Միզանդրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միզանդրիա, ատելություն, արհամարհանք կամ կանխակալ կարծիք է տղամարդկանց կամ տղաների նկատմամբ[1][2][3]։ «Միզանդրիստ» բառի ձևը կարող է օգտագործվել որպես ածական[4]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միզանդրիան բաղկացած է հունարեն misos (μῖσος, «ատելություն») և anēr, andros (ἀνήρ, ἀνδρός; «տղամարդ») բառերից[5]։ Բառը կիրառվել է դեռևս 19-րդ դարում, իսկ 1871 թվականին օգտագործվել է The Spectator ամսագրում[6][7]։ Ի հայտ է եկել Webster's Third New միջազգային բառարանում՝ 1952 թվականին։ Ֆրանսերենից (misandrie), գերմաներեն (Männerhass) թարգմանությունը (տղամարդկանց նկատմամբ ատելություն)[8] գրանցվել է 1803 թվականին[9]։ Միզոգենիան (ատելություն կանանց կամ աղջիկների նկատմամբ) հակադիր է միզանդրիային։ Տերմինները նման են, բայց ակնհայտ նշանակությունը անդրոֆոբիան է, որը վախն է տղամարդկանց նկատմամբ[10]։ Գրող Հելեն Փլուքրոսը պնդում էր, որ անդրոֆոբիան ավելի հաջող տերմին է այն իրավիճակներում, երբ տղամարդկանց հանդեպ խորշանքն առաջանում է վախից[11]։

Տղամարդկանց փոխարինելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկավարժ և ակտիվիստ Վարեն Ֆարելը գրել է իր հայացքների մասին, թե ինչպես են տղամարդիկ յուրահատուկ ձևով մարգինալացվել և ինչպես են նրանք դա անվանում «փոխարինելիություն»․ եղանակ ըստ որի բավականին վտանգավոր զբաղմունքներ, հատկապես զինվորական գործն ու հանքագործությունը պատմականորեն կատարվել տղամարդկանց կողմից և մնացել են այդպիսին առ այսօր։ Իր «Միֆ տղամարդկանց իշխանության մասին» (The Myth of Male Power) գրքում Ֆարելը պնդում էր, որ նահապետական հասարակությունը չի ստեղծում կանոններ որոնք կնպաստեն կականց հաշվին տղամարդկանց գնահատմանը[12]։

Ինչ վերաբերվում է տղամարդկանց փոխարինելիությանը, սոցիալական հեոգեբան պրոֆեսոր Ռոյ բաումեստերը գրել է․

Aquote1.png Երբ լրտվական դաշտը հաղորդում է որևէ պատահարի մասին, նրանք հաճախ օգտագործում են հետևյալ արտահայտությունը․ «անգամ կանայք և երեխաներ», եթե այդպիսիք կան զոհերի ցուցակում․․․ Արտահայտությունը ցույց է տալիս այն տեսակետը, որ տղամարդկանց կյանքն անվելի քիչ է գնահատվում, քան ինչ-որ այլ մեկի կյանքը․․․ Դա ավելին է քան պարզապես անհարգալիր վերաբերմունքը։ Դա օգնում է հիշեցնելու ցանկացած տղամարդու, որ ցանկացած հուսահատ իրավիճակում ենթադրվում է, որ նա արագորեն կհրաժարվի իր կյանքից, եթե դա կփրկի կնոջ կամ երեխայի կյանքը․․․ 20-րդ դարի ամենահայտնի աղետներից մեկը Տիտանիկի խորտակումն է․․․ Փրկարար նավակները հատկացվեցին կանանց, մինչ տղամարդիկ մնում էին խորտակվող նավում․․․ Հարուստ տղամարդկանց կյանքի տևողությունն ավելի ցածր է (34%) քան աղքատ կանանց(46%)։ Այս փաստը պետք է լրջորեն կանգնեցնի յուրաքանչյուրին, ովքեր հետևում են այն պայմանական իմաստությանը (կամ ֆեմենիստական քննադատությանը), որ հասարակությունը բարեհաճ է տրամադրված հարուստ և ուժեղ տղամարդկանց նկատմամբ՝ մնացած մարդկանց հաշվին․․․ «Հայրիշխանության» գաղափարը, չնայած անտեսում է հասարակությունում տղամարդկանց սխալ լինելը, հանգեցնում է նրան, որ այդ արտոնյալ անդամները ավելի գնահատելի են, քան որևէ այլ մեկը․․․ Սակայն նրանց կյանքն այդքան էլ չի արժեվորվում, քան ցածր դասակարգի կանանց կյանքը․․․ Այդ կանայք հազիվ թե ունեին փող, ուժ կամ կարգավիճակ, բայց ի շնորհիվ նրա, որ կին են փրկարար նավակներում տեղերի արժանանցան, մինչ լավ հագնված ջենթլմենները կանգնած էին տախտակամածին և լուռ հետևում էին, թե ինչպես են նրանք հեռանում[13] Aquote2.png


Ֆեմինիստական շարժման մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկոս Ալիս Էչոլսը իր «Խիզախիր լինել վատը․ արմատական ֆեմինիզմն Ամերիկայում» (Daring To Be Bad: Radical Feminism in America) գրքում պնդում էր, որ արմատական ֆեմինիստ Վալերի Սոլանասն, առավել հայտնի 1968 թվականին Էնդի Ուորհոլի վրա կատարած մահափորձով, ցուցադրեց միզանդիրայի ծայրահեղ մակարդակ։ Նա դա համեմատում էր այդ ժամանակի այլ արմատական ֆեմինիստների հետ՝ իր SCUM Manifesto տրակտատում։ Էչոլը սահմանեց․

Aquote1.png Սոլանսի անշփոթելի միզանդրիան․ հատկապես նրա հավատը տղամարտկանց կենսաբանական ստորադասության նկատմամբ, «անկախ կանանց» միջև հարաբերությունների նրա հաստատումը և սեքսից նրա հրաժարումը հակասում էին արմատական ֆեմինիզմի տեսակետին, որը երկրի տարածքում ուներ բավականին շատ կանանց ակումբներ[14] Aquote2.png


Հասարակական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց իրավունքների ակտիվիստները և այլ տղամարդկանց աջակցող խմբեր քննադատեցին ժամանակակից օրենքները՝ կապված ամուսնալուծությունների, ընտանեկան բռնությունների և բռնաբարությունների հետ, որպես ինստիտուցիոնալ միզանդրիայի օրինակ[15][16]։

Տղամարդկանց նկատմամբ ամբիվալենտ սեքսիզմի վերաբերյալ ուսումանսիրելով քոլեջի 488 ուսանողների, հետազոտողները հայտնաբերեցին, որ իրենց ֆեմինիստ չհամարող կանայք ավելի մեծ հավանականությամբ կթշնամանան տղամարդկանց նկատմամբ քան ֆեմինիստները, բայց նաև մեծ հավանականությամբ կունենան բարյացակամ վերաբերմունք տղամարդկանց նկատմամբ[17][18]։

503 հետերոսեքսուալ կանանց ուսումնասիրության արդյունքում սոցիալական հոգեբանները հայտնաբերեցին զուգորդություններ կապվածության ձևերի և տղամարդկանց նկատմամբ կանանց թշնամական սեքսիզմի միջև[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Misandry" at Oxford English Dictionary Online (ODO), Third Edition, June 2002. Accessed through library subscription on 25 July 2014. Earliest recorded use: 1885. Blackwood's Edinb. Mag, Sept. 289/1 No man whom she cared for had ever proposed to marry her. She could not account for it, and it was a growing source of bitterness, of misogyny as well as misandry.
  2. "Misandry" at Merriam-Webster online ("First Known Use: circa 1909")
  3. Synnott Anthony (2010-10-06)։ «Why Some People Have Issues With Men: Misandry is not in everyone's dictionary but it's out there»։ Psychology Today։ Վերցված է 24 October 2016 
  4. «Definition of "misandry"»։ Dictionary.com։ Վերցված է November 4, 2018 
  5. Oxford Dictionaries http://oxforddictionaries.com/definition/english/misandry
  6. «"Misandry" the Word – Its Origin»։ 2013-03-18 
  7. Review of novel "Blanche Seymour", The Spectator, London, 1 Apr. 1871, p. 389. “We cannot, indeed, term her an absolute misandrist, as she fully admits the possibility, in most cases at least, of the reclamation of men from their naturally vicious and selfish state, though at the cost of so much trouble and vexation of spirit to women, that it is not quite clear whether she does not regard their existence as at best a mitigated evil.”
  8. «Translations for Männerhaß in the German » English dictionary»։ Pons Dictionary German To English։ PONS GmbH, Stuttgart։ Արխիվացված է օրիգինալից 6 May 2015-ին 
  9. Johann Georg Krünitz (1803)։ Oekonomische Encyklopädie oder allgemeines System der Staats-, Stadt-, Haus- u. Landwirthschaft: in alphabetischer Ordnung. Von Lebens-Art bis Ledecz : Nebst einer einzigen Fig. Friedrich's des Einzigen, u. 3 Karten 90։ Pauli։ էջ 461 
  10. «Misandry» 
  11. «Androphobia — and How to Address It»։ 2017-10-17 
  12. Warren Farrell, The Myth of Male Power, (N.Y.: Simon & Schuster, 1993), Chp. 2
  13. Roy F. Baumeister, Is There Anything Good About Men? How Cultures Flourish By Exploiting Men (New York: Oxford University Press, 2010), pages 162-163.
  14. Echols, Nicole. Daring to Be Bad: Radical Feminism in America, 1967–1975. Minneapolis: University of Minnesota Press, 1989, pp. 104-105, 978-0-8166-1786-9.
  15. Berlatsky Noah (29 May 2013)։ «When Men Experience Sexism»։ The Atlantic։ The Atlantic Monthly։ Վերցված է 8 November 2018 
  16. Thériault Anne։ «The Myth Of Misandry»։ Ravishly Media Company (անգլերեն)։ Ravishly.com։ Վերցված է 8 November 2018 
  17. Anderson Kristin J., Kanner Melinda, Elsayegh Nisreen (2009)։ «Are Feminists man Haters? Feminists' and Nonfeminists' Attitudes Toward Men»։ Psychology of Women Quarterly 33 (2): 216–224։ doi:10.1111/j.1471-6402.2009.01491.x 
  18. Brannon Lynda (19 December 2016)։ Gender : Psychological Perspectives (Seventh ed.)։ Chapter Three: Taylor & Francis։ ISBN 9781317221111։ Վերցված է 8 November 2018 
  19. Joshua Hart, Peter Glick and Rachel E. Dinero, (2013), "She Loves Him, She Loves Him Not: Attachment Style as a Predictor of Women's Ambivalent Sexism Towards Men", Psychology of Women Quarterly, Vol. 37: 507-517
  20. Kite Mary E., Whitley Bernard E. (10 June 2016)։ Psychology of Prejudice and Discrimination (First ed.)։ Chapter Four: Taylor & Francis։ ISBN 9781317227236։ Վերցված է 8 November 2018 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]