Միլա Մուարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլա Մուարե
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 1983(1983-05-07)[1] (40 տարեկան)
ԾննդավայրԼյուցերն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԲեռնի համալսարան
Մասնագիտություննկարչուհի, performance artist, մոդել և պոռնոգրաֆիկ դերասան
Կայքmilomoire.com
 Milo Moiré Վիքիպահեստում

Միլա Մուարե (անգլ.՝ Milo Moiré, մայիսի 7, 1983(1983-05-07)[1], Լյուցերն, Շվեյցարիա[2]), շվեյցարացի կոնցեպտուալ նկարիչ և մոդել, ով առավել հայտնի է իր մերկ պերֆոմանսների և իր արվեստում իր մարմնի օգտագործման համար։ Մուարեն ծնվել է Շվեյցարիայում սլովակ-իսպանական ընտանիքում, սակայն աշխատում է Դյուսելդորֆում։ Մուարեն ավարտել է Արվեստի ակադեմիան և ստացել է հոգեբանության գիտական աստիճան (magna cum laude)[3]։

Արվեստ թե պոռնկագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուարեն գիտակցաբար տեղադրել է իրեն արվեստի և պոռնկագրության սահմանագծին։ Նա ազատ դիտման համար և «առանց գրաքննության» («uncensored») նկարագրությամբ իր պերֆորմանսների տեսագրություններ է հրապարակել իր պաշտոնական կայքում։ Մուարեն ասել է, որ արվեստում չպետք է լինեն սահմանափակումներ և իր համար մահը միակ սահմանափակումն է։ Միլա Մուարե քաղվածքում է Մարինա Աբրամովիչին և Ջոզեֆ Բոյսին որպես իրեն ազդած նկարիչների։ Ըստ Միլա Մուարեի արվեստը կարող է լինել պոռնկագրություն և պոռնկագրությունը կարող է լինել արվեստ։

Ձերբակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Մուարեին ձերբակալել է ֆրանսիական ոստիկանությունը և նա մեկ գիշեր է անցկացրել բանտախցում Էյֆելյան աշտարակի դիմաց տուրիստների հետ մերկ սելֆիներ անելուց հետո[4]։ 2016 թվականին Մուարեն նույնպես ձերբակալվել՝ արդեն Լոնդոնում, երբ նա Տրաֆալգարյան հրապարակում առաջարկում էր անցորդներին դիպչել իր սեռական օրգաններին, անցկացնելով դիպչողների ձեռքը հայելապատ վարագույրով արկղով[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուարեն բնակվում է Դյուսելդորֆում իր ընկերոջ՝ լուսանկարիչ Պետեր Պալմի հետ[2]։

Ընտրյալ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Script System No. 1, performance video, 2013.
  • The Split Brain, video, 2013.
  • The Script System No. 2, performance video, Art Basel, 2014.
  • PlopEgg No. 1 – A Birth of a Picture, performance work, 2014.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://bazonline.ch/kultur/diverses/Manche-empfinden-schon-eine-Brustwarze-als-pornografisch/story/14438022
  2. 2,0 2,1 Rittmeyer, Lena (2014 թ․ հունիսի 23). «Manche empfinden schon eine Brustwarze als pornografisch». Basler Zeitung. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  3. A naked mind Արխիվացված 2018-06-13 Wayback Machine dionisopunk.com, 7 May 2014.
  4. Nude Performance Artist Milo Moiré Arrested in Paris. Henri Neuendorf, artnet.news, 6 July 2015. Retrieved 12 July 2015.
  5. «Artist arrested for getting strangers to stroke her genitals». Dazed. 2016 թ․ հունիսի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]