Միլա Նիտիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլա Նիտիչ
Ծնվել էսեպտեմբերի 26, 1990(1990-09-26)[1] (33 տարեկան)
Ստարայա Սինյավա, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքmilanitich.com

Միլա Նիտիչ (իրական անունը՝ Լյուդմիլա Սերգեևնա Նիտիչուկ, սեպտեմբերի 26, 1990(1990-09-26)[1], Ստարայա Սինյավա, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ մանկությունից Միլան զբաղվել է երաժշտությամբ և երգով, երաժշտական ձիրքը ժառանգել է տատիկից և հայրիկից։ Լյուդմիլայի հայրը` Սերգեյ Նիկոլայի Նիտիչուկը, մասնագիտությամբ երաժիշտ է, հոգևորական, հնչյունային ռեժիսոր, իսկ մայրը՝ Օքսանա Վլադիմիրովնա Նիտիչուկը տնտեսագետ[2]։ 8 տարեկանից աղջիկը սովորել է երաժշտական դպրոցում՝դաշնամուրի դասարանում։ Իսկ 2003 թվականից Միլան վոկալի դասերի է արդեն սկսել հաճախել Խմելնիցկիում, ուր ծնողների հետ տեղափոխվել էր 2002 թվականին։ 16 տարեկանում Միլան սկսել է աշխատել Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության շրջանայի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և էստրադային նվագախմբի հետ, ակտիվ համերգային գործունեության շնորհիվ երգելու ոլորտում լավ պրակտիկա է ստացել։ Լյուդմիլա Նիտիչուկը կրթություն է ստացել Խմելնիցկի ազգային համալսարանում, որտեղ 2007 թվականին ընդունվել է ինժեներ-մանկավարժի մասնագիտությամբ (կարի արտադրատեսակների մոդելավորում-նախագծում

2008-ին Միլա Նիտիչը մեկնել էր Կիև՝ «Կարաոկե Մայդանում» նախագծի համար։ Իր ունակությունների և հանդիսատեսի աջակցության շնորհիվ նա դարձել է «Շանս» հեռուստանախագծի տասներորդ եթերաշրջանի մասնակիցը և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կատարել է Էրիկ Կարմենի երգը Ս.Ռախմանինովի «All by Myself» երաժշտության ներքո։ Որպես նվեր «Շանս» նախագծին մասնակցելու համար հնարավորություն էր ընձեռվել երգ ձայնագրել Վլադիմիր Բեբեշկոյի ստուդիայում, որից էլ առաջարկություն է ստացել փորձարկել իր ուժերը և ցուցադրել իրեն Յուրմալայում՝ հայտնի Նոր ալիք միջազգային փառատոնի ընտրական փուլում։ Աղջիկը մրցույթում գրավել է միայն 3-րդ տեղը, սակայն Ալլա Պուգաչովայից ստացել է «Նոր ալիք»-ի՝ «Ալլայի ոսկե աստղ» հատուկ մրցանակը և հիսուն հազար դոլար դրամական պարգև։ «Կերպարանքը կբարելավվի, երգացանկը կգտնվի, բայց այն, ինչ տրված է բնությունից, թող ծառայի ամբողջ կյանքում»,- ասել է Ալլա Պուգաչովան։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինական «Կարաոկե Մայդանում» հեռուստանախագծի մասնակից
  • Ուկրաինական «Շանս» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից
  • Յուրմալայի «Նոր ալիք» միջազգային մրցույթի (երրորդ տեղ) մասնակից, ստացել է «Ալլայի ոսկե աստղ» մրցանակը
  • «Եվրատեսիլ-2011»-ի ուկրաինական ընտրության մասնակից
  • 1+1 հեռուստաալիքի «Երկրի ձայն» նախագծի կիսաեզրափակչի մասնակից։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чарівна скрипка
  • Просто кохай
  • Не Дикаприо
  • Где ты?
  • Загубила
  • До свиданья, бэйби
  • Время-Вода
  • Глупая любовь
  • Что тебе подарить
  • Каюсь
  • Время-вода
  • Кактус
  • Просто быть счастливой
  • Верни мою любовь
  • Город
  • Мечта

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Мила Нитич: «Ожидала чего угодно – только не приза Пугачевой»». mycityua.com. 5 августа 2009 г. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  • «Мила Нитич получила специальный приз Пугачевой на «Новой волне 2009»». livestory.com.ua. 2 августа 2009 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  • «Мила Нитич. Красота по-украински». shopper.ua. 6 мая 2010 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  • «Міла Нітіч - Eurovision». eurovision.on-1.tv. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]