Միլան Յովանովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան Յովանովիչ
Քաղաքացիությունը  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1983(1983-07-21) (40 տարեկան)
Ծննդավայր Չաչակ, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 187 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000—2001 Հարավսլավիա Բորաց (Չաչակ) 26 (1)
2002 Հարավսլավիա Մլադոստ (Լուչանի) 14 (1)
2002—2003 Հարավսլավիա Ժելեզնիկ 26 (2)
2003 Հարավսլավիա Ռադնիչկի (Նովի Բեոգրադ) 12 (0)
2004 Ռումինիա Վասլույ 9 (2)
2004—2005 Ռումինիա Ունիվերսիտատյա (Կրայովա) 5 (0)
2005—2006 Սերբիա Ռադնիչկի (Նիշ) 33 (2)
2006—2007 Ռումինիա Ունիրյա (Ուրզիչենի) 12 (0)
2007—2008 Ռումինիա Ունիվերսիտատյա 17 (1)
2009—2010 Ավստրիա Ռապիդ (Վիեննա) 9 (0)
2010—2012 Ռուսաստան Սպարտակ Նալչիկ 21 (1)
2012—2013 Սերբիա Ցրվենա Զվեզդա 9 (0)
2013—2014 Բուլղարիա Լոկոմոտիվ (Սոֆիա) 12 (0)
2014—2015 Իրան Պադիդե 16 (2)
2015 Իրան Սիյահ Ջամեգան 4 (0)
Ազգային հավաքական
2007—2015 Չեռնոգորիա Չեռնոգորիա 32 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միլան Յովանովիչ (չեռնոգոր.՝ Милан Јовановић / Milan Jovanović, հուլիսի 21, 1983(1983-07-21), Չաչակ, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), չեռնոգորցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Չեռնոգորիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլա Յովանովիչն իր ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի քաղաքի «Բորաց» ակումբում, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան և 26 խաղում խփել մեկ գոլ։ Հայրենիքում նա խաղացել է նաև Լուչանիի «Մլադոստ», «Ժելեզնիկ» և Նովի Բեոգրադի «Ռադնիչկի» ակումբներում։ 2004 թվականին տեղափոխվել է ռումինական «Վասլույ», որի կազմում անցկացրել է ընդամենը 9 հանդիպում և խփել 2 գոլ։ «Վասլույից» հետո Յովանովիչը տեղափոխվել է Կրայովայի «Ունիվերսիտատյա»:Սակայն նոր ակումբում քիչ է խաղացել և 2005 թվականին վերադարձել է հայրենիք, որտեղ մեկ մրցաշրջան անցկացրել է Նիշ քաղաքի «Ռադնիչկի» ակումբում, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում։ 200ի թվականին Յովանովիչը վերադարձել է Ռումինիա, որտեղ խաղացել է Ուրզիչենի «Ունիրյա» և Կլուժի «Ունիվերսիտատյա» ակումբենրում։ 2009 թվականի հունիսի 8-ին տեղափոխվել է Վիեննայի «Ռապիդ», որի կազմում հանդես է եկել մինչև 2010 թվականը։ 2010 թվականի օգոստոսի 5-ին Յովանովիչը եռամյա պայմանագիր է կնքել ռուսական «Սպարտակ-Նալչիկ» ակումբի հետ[1]։ Նոր ակումբում նորամուտը նշել է օգոստոսի 14-ին՝ Սիբիրի դեմ հաղթական խաղում[2]։ «Սպարտա Նալչիկում» իր առաջին գոլը խփել է օգոստոսի 28-ին «Ռուբինի» հետ տնային խաղում՝ 70 մետրից գրավելով Սերգեյ Ռիժիկովի դարպասը[3][4]։ 2012 թվականի մայիսի 5-ին կողմերի փոխադարձ համաձայնությամբ հայտարարվել է խաղացողի հետ «Սպարտակի» ընթացիկ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին[5]։ 2012 թվականի հուլիսի 4-ին հայտարարվել է, որ ֆուտբոլիստը պահմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդա» սերբական ակումբի հետ[6]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի մարտի 24-ին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում։

Ընդհանուր՝ 30 հանդիպում / 0 գոլ, 14 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 10 պարտություն

(

2012 թվականի մայիսի 26-ի դրությամբ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Спартак-Нальчик» усилится защитником сборной Черногории» (ռուսերեն). Чемпионат.ру. 5 августа 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  2. Протокол матча «Спартак-Нальчик» — «Сибирь» 4:2
  3. ««Спартак-Нальчик» и «Рубин» сыграли вничью» (ռուսերեն). Чемпионат.ру. 28 августа 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
  4. Гол с 70-и метров! «Спартак-Нальчик» - «Рубин». 1:1, Йованович ՅուԹյուբում
  5. «Йованович и Голич покинули клуб». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 15 мая 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  6. ««Црвена Звезда» пополнилась защитником Миланом Йовановичем». goals.by. 4 июля 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլան Յովանովիչ» հոդվածին։