Միլենա Պավլովիչ-Բարլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլենա Պավլովիչ-Բարլինի
սերբ.՝ Милена Павловић-Барили
Milena Pavlovic-Barili Carl von Vechten.jpg
Ծնվել է նոյեմբերի 5, 1909(1909-11-05)[1][2]
Ծննդավայր Պոժարևաց, Սերբիայի թագավորություն
Վախճանվել է մարտի 6, 1945(1945-03-06)[1][2] (35 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Ազգություն սերբ
Քաղաքացիություն Սերբիայի թագավորություն
Կրթություն Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Բելգրադ)
Մասնագիտություն նկարչուհի, գրող և բանաստեղծ
Ոճ մոդեռնիզմ
Ժանր դիմապատկեր
Թեմաներ պոեզիա
Milena Pavlović-Barili Վիքիպահեստում

Միլենա Պավլովիչ-Բարլինի (սերբ.՝ Милена Павловић-Барили, նոյեմբերի 5, 1909(1909-11-05)[1][2], Պոժարևաց, Սերբիայի թագավորություն - մարտի 6, 1945(1945-03-06)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, ԱՄՆ), սերբ բանաստեղծուհի և նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենա Պավլովիչ-Բարլինին ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 5-ին, Սերբիայի Պոժերևեց քաղաքում։ Նրա հայրը, Բրունո Բարլին, կոմպոզիտոր, երաժշտական քննադատ և բանաստեղծ էր[3]: Նրա մայրը, Դանիչի Պավլովիչը, Կարագեոգիևների գերդաստանից է և ուսումնասիրել է արվեստ։ 1922-1926 թվականներին Միլենան Բելգրադի արվեստի թագավորական դպրոցում է սովորել, իսկ 1926-1928 թվականներին Մյունխենում:

1930-ականներին թվականների սկզբում Միլենան լքել է Սերբիան։ Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը նա մի քանի անգամ կարճ ժամանակով ժամանել է Սերբիա։ Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր Իսպանիայում, Հռոմում, Փարիզում և Լոնդոնում, որտեղ հնարավորություն է ունեցել շփվել Ժան Կոկտոյի և Անդրե Բրետոնի հետ։ Միլենան շատ արևմտյան արվեստի դպրոցների և նկարիչների ազդեցությանն է ենթարկվել, մասնավորապես իտալացի նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի ազդեցությանը։ 1939 թվականից հետո Միլենա ապրում էր Նյու Յորքում:

Միլենա մահացել է 1945 թվականի մարտի 6-ին։ Մահացության պատճառներն է ձիուց ընկնելն ու սրտի նոպան[3]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլենայի ստեղծագործական աշխատանքների թեմաները բազմազան է. դրանք և դիմանկարներն են, և աստվածաշնչյան պատմությունների մեկնաբանումները։ Շարժառիթներից են քողերը, հրեշտակները, Վեներայի արձանները և արլեկինները։ Նրա աշխատանքներից շատերը մշտապես ցուցադրվում են Հռոմում, Նյու Յորքում, Բելգրադում, ինչպես նաև հայրենի Պոժարևացե քաղաքում։ Տունը, որտեղ նա ծնվել է, 1962 թվականից վերածվել էր թանգարանի[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. 3,0 3,1 3,2 Zorica Markovic։ «MILENA PAVLOVIĆ-BARILI» (серб.)։ www.stil-magazin.com։ Վերցված է 26 мая 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]