Միլդա Աղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլդա Աղազարյան
Ծնվել էմարտի 15, 1943(1943-03-15) (81 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ, տավղահար և մանկավարժ
ԿրթությունՄոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Միլդա Միտրևի Աղազարյան (մարտի 15, 1943(1943-03-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ հայ երաժիշտ, տավղահարուհի, մանկավարժ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995), պրոֆեսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլդա Աղազարյանը ծնվել է 1943 թվականի մարտի 15-ին, Երևան քաղաքում։ 1962 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, 1962 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիան, 1970 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

1962-1991 թվականին դասավանդել է Մոսկվայի Ի. Օ. Դունաևսկու անվան մանկավարժական (դաշնամուր, տավիղ) երաժշտական դպրոցում, Գնեսինների անվան երաժշտական (տավիղ) ուսումնարանում։ 1991 թվականի ստացել է Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի դոցենտի կոչում, ապա՝ պրոֆեսորի։ 1991-1994 թվականին, միաժամանակ՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի տավղահարների խմբի համակարգողն է եղել[2]։

Միլդա Աղազարյանը հանդես է եկել նաև մենահամերգներով անվանի երաժիշտ-կատարողների հետ։ Վարպետության դասեր է վարել Ճապոնիայում[3](1995, 1996, 2009), Ֆրանսիայում (2001), Մեծ Բրիտանիայում (2004, 2008), Իռլանդիայում (2005), Հունգարիայում (2005, 2007), Շվեյցարիայում (2006)։

Եղել է բազմաթիվ միջազգային մրցույթների և մրցանակաբաշխությունների հանձնախմբերի անդամ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունգարիայում, Իսպանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Ուելսում։ 2002–2003 և 2004–2005 թվականներին եղել է «Ռուսական կատարողական արվեստ» հիմնադրամի դափնեկիր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Агазарян Мильда Митревна
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 35. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Grishina, Anna (2015 թ․ նոյեմբերի 24). «Мильда Агазарян об «арфотерапии», магии и счастливом мгновении». ClassicalMusicNews.Ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 17-ին.
  4. Агазарян Мильда Митревна

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։