Jump to content

Միգել Գերերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միգել Գերերո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1990(1990-07-12)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Բորոքս, Տոդելո, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Միգել Անխել Գերերո Մարտին (իսպ.՝ Miguel Ángel Guerrero Martín, հուլիսի 12, 1990(1990-07-12)[1][2], Բորոքս, Տոդելո, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Իվիսա» ակումբի հարձակվող:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերերոն «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Խետաֆե, «Տոլեդո» և «Ռայո Վալյեկանո» ակումբների սան է: 2009 թվականին Միգելը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Ալբասետե» ակումբի հետ։ 2010 թվականի հունվարի 9-ին «Ռեկրեատիվոյի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Դիվիզիոնում[3]։ 2011 թվականին տեղափոխվել է Խիխոն Սպորտինգ, որտեղ խաղային պրակտիկա ստանալու համար սկզբում հանդես է եկել պահեստայինների թիմում։ 2012 թվականի ամռանը «Նումանսիայի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում։ 2013 թվականի փետրվարի 9-ին «Լուգոյի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Սպորտինգի» կազմում[4]։ 2014/2015 մրցաշրջանի արդյունքներով Գերերոն դարձել է թիմի լավագույն ռմբարկուն և օգնել նրան դուրս գալ էլիտա: 2015 թվականի  օգոստոս 23 -ին «Մադրիդի» «Ռեալի» դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[5]։

2016 թվականի ամռանը Գերերոն տեղափոխվել է «Լեգանես»: Օգոստոսի 22-ին «Սելտայի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[6]։ Դեկտեմբերի 10-ին «Լաս Պալմասի» դեմ խաղում Միգելն առաջին գոլն է խփել «Լեգանեսի» կազմում[7]։

2018 թվականի ամռանը Գերերոն ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել հունական «Օլիմպիակոսի» հետ: Օգոստոսի 26-ին «Լևադիակոսի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունաստանի Սուպերլիգայում[8]։ Սեպտեմբերի 2-ին Յանինի «Պասի» դեմ խաղում Միգելն իր առաջին գոլն է խփել «Օլիմպիակոսի» կազմում[9]։ Հոկտեմբերի 4-ին իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի խաղում աչքի է ընկել խփած գնդակով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Рекреативо VS. Альбасете 0:0» (անգլերեն). soccerway.com. 2010-01-09.
  4. «Луго VS. Спортинг Хихон 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013-02-09. Արխիվացված է օրիգինալից 2013-02-22-ին. Վերցված է 2019-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Спортинг Хихон VS. Реал Мадрид 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015-08-23. Արխիվացված է օրիգինալից 2020-07-29-ին. Վերցված է 2019-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Сельта VS. Леганес 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-08-22. Արխիվացված է օրիգինալից 2018-08-28-ին. Վերցված է 2019-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Лас-Пальмас VS. Леганес 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016-12-10. Արխիվացված է օրիգինալից 2017-01-24-ին. Վերցված է 2019-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Олимпиакос Пирей VS. Левадиакос 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018-08-26. Արխիվացված է օրիգինալից 2022-01-09-ին. Վերցված է 2019-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Олимпиакос Пирей VS. ПАС Янина 5:0» (անգլերեն). soccerway.com. 2018-09-02. Արխիվացված է օրիգինալից 2022-01-09-ին. Վերցված է 2019-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Милан VS. Олимпиакос Пирей 3:1» (անգլերեն). soccerway.com. 2018-10-04. Արխիվացված է օրիգինալից 2018-10-08-ին. Վերցված է 2019-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]