Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը | |
---|---|
Հեղինակ | Սեպուհ Ակունի |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
Հրատարակման տարեթիվ | 1920 |
Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը, Սեպուհ Ակունու 1920 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակված գիրքն է։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեպուհ Ակունին «Միլիոն մը հայերու ջարդի պատմութիւնը» գրքի առաջաբանում ընդգծել է գրքի կարևորությունը, ներկայացրել պատերազմի տարիներին հայերի հետ կատարվածը, տվել հայկական տարագրության ամփոփ պատմությունը՝ ժամանակագրական ու փաստագրական ճշգրտությամբ։ Նա դեպքերը շարադրելիս իր ձեռքի տակ է ունեցել նաև հսկայական աղբյուրագիտական նյութ՝ Պատրիարքարանի տվյալները, մեծ թվով վավերագրեր ու պաշտոնական փաստատթղեր։
Հեղինակը ներկայացրել է Ադանայի ջարդերը, հետո Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, հայերի տեղահանության օրենքը և դրա իրականացման մեխանիզմները։ Հեղինակն ըստ նահանգների է ներկայացնում տեղահանությունները՝ տալով թվական տվյալներ և նշելով նրանց աքսորի ուղղությունները։ Նա ներկայացրել է հայ մտավորականների ձերբակալությունների մանրամասները։ Առանձին անդրադարձ է կատարում հայ ժողովրդի հերոսական դրվագներին՝ Մուսա Լեռան, Շապին Գարահիսարի, Ուրֆայի հերոսամարտերին՝ ցավով նշելով դրանց սակավաթիվ լինելու փաստը։ Ակունին առանձին մասերով ներկայացրել է նաև այն հայաբնակ վայրերը, որտեղից հայ ժողովրդի տեղահանությունը համեմատաբար հանգիստ պայմաններում է իրականացվել։ Ներկայացվել են նաև Կոնիայի, Բուրսայի, Էսկիշեհիրի, Ադրիանապոլսի, Ռոդոսթոյի, Իզմիրի, Պարտիզակի, Կիլիկիայի բնակչության տեղահանության մանրամասները։