Միդորի Զայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միդորի Զայլեր
Midori Seiler.jpg
Բնօրինակ անունճապ.՝ ミドリ・ザイラー
Ծնվել էփետրվարի 18, 1969(1969-02-18)[1] (50 տարեկան)
Օսակա, Կինկի, Ճապոնիա[1]
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտությունջութակահարուհի, երաժշտության ուսուցիչ, համալսարանի պրոֆեսոր և Կոնցերտմայստեր
ԳործիքներԱլտ
ԱշխատավայրMozarteum University Salzburg
ԼեյբլZig-Zag Territoires

Միդորի Զայլեր (գերմ.՝ Midori Seiler, փետրվարի 18, 1969(1969-02-18)[1], Օսակա, Կինկի, Ճապոնիա[1]), գերմանա-ճապոնական ծագմամբ ջութակահարուհի և ալտ: Ջութակի և ալտի դասարանի ուսուցիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է դաշնակահարների ընտանիքում. հայրը՝ Բավարիացի Էրնստ Ֆրիդրիխ Զայլերը ապագա ճապոնուհի կնոջ հետ ծանոթացել է Ջուլյարդյան դպրոցում և 1961 թվականին նրա հետևից գնացել է Ճապոնիա: Սկսել է երաժշտությամբ զբաղվել Հելմութ Ցեյտմայերի և Վեգ Շանդորայի ղեկավարությամբ, պարապմունքները շարունակել է Բազելի կոնսերվատորիայում Ադելինա Օպրյանի մոտ և Schola Cantorum Basiliensis-ում Թոմաս Հենգելբրոքի մոտ, իսկ այնուհետև Լոնդոնում Դեյվիդ Տակենոյի մոտ: Ինչպես նաև նրա ուսուցիչներից են եղել՝ պրոֆեսոր Էբերհարդ Ֆելտցը [2] և Ստեփան Մայը[3]:

Լինելով ուսանողուհի, որպես կոնցերտմեյստեր հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում: 1991 թվականից նվագում է Հնագույն երաժշտության բեռլինյան ակադեմիայի կամերային անսամբլում, նրանց հետ համերգներ է տվել Լոնդոնում, Ամստերդամում, Վիեննայում: Ելույթ է ունեցել նաև եվրոպական այլ բարոկկո նվագախմբերի հետ: Որպես մենակատար հյուրախաղերի է մեկնել Եվրոպա, ԱՄՆ, Ասիա, Լատինական Ամերիկա:

Մշտապես համագործակցում է «Anima Eterna»[4] նվագախմբի բելգիացի դաշնակահար և դիրիժոր Ջոս վան Իմերսելի հետ:

Միդորիի երեք քույրերը ևս երաժիշտներ են, պատանի տարիքում նրանք չորսով նվագում էին Զայլերի լարային քառյակում:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվալդի, Բոկերինի, Հենդել, Բախ, Տելեման, Բորոդին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով, Մոցարտ, Բեթհովեն, Մենդելսոն, Հայդն, Շուբերտ:

Բասկական պարուսույց և Հնագույն երաժշտության բեռլինյան ակադեմիայի ջութակահար Խուան Կուրս Դիասի հետ ձայնագրել են խորեոգրաֆիկ համերգ՝ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ի բալետային-դրամատիկ մեկնաբանումը, որը գրավել է հանդիսատեսի և լրատվամիջոցների ուշադրությունը[5][6]:

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարպետության դասեր էր անցկացրել Բրյուգգեում, Անտվերպենում, դասախոսություններ է կարդացել Հաագայում: Պրոֆեսոր: 2010 թվականից բարկա է դասավանդում Վայմարի երաժշտության բարձրագույն դպրոցում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]