարկության առաջին փուլում ստացել ձայների ավելի քան 4%-ը և 8 թեկնածուների մեջ զբաղեցրել հինգերորդ տեղը[9]։ Այդ նույն տարում դարձել է Բելգրադի քաղաքային ժողովի՝ սկուպշչինայի խորհրդական[2], ինչպես նաև Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի՝ Սկուպշչինայի պատգամավոր[2]։ Որպես խորհրդարանի անդամ՝ նա եղել է սերբական սփյուռքի գործերիերի հանձնաժողովի նախագահը, Կոսովոյի և Մետոխիայի հարցերով կոմիտեի փոխնախագահը և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Սերբիայի պատվիրակության անդամներից մեկը[2]։ 2024 թվականի մայիսին նա Միլոշ Վուչևիչի կառավարությունում նշանակվել է ընտանիքի և ժողովրդագրության նախարար[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է քաղաքական գործիչ Ստեֆան Ստամենկովսկու հետ։ 2023 թվականի հունիսին արտամարմնային բեղմնավորման միջոցով[11] ունեցել է երկու որդի՝ Վուկաշինին և Ստրախինյային[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.istinomer.rs/akter/milica-djurdjevic/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Milica Đurđević Stamenkovski». otvoreniparlament.rs (սերբերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  3. 3,0 3,1 «Ko je Milica „Zavetnica" najveće iznenađenje izbora u Srbiji?». radiosarajevo.ba (բոսնիերեն). 2022 թ․ ապրիլի 5.
  4. 4,0 4,1 «Milica Đurđević Stamenkovski». istinomer.rs (սերբերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  5. «ЗАВЕТНИЦИ: Велики протест против НАТО-а у центру Београда». ИСКРА. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  6. inbox-online.com. «Press Green». Press Online (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  7. Serbia, RTS, Radio televizija Srbije, Radio Television of. «Протести у Београду и Новом Саду». www.rts.rs. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. «Održan miting "Kosovo je Srbija"». B92.net (սերբերեն). 2008 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
  9. «Serbia: President 2022». electionguide.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  10. «Članovi Vlade Srbije položili zakletvu u parlamentu». beta.rs (սերբերեն). 2024 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 28-ին.
  11. В Сербии рассказали, как бомбардировки НАТО повлияли на здоровье населения
  12. Vulović, Neda. (2023 թ․ հունիսի 15). «Porodila se Milica Đurđević Stamenkovski». N1 (սերբերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլիցա Ջուրջևիչ-Ստամենկովսկի» հոդվածին։