Միլան Մարիչը ծնվել է 1990 թվականի հուլիսի 31-ին Բելգրադում։ Բեմ է դուրս եկել անչափահաս տարիքում ԴԱԴՈՎ երիտասարդական թատրոնում, այնուհետև ընդունվեց Դրամատիկական արվեստի ֆակուլտետ։ Ավարտելուց հետո նույն տարում Միլանն ընդունվել է Հարավսլավական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչ օրս։ Արտիստը ունի երկրպագուների մեծ բանակ և ներկայացումներում խաղացած բազմաթիվ դերեր։
2013 թվականին ավարտում է Դրամատիկական արվեստի ֆակուլտետը, Բիլյան Մաշիչի դասարանը։ Նա մի քանի դերեր է խաղացել Բելգրադի խոշորագույն թատրոններում, Հարավսլավական դրամատիկական թատրոնում, Ատելյե 212-ում, Բիտեֆում, Բելգրադի մշակութային կենտրոնում, ինչպես նաև Կրուշևաց քաղաքի թատրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու հարյուրամյակի տարելիցին նա խաղացել է երեք դեր՝ Գավրիլո Պրինցիպը, «Այս գերեզմանը փոքր է ինձ համար» ներկայացման մեջ, Բիլյանա Սրբլյանովիչը և Դանիլա Իլիչը «Օձ սպանողները» դրամայում, Միլենա Մարկովիչը «Ես պաշտպանում էի երիտասարդ Բոսնիան» կինոֆիլմում։ 2018 թվականին էկրան բարձրացան միանգամից նրա երկու աշխատանքներ, Ալեքսեյ Գերման կրտսերի«Դովլաթով» ֆիլմը, որտեղ Միլանը կատարում էր գլխավոր դերը, ինչպես նաև «Նեմանիչների դինաստիան, թագավորության ծնունդը» հեռուստասերիալը, որտեղ Միլանը խաղում էր երիտասարդ Վուկան Նեմանիչի դերը։