Միլթոն Սիլլս
Միլթոն Սիլլս | |
---|---|
Ծնվել է | 1882 հունվարի 12 |
Ծննդավայր | Չիկագո, Իլլինոյս, ԱՄՆ |
Մահացել է | 1930, սեպտեմբերի 15 (48 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա |
Գերեզման | Ռոուզհիլի գերեզմանատուն[1] |
Կրթություն | Չիկագոյի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան կինոդերասան թատրոնի դերասան |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան |
Ամուսին(ներ) | Դորիս Քենիոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Միլթոն Ջորջ Գուստավուս Սիլլս (անգլ․՝ Milton Sills, հունվարի 12, 1882[2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - սեպտեմբերի 15, 1930[2][3][4], Բրենթվուդ, Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), թատրոնի և համր կինոյի ամերիկացի հայտնի դերասան, Ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի հիմնադիրներից մեկը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հարուստ ընտանիքում։ Հայրը զբաղվում էր օգտակար հանածոների վաճառքով, իսկ մայրը բարգավաճող բանկիրի ժառանգ էր․ զբաղված է եղել բանկային ոլորտում։ Սիլլսը սովորել է Չիկագոյի համալսարանում՝ հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում։ Աշխատել է որպես ուսուցիչ։
1905-ին թատրոնի մենեջեր Դոնալդ Ռոբերթսոնը, ով Չիկագոյում ստեղծել էր նոր թատրոն, համալսարանում դասախոսություններ է կարդում հայտնի դրամատուրգների մասին և Մ. Սիլլսին առաջարկում խաղալ թատրոնում։ Նա համաձայնում է, թողնում մանկավարժական կարիերան, միանում Ռոբերթսոնի թատերախմբին և սկսում շրջագայել երկրով։
Երեք տարի անց Մ. Սիլլսը մեկնում է Նյու Յորք, որտեղ հաջողության է հասնում՝ խաղալով Բրոդվեյյան թատրոններում։1908-1914 թվականներին նա խաղացել է Բրոդվեյի շատ ներկայացումներում, դարձել է թատրոնի աստղ և մեծ հռչակ ձեռք բերել։
1910 թվականին ամուսնանում է անգլիացի դերասանուհի Գլեդիս Ուիննի՝ Էդիթ Ուինն Մեթթիսոնի զարմուհու հետ։ Նրանք ունենում են դուստր՝ Դորոթի անունով։
1914 թվականին Մ. Սիլլսը սկսում է նկարահանվել կինոյում։ Նրա դեբյուտը դարձավ Համաշխարհային կինոընկերության բարձր բյուջետային «Փոսը» դրաման։ Այս դերի շնորհիվ Սիլլսը պայմանագիր է կնքում պրոդյուսեր Ուիլյամ Ա Բրեյդի հետ։ Ֆիլմը չափազանց մեծ պահանջարկ է ունենում։
1915-ին Մ. Սիլլսը նկարահանվում է ոչ պակաս հանրաճանաչ դրամայում`«The Deep Purple»- ը՝ գերմանացի կինոաստղ Կլարա Քիմբալ Յանգի հետ (Clara Kimball Young): 1917 թվականին նա հայտնվում է «Պատվի համակարգում», որը համարվում էր այդ ժամանակի լավագույն ֆիլմերից մեկը։
1920-ականների սկզբին Մ. Սիլլսը, ունենալով մեծ համբավ, աշխատում էր այնպիսի հայտնի կինոստուդիաների հետ, ինչպիսիք են MGM, Paramount Pictures и Pathé: Նկարահանվել է 86 ֆիլմում։
Մ. Սիլլսը հաճախ նկարահանվել է այդ ժամանակաշրջանի հայտնի կին աստղերի՝ Ջերալդին Ֆառարի, Գլորիա Սվանսոնի և Վիոլա Դանայի հետ։
1925-ին բաժանվում է առաջին կնոջից։ 1926-ին ամուսնանում է դերասանուհի Դորիս Քենոնի հետ, ունենում են որդի։
1927 թվականի մայիսին նա Կինոարվեստի և գիտության ակադեմիայի (AMPAS) 36 հիմնադիրներից մեկն էր։
Միլթոն Սիլլսը նկարահանվել է միայն մեկ ձայնային ֆիլմում՝ «Շրջանակվածը» (1927)՝ հնչեցնելով իր հիանալի ձայնը։
Միլթոն Սիլլսը հանկարծամահ է եղել սրտի կաթվածից 1930 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում՝ երկրորդ կնոջ՝ դերասանուհի Դորիս Քենիոնի հետ թենիս խաղալիս։
Կինոարտադրության մեջ ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնագիր անվանում | Դեր |
---|---|---|---|
1918 | Հավերժ պայքար | The Struggle Everlasting | Գիտակցություն, նույն ինքը՝ Բրյուս |
1919 | Երիտասարդության աչքերը | Eyes of Youth | Լուիս Էնթոնի |
1919 | Ինչ սովորում է յուրաքանչյուր կին | What Every Woman Learns | Վալտեր Մելռոս |
1920 | Քաղցր նարդոս | Sweet Lavender | Հորացիյ Բարն |
1921 | Հիմարիկը | The Little Fool | Դիկ |
1922 | Վառվող ավազներ | Burning Sands | Դանիել Լայն |
1923 | Ի՞նչ սովորեց կինը | What a Wife Learned | Ռուդոլֆ Մարթին |
1924 | Ծովային բազե | The Sea Hawk | պարոն Օլիվեր Թրեսսիլիան |
1925 | Ինչպես ուզում է տղամարդը | As Man Desires | Մայոր Ջոն Քրեյգ |
1926 | Դրախտ | Paradise | Թոնի |
1927 | Ծովային վագր | The Sea Tiger | Ջասթին Ռամոս |
1928 | Վթարը | The Crash | Ջիմ Ֆլաննագան |
1929 | Սերը և Սատանան | Love and the Devil | Լորդ Դրիան |
1930 | Ծովային գայլը | The Sea Wolf | «Գայլ» Լարսեն (վերջին դեր) |
Պակերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Los Angeles Times — El Segundo: 1881. — ISSN 0458-3035; 2165-1736
- ↑ «History of the Academy» (անգլերեն). Կինոարվեստի և գիտության ակադեմիա. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միլթոն Սիլլս Internet Movie Database կայքում
- Milton Sills(լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլթոն Սիլլս» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանում դասավանդողներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հունվարի 12 ծնունդներ
- 1882 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 1930 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ