Միլան (ՀՏԿՀ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միլան
MILAN P1220770.jpg
Տեսակ ՀՏԿՀ
Կարգ Արդիական
Արտադրող Ֆրանսիա /Գերմանիա
Արտադրման տարիներ 1972-ից մինչ օրս
Թողարկված միավորներ 10 000 միավոր 350․000 հրթիռ
Օգտագործման տարիներ 1972-ից մինչ օրս
Հրթիռների երկարություն 918 մմ
Հրթիռների տրամագիծ 103 մմ
Կրակի Հեռահարություն 2 կմ


Միլան (ֆր.՝ Missile d´infanterie léger antichar), Ֆրանս-Գերմանական արտադրության թեթև հետևակի հակատանկային հրթիռ:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան հակատանկային համակարգը նախատեսված է հետևակի հակատանկային պայքարի հնարավորություններն ընդլայնելու համար։ Հայտնի է օրինակ, որ Միլան հակատանկային համակարգը ընդհանուր առմամբ շուրջ 50000 մարտական և ուսումնական արձակումներից թիրախի խոցմամբ են ավարտվել ավելի քան 92%-ը։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլան հակատանկային համակարգեր ունեցող երկրներ

Միլան հակատանկային համակարգի զարգացումը սկսվել է 1960-ականներին՝ Ֆրանս-Գերմանական ծրագրի ընթացքում, որը կոչվում է Euromissile: Միլան հակատանկային համակարգը 1972 թվականին սկսվեց շահագործվել Գերմանիայի և Ֆրանսիայի զինված ուժերի կողմից, իսկ հետագայում նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից, որոշ ժամանակ անց արտահանվել է նաև Հնդկաստան: Այժմ Միլան հակատանկային համակարգերը օգտագործվում են աշխարհի ավելի քան 41 երկրների և մի քանի ոչ պետական կազմակաերպությունների կողմից։

Հայաստանի սպառազինությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) նոր հրապարակած զեկույցից հայտնի է դառնում, որ Հայաստանը 2012 թ. Միլան հակատանկային համակարգերը գնել է Հունաստանից: Ըստ կենտրոնի՝ Ֆրանս-Գերմանական արտադրության համակարգերը մատակարարվել են 2013 թվականին։ Կենտրոնի զեկույցում չի նշվում, թե քանի միավոր համակարգից է բաղկացած եղել Հունաստանից ստացած խմբաքանակը և որքան է դրանց համար վճարել Հայաստանը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]