Միլե Կլոպչիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլե Կլոպչիչ
Ծնվել էնոյեմբերի 16, 1905(1905-11-16)
ԾննդավայրL'Hôpital
Վախճանվել էմարտի 19, 1984(1984-03-19) (78 տարեկան)
Վախճանի վայրԼյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ, բանաստեղծ և պարտիզան
Քաղաքացիություն ՀՍՖՀ և  Ավստրո-Հունգարիա
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
Պարգևներ
 Mile Klopčič Վիքիպահեստում

Միլե Կլոպչիչ (սլովեն.՝ Mile Klopčič, նոյեմբերի 16, 1905(1905-11-16), L'Hôpital - մարտի 19, 1984(1984-03-19), Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ, սլովենացի և Հարավսլավիացի գրող և թարգմանիչ, ռուսական գրականության ժողովրդականացնող, բանասեր։ Մեկը սոցիալիզմի ներկայացուցիչներից՝ Սլովենիայի 1930-ական-1940-ական թվականների գրականության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է աշխատավորի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Սլովենիա։ Ավարտել է Լյուբլյանայի ակադեմիան։ 1920 թվականին 15 տարեկան հասակում մտել է Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ Հեղափոխական գործունեություն ծավալելու համար նրանք հաճախ հալածվում էին իշխանությունների կողմից։ Ալեքսանդր I արքայի կառավարման ժամանակ, որպես քաղաքական հակառակորդ բանտարկվել է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Սլովենիայի ազգային-ազատագրական պայքարի գործիչներից։ Հետագայում՝ ազգային ազատագրության սլովենական կոմիտեի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտից հետո սկսել է զբաղվել գրականական գործունեությամբ, հիմնականում կատարել է թարգմանություններ։ Նա սլովեներեն է թարգմանել նաև Հենրիխ Հեյնեի, Պուշկինի, Լերմոնտովի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Բլոկի և Չուկովսկու ստեղծագործությունները։

Միլե Կլոպչիչը առավել հայտնի է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ գրած ստեղծագործություններով, որտեղ ներկայացնում է արդյունաբերական աշխատողների և աշխատանքային երիտասարդության առօրյան։

«Բոցավառ շղթաներ» (1924), «Հասարակ երգեր» (1934) լիրիկական ժողովածուների հեղինակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. М. Кожевникова. Литературный энциклопедический словарь. - Москва, Советская энциклопедия, 1987
  • М. И. Рыжова. Миле Клопчич — перевочник и популяризатор русской литературы. Наука, Ленинградское отд., 1983